ԳԱՅԱՆԵ ԷՐՆԻԿԻ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ
տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Էլ-փոստ․ harutyunyan.gayanne@mail.ru
harutyunyan.gayane@paara.am
Հեռ․ (Բջջ․) 093-85-24-50, 095-45-24-50
2003-2007 թթ. – Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա՝ միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ
2000-2002 թթ. – Մագիստրոսի աստիճան, Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրա՝ միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ (գերազանցության դիպլոմ)
1996-2000 թթ. – Բակալավրի աստիճան, Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ, տնտեսագետի որակավորում (գերազանցության դիպլոմ)
1985-1995 թթ. – Հրազդանի թիվ 13 միջն դպրոց (ոսկե մեդալ)
2023թ. սեպտեմբերից – ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր
2022-2023թթ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական աշխատանքների և արտաքին կապերի գծով պրոռեկտոր
01/07/2022 – 31/08/2022 – ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի խորհրդական
2018 թ.-ի մայիս 14-ից մինչ օրս – ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ռազմավարական խաղերի և մոդելավորման խմբի պետ, ապա գիտնական-վերլուծաբան (համատեղությամբ)
15/04/2018 – 29/05/2019 – Խաչատուր Աբովյանի անվ․ հայկական պետական մանկավարժական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչի պաշտոնակատար
2014-2021 թթ. – ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող (համատեղությամբ), ավագ գիտաշխատող, Արտաքին տնտեսական կապեր բաժնի վարիչ, թեմայի ղեկավար
2010-2016 թթ․ – Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ներկայում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի) ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, ապա դոցենտ
2004-2009 թթ․ – Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս (Միջազգային տնտեսագիտություն, Համաշխարհային տնտեսության տեսություն առարկաներ)
2015 թ. – ՀՀ ԲՈՀ -ի կողմից շնորհվել է տնտեսագիտության դոցենտի գիտական կոչում (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան)
2009 թ. – ՀՀ ԲՈՀ-ի կողմից շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան (Ը․00.06-Միջազգային տնտեսագիտություն մասնագիտացմամբ)
2021-2023 թթ․ (ընթացիկ) – ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում «Արհեստական բանականություն և ապագա պատերազմներ. կողմնորոշիչներ հայկական ռազմարդյունաբերության զարգացման համար» թեմայի կատարման համար (թեմայի ղեկավար)
2019 թ․ – ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի «Հասարակական գիտություններ» բնագավառի «Տնտեսագիտություն և գործարարություն» մասնագիտության թեմատիկ-ոլորտային գիտական թեմաների մրցութային դրամաշնորհ՝ «Հայկական ռազմաարդյունաբերության զարգացման հիմնախնդիրը տնտեսության մոբիլիզացիոն հնարավորությունների ընդլայնման դիտանկյունից» թեմայի կատարման համար (թեմայի ղեկավար)
2018թ․ – ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցութային դրամաշնորհ «Ռազմաարդյունաբերության նորարարական զարգացման հնարավորությունները Հայաստանում» թեմայի կատարման համար (թեմայի ղեկավար)
Ռուսերեն, Անգլերեն, Ֆրանսերեն
Հեղինակ է 3 մենագրության, 5 ուսումնամեթոդական ձեռնարկի, 2 կոլեկտիվ մենագրության և շուրջ 50 գիտական հոդվածների (այդ թվում նաև՝ արտասահմանում, գիտաչափական շտեմարաններում ընդգրկված պարբերականներում)։ Մասնակցել է ավելի, քան 20 տեղական և միջազգային հեղինակավոր գիտաժողովների, կլոր սեղան-քննարկումների, սեմինարների և վեբինարների:
Ռազմական տնտեսության և ռազմարդյունաբերության զարգացում, պետության ռազմատնտեսական անվտանգություն, պաշտպանական ռեսուրսների կառավարում, հանրային կառավարման ոլորտում թվայնացման գործընթացներ, արհեստական բանականություն և ժամանակակից սպառազինություններ, սպառազինությունների համաշխարհային շուկա, միջազգային ռազմատնտեսական հարաբերություններ։
Ռազմատնտեսական անվտանգության գնահատման մեթոդաբանություն, պլանավորման-ծրագրավորման-բյուջետավորման համակարգը պաշտպանական ոլորտում, արհեստական բանականությունը ռազմական ոլորտում, գիտական հետազոտությունների մեթոդաբանություն