Հոգեբանության և քաղաքագիտության ամբիոն

Լաուրա Համբարձումի Պետրոսյան

 Հոգեբանության և քաղաքագիտության  ամբիոնի վարիչ,

 

Ամբիոնի տեսլականն է՝ հետամուտ լինել միջազգային և ազգային չափորոշիչներին համապատասխանող և մրցունակ գիտակրթական կառույցի զարգացմանը՝ իրականացնելու «Հոգեբանություն» մասնագիտությամբ և հարակից միջդիսցիպլինար կրթական ծրագրեր՝ կարևորելով հայաստանյան զարգացման հիմնախնդիրները:

Ամբիոնի առաքելությունն է՝ պետական և մասնավոր ոլորտներում աշխատանքային խնդիրների հոգեբանական օրինաչափությունների բացահայտումը և զարգացման ուղիների առաջադրումը:

Կառավարչական և գիտահետազոտական պրակտիկաները կազմակերպվում են ՀՀ նա­խագահի աշխատակազմում, ՀՀ վարչապետի աշխատակազմում, ՀՀ Ազգային ժողովում, ՀՀ Սահմանադրական դատարանում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, ՀՀ նախարարություններում և այլ գերատեսչություններում:

Հոգեբանության և քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմում ընդգրկված են հանրապետության առաջնակարգ բուհերի բարձրորակ մասնագետներ, ինչպես նաև պետական կառավարման համակարգում աշխատանքի մեծ փորձ ունեցող, բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցրած կամ ներկայումս պաշտոնավարող մասնագետներ:

Ուսումնառության ընթացքում ամբիոնի մագիստրանտները համապատասխան գիտելիքներ են ստանում նաև Ակադեմիայի մյուս` ամբիոնների կողմից դասավանդվող առարկաների և դասընթացների միջոցով:

 

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

 

 «ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 «ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 «ԳԼՈԲԱԼ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ

 

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

 

 

Պատմություն

Ամբիոնը ստեղծվել է ՀՀ-ում քաղաքական գիտության զարգացմանը, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերում կադրերի պատրաստմանը և վերապատրաստմանը նպաստելու համար: Ստեղծման ժամանակ կրթաբլոկն անվանվել է «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման քաղաքականության հիմունքներ»:

2002 թվականին, երբ Կառավարման դպրոցը վերանվանվեց ՀՀ պետական կառավարման ակադեմիա, հիմնադրվեց «Քաղաքագիտություն (քաղաքական գործընթացներ և ինստիտուտներ)» ամբիոնը:

2006թ. այն վերակազմակերպվեց «Քաղաքագիտություն (քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն)» ամբիոնի՝ նկատի ունենալով, որ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման գերատեսչություններին անհրաժեշտ են քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության մրցունակ մասնագետներ: Ստեղծման պահից ի վեր ամբիոնը միջազգային և ներպետական տարբեր ծրագրեր է իրականացրել՝ համագործակցելով Կանադայի, Իռլանդիայի, Անգլիայի նմանօրինակ կառույցների հետ:

1997 թվականից մինչ այսօր ամբիոնը ղեկավարում է քաղաքական գիտության դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մամիկոնի Մարգարյանը: Մարիամ Մարգարյանը 2006թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` «Քաղաքական ընտրանին Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական անցման պայմաններում» թեմայով: 2011թ. ՀՀ ԲՈՀ-ի որոշմամբ Մ. Մարգարյանը ստացել է քաղաքական գիտությունների պրոֆեսորի գիտական կոչում: ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող ՀՀ ԲՈՀ-ի 056 «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» մասնագիտական խորհրդի փոխնախագահն է: 2014թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:

Ամբիոնի գլխավոր խնդիրը պետական և քաղաքական կառավարման ու տեղական ինքնակառավարման ոլորտում որակյալ կադրերի պատրաստումն է՝ շարունակական կրթության և արդիականացման միջոցով: Տեսական և կիրառական գիտելիքների համադրման նպատակով ամբիոնը պարբերաբար կազմակերպում է կլոր սեղաններ, սեմինարներ, թեմատիկ քննարկումներ՝ նվիրված ՀՀ քաղաքական արդիականացման և զարգացման հիմնախնդիրներին:

 

Ուսուցում

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Քաղաքական կառավարում և հանրային քաղաքականություն» ամբիոնը ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ ՊԿԱ կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է`

Ա. բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով մագիստրոսի մասնագիտական կրթություն: Շրջանավարտներին շնորհվում է  քաղաքագիտության մագիստրոսի որակավորում «քաղաքագիտություն» մասնագիտացմամբ:

Ամբոնում գործում է կրթական երեք ծրագիր՝ «Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն»,  «Գլոբալ կառավարում և տարածաշրջանային քաղաքականութուն»    և  «Քաղաքական ժուռնալիստիկա և PR տեխնոլոգիաներ»:

 

«Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն» ուսումնական ծրագիրը ներառում է քաղաքական գիտության զարգացման միջազգային փորձը պետական, քաղաքական և հանրային կառավարման արդյունավետության ապահովման բնագավառում` հնարավորություն ընձեռելով երիտասարդներին՝

