Իրավագիտության ամբիոն

Թամարա Շաքարյան

Իրավագիտության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար,

իրավ.գիտ.թեկն., դոցենտ

 

Պատմություն

Իրավագիտության ամբիոնը (նախկինում՝ Իրավունքի և օրենսդրական գործընթացի ամբիոն)  հիմնադրվել  է 2002 թվականին:  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառուցվածքային կարևորագույն ուսումնագիտական ստորաբաժանումներից մեկն է։ 2002-2011թթ. ընթացքում ամբիոնը ղեկավարել են մի շարք հեղինակավոր իրավագետներ: 2011թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թ. հուլիսի 21-ը Իրավագիտության ամբիոնը ղեկավարել է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Եզեկյանը: 2023թ. սեպտեմբերի 4-ից Իրավագիտության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Թամարա Շաքարյանը:

Գործունեության հիմնական ուղղությունները

Ամբիոնը՝

  1. Հանդիսանում է թողարկող ամբիոն «իրավագիտություն» մասնագիտությամբ առկա և հեռակա ուսուցմամբ սովորող մագիստրանտների համար։
  2. Մյուս մասնագիտությունների գծով սովորող ուսանողների համար հաստատված ուսումնական պլանների շրջանակներում կազմակերպում է անհրաժեշտ իրավաբանական դասընթացներ։
  3. Շարունակական ուսուցման շրջանակներում լավագույնս աչքի ընկած և ուսումնագիտական գործունեություն ծավալելու ցանկություն ունեցող «իրավագիտություն» մասնագիտությամբ մագիստրոսներին հնարավորություն է ընձեռում ուսումը շարունակելու ասպիրանտուրայում և պաշտպանելու թեկնածուական ատենախոսություն։ Մասնավորապես, յուրաքանչյուր տարի կազմակերպվում են ասպիրանտների և հայցորդների ընդունելություն ԺԲ 00.02 «Հանրային  իրավունք – սահմանադրական, վարչական, ֆինանսական, մունիցիպալ, բնապահպանական, եվրոպական իրավունք,պետական կառավարում» մասնագիտությամբ։
  4. Ակտիվ մասնակցություն է ունենում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի շրջանակներում իրականացվող վերապատրաստման ծրագրերին՝ վերապատրաստվողների համար համապատասխան թեմաների շրջանակներում որակյալ ուսուցում ապահովելով։

Ուսուցում

ՀՀ ՊԿԱ-ում «իրավագիտություն» մասնագիտությամբ ուսուցումը սկսել է իրականացվել 2003 թվականից, երբ այն որպես մասնագիտություն ընդգրկվել է Կառավարման ակադեմիայի մասնագիտությունների շարքում: Իրավագիտության ամբիոնն իր գործունեությունը ծավալում է հաստատված ուսումնական պլաններով և ժամանակակից առարկայական ծրագրերով:

Իրավագիտության ամբիոնի դասավանդման և գիտակրթական ծրագրերի իրականացման հիմքում ընկած են պետական ու միջազգային չափորոշիչներին համապատասխան պատրաստված ծրագրեր՝ հաշվի առնելով կառավարման գործունեության ոլորտում գործող պրակտիկան, գիտության վերջին նվաճումները, նոր ուսումնական մեթոդները և ինովացիոն ձեռքբերումները։

 

 Իրավագիտության ամբիոնի կողմից դասավանդվող առարկաներ

 

   Դասընթացի անվանումը  Դասախոս
 1. Մարդու իրավունքների հիմնահարցեր

 

 

Թամարա Շաքարյան

իրավ.գիտ.թեկն., դոց.

 

2. Վարչական պատասխանատվության արդի հիմնախնդիրները ՀՀ­ում

 

 

Թամարա Շաքարյան

իրավ.գիտ.թեկն., դոց

 3. Պետության և իրավունքի տեսության արդի հիմնախնդիրները

 

 

Արթուր Ղամբարյան

իրավ.գիտ.դոկտ., պրոֆ

 

 

 4. Պառլամենտական իրավունք

 

 

Հրանուշ Հակոբյան

իրավ.գիտ.դոկտ., պրոֆ.

 

 5. Վարչական վարույթ և դատավարություն

 

 

Գևորգ Դանիելյան

իրավ.գիտ.դոկտ., պրոֆ.

 

 

 6. Իրավաստեղծ գործունեություն և իրավաբանական տեխնիկա Գևորգ Դանիելյան

իրավ.գիտ.դոկտ., պրոֆ.

 7. Տեղական ինքնակառավարման և տարածքային կառա­վարման սահմանադրաիրավական հիմնախնդիրները Աշոտ Խաչատրյան

իրավ.գիտ.դոկտ., պրոֆ.

 8. Քաղաքացիական իրավունքի արդի հիմնախնդիրները Արմեն Եզեկյան

իրավ.գիտ.թեկն., դոց.

9. Հանրային ծառայության համակարգը ՀՀ-ում Արմեն Եզեկյան

իրավ.գիտ.թեկն., դոց.

 10. Աշխատանքային իրավունքի արդի հիմնախնդիրները Տիգրան Խաչիկյան

իրավ.գիտ. թեկն., դոց.

Արթուր Սարգսյան

տնտ.գիտ.թեկնածու

 11. Եվրոպական դատարանի նախադեպային իրավունք Արտակ Ասատրյան

իրավ.գիտ.թեկն., դոց.

 12. Համեմատական սահմանադրական իրավունք Լիլիա Հակոբյան

իրավ.գիտ.թեկն., դոց.

 13. Եվրոպական իրավունք Տիգրան Խաչիկյան

իրավ.գիտ. թեկն., դոց.

