Ինքնակենսագրություն

Խաչատուր Աշոտի Ղազեյան


ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր
տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

ՏԱՐԵԹԻՎ, ԱՄՍԱԹԻՎ, ԾՆՆԴԱՎԱՅՐ
1985թ., 14 օգոստոս, ք. Երևան


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1992 – 2000թթ. – Յոհաննես Լեփսիուսի անվան N 88 միջնակարգ դպրոց
2000 – 2002թթ. – «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի» հենակետային վարժարան
2002 – 2007թթ. – Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան
2007 – 2009թթ – Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա
2010թ. – Հայաստանի պետական ագրարային համալսարան, տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
2015թ. – Հայաստանի ազգային ագրարային համալսարան, դոցենտի գիտական կոչում


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

2022թ. մինչ օրս – ԵՊՀ, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի դոցենտ
2021թ. դեկտեմբերի 10-ից – ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր
2021թ. հուլիսի 7-ից մինչ դեկտեմբերի 10-ը – ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար
2014 – 2021թթ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիա, Մագիստրատուրայի բաժնի պետ
2016 – 2018թթ. – Հայաստանի ազգային ագրարային համալսարանում գործող ՀՀ ԲՈՀ-ի «033» մասնագիտական խորհրդի՝ Զ.01.01 մասնագիտությամբ թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության խորհրդի անդամ
2011 – 2014թթ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիա, Պրակտիկայի բաժնի պետ
2010 – 2011թթ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիա, Պրակտիկայի բաժնի մասնագետ
2009 – 2010թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի երկրատեղեկատվության բաժնում` որպես մասնագետ
2011թ. սեպտեմբերից առ այսօր – Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Հողաշինարարության և հողային կադաստրի» ամբիոնի դոցենտ համատեղության կարգով

ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ

Հեղինակ  է 24 գիտական հոդվածի և մեկ ուսումնամեթոդական աշխատանքի 
01.06.20թ. ՀՀ ՊԿԱ ռեկտորի շնորհակալագիր՝ «Արտակարգ դրության ժամանակահատվածում դրսևորած մեծ պատասխանատվության, աշխատանքի շարունակականությունն ու արդյունավետությունն ապահովելու համար»
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Էլ.փոստ՝  rector@paara.amghazeyan@paara.am