  • կատարելու վերլուծություններ և կանխատեսումներ,
  • ձեռք բերելու լիդերության հատկանիշներ,
  • իրականացնելու քաղաքական խորհրդատվություն (consulting, speech writing, image making),
  • տիրապետելու և PR և GR (Government Relations) սկզբունքներին,
  • մեկնաբանելու քաղաքական փոփոխությունների ընթացքն ու ազդեցությունը ՀՀ քաղաքական համակարգի ժողովրդավարացման վրա,
  • վարելու բանակցություններ` տիրապետելով բանավեճի և երկխոսության արվեստին

 

«Գլոբալ կառավարում և տարածաշրջանային քաղաքականություն» ուսումնական ծրագիրը համակարգում է քաղաքական գիտության զարգացման արդի միտումները` նպատակ ունենալով բացահայտելու տեղական (ազգային), տարածաշրջանային և գլոբալ քաղաքական զարգացումների արժեքաբանությունը: Դա հնարավորություն կընձեռնի երիտասարդներին՝

  • ուսումնասիրելու արդի աշխարհաքաղաքական հրա­մայականները՝ վերլուծելով ու կան­խա­տե­սե­լով տեղական, տարածաշրջանային և գլոբալ շա­­հերի ներդաշնակ և աններդաշնակ մար­տա­հրա­վերները,
  • ձեռք բերելու լիդերության հատկանիշներ,
  • կատարելու քաղաքական, ինչպես նաև քա­ղա­քա­տնտեսական փորձագիտություն և խոր­հր­դա­տվություն (expertise, consulting),
  • տիրապետելու հանրային դիվանագիտությանը (Public Diplomacy) և հանրային կապերի (Public Afafirs) զարգացման գործիքակազմին,
  • մեկնաբանելու քաղաքական արդիականացման ըն­­­թացքն ու դրա ազդեցությունը Հարավային Կով­կասի և այլ տարածաշրջանների երկրների քա­ղաքական համակարգերի ժո­ղո­վր­դա­վա­րաց­ման վրա,
  • վարելու բանակցություններ (negotiations skil­ls)` տիրապետելով բանավեճի և երկխոսության ար­վեստին:

 

 

Բ. հետբուհական մասնագիտական կրթություն, որը կազմակերպվում է ասպիրանտուրայի, հայցորդության և դոկտորանտուրայի ձևերով` «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» (դասիչ ԻԳ. 00.02) մասնագիտության գծով,

Գ. լրացուցիչ կրթական ծրագրերով մասնագետների որակավորման բարձրացման և վերապատրաստման դասընթացներ:

* Այլ ամբիոնների դասախոսներ, ովքեր դասավանդում են հանրային կառավարման և հանրային ֆինանսների ամբիոնի առարկաներ:

 

«Իրավագիտություն» ամբիոնի առարկաներ`

  1. Պառլամենտական իրավունք

«Հոգեբանության և քաղաքագիտության» ամբիոնի առարկաներ`

  1. Արդի հոգեբանություն
  2. Քաղաքական հոգեբանություն
  3. Համակարգչային հմտություններ
  4. Մասնագիտական օտար լեզու
  5. Տարածաշրջանային օտար լեզու

 

Գիտահետազոտական աշխատանքներ

«Քաղաքական կառավարում և հանրային քաղաքականություն» ամբիոնի դասախոսները, ինչպես նաև մագիստրանտները, հայցորդներն ու  ասպիրանտները պարբերաբար հրապարակում են գիտական հոդվածներ, ուսումնամեթոդական աշխատանքներ՝ նվիրված քաղաքական գիտության արդի հիմնախնդիրներին տեղեկատվական հասարակության կայացման պայմաններում: Թեմատիկ բազմաշերտությունը հնարավորություն է տալիս ազգային-տարածաշրջանային-գլոբալ եռաչափության (անցյալ-ներկա-ապագա) տիրույթներում  հիմնովին դիտարկել քաղաքական գործ­ընթացների քաղաքակրթական, սոցիալ-հոգեբանական, քաղաքատնտեսական առանձ­նահատկու­թյուններն ու օրինաչափությունները:

Ամբիոնի անմիջական ղեկավարությամբ ՀՀ ՊԿԱ մագիստրանտները մասնակցել են հանրապետական և միջազգային գիտաժողովների՝ արժանանալով պատվոգրերի և մրցանակների:

 

 

Համագործակցություն

«Քաղաքական կառավարում և հանրային քաղաքականություն» ամբիոնը համագործակցում է նաև Երևանի պետական համալսարանի «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ», «Քաղաքական գիտության պատմություն և տեսություն» ամբիոնների, ինչպես նաև Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Քաղաքագիտության և իրավունքի պատմություն» ամբիոնի հետ, ինչպես նաև Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի հետ:

«ERASMUS+» ծրագրի շրջանակում փոխանակման կարգով ամբիոնը համագործակցում է Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի «Փարիս Լոդրոն» համալսարանի հետ: Այս համագործակցության արդյունքում ամբիոնի երկու ուսանող ամեն տարի   հնարավորություն է ստանում հինգ ամսով կրթությունը շարունակել Զալցբուրգի համալսարանի քաղաքագիտության դեպարտամենտում։

Ամբիոնը ամեն ամիս կազմակերպում է դասախոսություններ և ինտերակտիվ գործնական պարապմունքներ ՀՀ քաղաքական գործիչների, ժուռնալիստների, դիվանագետների և բիզնես-էլիտայի ներկայացուցիչների մասնակցությամբ։