 14. ՀՀ ֆինանսական իրավունքի արդի հիմնախնդիրները Հասմիկ Ենգոյան

իրավ.գիտ.թեկն., դոց.

 15. Գործարարական իրավունք Արմեն Շահնազարյան

պատմ. գիտ.թեկն.

Արմեն Եզեկյան

իրավ.գիտ.թեկն., դոց.

 16. Միջազգային հանրային իրավունք Մհեր Մկրտչյան

իրավ.գիտ.թեկնածու

 17. Պետ.շահերի պաշտպանությունը քաղաքացիական դատավարությունում Գրիգոր Նավասարդյան
 18. Պետ.շահերի պաշտպանությունը քրեական դատավարությունում Արսեն Այվազյան
 19. Կադրային գործավարության իրավական ապահովում Հովհաննիսյան Գայանե
20. Իրավական ակտերի մշակման մեթոդաբանություն և պաշտոնական գրագրություն Հովհաննիսյան Գայանե

 

 

Իրավագիտության ամբիոնի մագիստրանտներն անցնում են նաև այլ ամբիոնի առարկաներ:

Հոգեբանության և քաղաքագիտության  ամբիոն`

  1. Մասնագիտական օտար լեզու
  2. Տեղեկատվական տեխնոլոգիաներ և էլեկտրոնային կառավարում

 

Ուսումնական գործընթացը պատշաճ կերպով իրականացնելու համար ամբիոնի ակտիվ մասնակցությամբ հաճախ կազմակերպվում են հանդիպումներ, կլոր սեղաններ, համաժողովներ: Ամբիոնի գիտամանկավարժական գործունեության հիմնական նպատակը բոլոր ուսանողների, ասպիրանտների և հայցորդների համար բարձրակարգ ուսուցում ապահովելն է, ինչը հնարավորություն կտա իրենց մասնագիտական գործունեությամբ ինտեգրվել կառավարման և մյուս ոլորտներում առկա խնդիրների լուծման գործընթացին։

Գիտահետազոտական աշխատանքներ        

Ամբիոնի կողմից նրա գործունեության ողջ ժամանակահատ­վածում իրականացվել և ներկայումս էլ իրականացվում է համակողմանի և լայնածավալ գիտական գործունեություն, մասնավորապես, պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ հրատարակվում են իրավունքի տարբեր ճյուղերին և ինստիտուտներին վերաբերող դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, գիտական հոդվածներ։ Ամբիոնի դասախոսները հաճախ մասնակցում են ներպետական և միջազգային գիտաժողովների, սեմինարների, հանդես են գալիս զեկուցումներով, ինչպես նաև նրանց գիտական հոդվածները պարբերաբար տպագրվում են «Հանրային կառավարում» գիտական հանդեսում:

Համագործակցություն

Ամբիոնը համագործակցում է մի շարք բուհերի, պետական մարմինների և մասնավոր կազմակերպությունների հետ: Մասնավորապես, ուսումնական և գիտական բազմաթիվ հարցերի շուրջ համագործակցություն է իրականացվում ինչպես հայրենական, այնպես էլ միջազգային տարբեր առաջատար ուսումնական հաստատությունների հետ: Բացի այդ, պրակտիկաների իրականացման նպատակով ակտիվ համագործակցություն է իրականացվում մի շարք նախարարությունների ու գերատեսչությունների հետ, իսկ համաժողովների, կոնֆերանսների և նմանատիպ այլ միջոցառումների կազմակերպման հարցում՝ DAAD-ի, GIZ-ի ու իրավագիտության ոլորտում որոշակի ներդրում ունեցող մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ:

Պրոֆեսորադասախոսական անձնակազմ

Ամբիոնի գործունեության հիմքում ընկած է նրա պրոֆեսորադասախոսական անձնակազմի երկար տարիների դասախոսական գործունեությունը իրավունքի տարբեր ճյուղերում և ոլորտներում: Ամբիոնի աշխատակազմը հիմնականում ընդգրկում է փորձառու ու հմուտ գիտնականների, որոնք դասավանդում են և գիտական գործունեություն են ծավալում Հայաստանի տարբեր բուհերում, ինչպես նաև իրականաց­նում են պրակտիկ գործունեություն պետական կառավարման տարբեր ոլորտներում և դատական համակարգում: Մասնավորապես, ամբիոնում գիտամանկավարժական գործունեություն են իրականաց­նում այնպիսի ճանաչված իրավագետներ, ինչպիսիք են իրավաբանական գիտությունների դոկտորներ և պրոֆեսորներ Գևորգ Դանիելյանը, Արթուր Ղամբարյանը, Հրանուշ Հակոբյանը, Աշոտ Խաչատրյանը, իրավաբանական գիտությունների թեկնածուներ և դոցենտներ՝ Թամարա Շաքարյանը, Արմեն Եզեկյանը, Լիլյա Հակոբյանը,  Մհեր Մկրտչյանը, Տիգրան Խաչիկյանը, Արտակ Ասատրյանը, Հասմիկ Ենգոյանը և ուրիշներ:

Արդյունք

Իրավագիտության մագիստրոսի մասնագիտական գործունեության ոլորտ են դիտարկվում պետական և մասնավոր ոլորտները: Մագիստրատուրան ավարտած շրջանավարտները մեծ պահանջարկ են վայելում օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմիններում: Նրանց մեծ մասն աշխատանքի է անցնում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում` իրենց մասնագիտական գիտելիքները կիրառելով պետականաշինության գործում:

 

Հեռ.` 010 22-89-75

Էլ.փոստ՝ tamarashakaryan@paara.am