Կառավարման ամբիոն

 

Վիլեն Վիկտորի Խաչատրյան

 Կառավարման ամբիոնի վարիչ,

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման ամբիոնի ձևավորման պատմությունն սկսվել է 2002 թվականից, երբ գործող երկու կրթաբլոկների («Պետական կառավարման կազմակերպման հիմունքներ» և «Կառավարման տնտեսության հիմունքներ») միացման արդյունքում  2002 թվականին հիմնադրվեց հանրային կառավարման ամբիոնը: 2006 թվականին այն վերակազմակերպվեց հանրային կառավարման և հանրային ֆինանսների ամբիոնի: 2015 թվականին ամբիոնը վերանվանվեց հանրային կառավարման, 2017 թվականին՝ կառավարման։

 «Պետական կառավարման կազմակերպման հիմունքներ» կրթաբլոկը ղեկավարել են`

1996-1997թթ.` տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Օրդյանը,

1997-2002թթ.` տնտեսագիտության թեկնածու Դավիթ Թումանյանը:

«Կառավարման տնտեսության հիմունքներ» կրթաբլոկը 1997-2002թթ. ղեկավարել է տնտեսագիտության թեկնածու Ռուդիկ Հարոյանը:

         Կառավարման ամբիոնը ղեկավարել են (ամբիոնի վարիչներ են եղել)՝

2002-2006թթ.՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սուվարյանը,

2006-2007թթ`. տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կամո Հովհաննիսյանը,

2007-2018 թթ.՝ աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գրիշա Գսպոյանը,

2018 թվականից՝ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վիլեն Խաչատրյանը:

Ամբիոնը Կառավարում մասնագիտությամբ մագիստրոսներ է պատրաստում՝ Հանրային կառավարում, Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում, Հանրային ֆինանսների կառավարում,   Գործարար վարչարարություն /առկա և հեռավար կրթական ծրագրերով:

Ամբիոնի խնդիրներն ու նպատակները

Ամբիոնի գլխավոր խնդիրը մագիստրանտների, ասպիրանտների, հայցորդների որակյալ ուսուցման և պաշտոնական առաջխաղացման հնարավորության բարձրացումն է նրանց համար, ովքեր ձգտում են հասնելու մասնագիտական բարձր կարողունակության և իրենց հետագա աշխատանքային գործունեությունն իրականացնելու են մենեջմենտի և հանրային կառավարման ոլորտներում:

Ամբիոնի բարձրակարգ պրոֆեսորադասախոսական կազմի և անընդհատ կատարելագործվող ուսումնական պլանների և դասավանդման մեթոդների շնորհիվ մագիստրանտները ոչ միայն ձեռք են բերում արդիական տեսական գիտելիքներ և կառավարչական հմտություններ, այլև դրանք ամրապնդում են կառավարչական և գիտահետազոտական պրակտիկաների ընթացքում, որոնք կազմակերպվում են պետական կառավարման, օրենսդիր, դատական մարմիններում և այլ համապատասխան կազմակերպություններում:

Առաջնորդվելով բարձրագույն կրթության համար սահմանված պետական չափորոշիչներով` ամբիոնը շարունակ թարմացնում է դասավանդվող առարկայական ծրագրերը` դրանք համապատասխանեցնելով կառավարման տվյալ ոլորտում գիտության վերջին նվաճումներին և աշխատաշուկայի պահանջներին:

Կառավարման ամբիոնը պատրաստում է բարձր որակավորում ունեցող արհեստավարժ մասնագետներ, որոնք տիրապետում են կառավարման հիմնարար և կիրառական գիտելիքների ու գիտահետազոտական մեթոդների, ինչը հնարավորություն է տալիս աշխատաշուկայում լինելու առավել մրցունակ և ունենալու մասնագիտական ու պաշտոնեական առաջխաղացում:

Կառավարման ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմում ընդգրկված են հանրապետության առաջնակարգ բուհերի բարձրորակ մասնագետներ, ինչպես նաև պետական կառավարման համակարգում աշխատանքի մեծ փորձ ունեցող, բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցրած կամ ներկայումս պաշտոնավարող մասնագետներ:

Ստորև ներկայացված աղյուսակն արտացոլում է ամբիոնի կողմից դասավանդվող առարկաներն ու  դասընթացները ըստ կրթական ծրագրերի*:

 

Առարկաներ և դասընթացներ Դասախոսներ
Կրթական ծրագիր՝ Հանրային կառավարում
1. Մասնագիտական օտար լեզու Թերեզա Խեչոյան,
2. Մարդկային ռեսուրսների կառավարում Հրաչյա Օհանյան
3. Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն Գագիկ Շմավոնյան
4. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման արդի հիմնախնդիրները Վահան Մովսիսյան,

Խոսրով Հարությունյան,

Վահագն Պետրոսյան

5. Ռազմավարական կառավարման արդի հիմնախնդիրները Գորիուն Ադամյան
6. Հանրային ծառայության համակարգը ՀՀ-ում Արմեն Եզեկյան
7. Կառավարման տեղեկատվական համակարգեր
8. Աշխատանքային իրավունքի արդի հիմնախնդիրները Արթուր Սարգսյան
9. Հանրային կառավարման հիմնախնդիրները Աշոտ Զալինյան
10. Կառավարչական որոշումների ընդունում Գայանե Թովմասյան
11. Հարկաբյուջետային կառավարում Պավել Սաֆարյան
12. Կառավարման արդի հիմնախնդիրներ Վիլեն Խաչատրյան
13. Տնտեսական զարգացման համաթվեր և վիճակագրություն Սոնա Հարոյան,

Թաթուլ Մանասերյան

14. Առաջնորդություն
15. Իրավական ակտերի մշակման մեթոդաբանություն Գայանե Հովհաննիսյան
16. Էթիկան հանրային կառավարման համակարգում
17. Մակրոտնտեսական կարգավորման արդի հիմնախնդիրները Գայանե Ավագյան

Քնարիկ Վարդանյան

Աշոտ Մարկոսյան

18.  Հանրային քաղաքականության վերլուծություն Մարիամ Մարգարյան
Կրթական ծրագիր՝ Հանրային ֆինանսների կառավարում
1. Հանրային կառավարման հիմնախնդիրները Աշոտ Զալինյան
2. Հանրային ծառայության համակարգը  ՀՀ-ում Արմեն Եզեկյան
3. Մակրոտնտեսական կարգավորման արդի հիմնախնդիրները Գայանե Ավագյան

Քնարիկ Վարդանյան

4. Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն Գագիկ Շմավոնյան
5. Պետական պարտքի կառավարում
6. Բանկային գործ և թվային բանկինգ Արսեն Եղիկյան
7. Ֆինանսական շուկայի պետական կարգավորման հիմնախնդիրները Թաթուլ Մանասերյան
8.  Ֆինանսների կառավարման արդի հիմնախնդիրները Գոռ Չատինյան
9. Բյուջետային գործընթացի կառավարում  Պավել Սաֆարյան
10. Դրամավարկային քաղաքականության արդի հիմնախնդիրները Մանիշակ Գրիգորյան
11.  Մասնագիտական օտար լեզու Թերեզա Խեչոյան
12. Տեղեկատվական տեխնո­լո­գիաներ և էլեկտրոնային կառավարում Արմենակ Այվազյան,

Աննա Ղուշչյան

13. Կառավարման արդի հիմնախնդիրներ Վիլեն Խաչատրյան
14. Արտաքին  և ներքին աուդիտ Խաչիկ Փափազյան

Կարեն Առուստամյան

15. Պետական գույքի կառավարման հիմնախնդիրները Աշոտ Մարկոսյան
16. Հարկաբյուջետային կառավարում Պավել Սաֆարյան
17. Կորպորատիվ ֆինանսներ Գաբրիել Միքայելյան
18. Ծախսեր-արդյունք վերլուծություն Թերեզա Խեչոյան
Կրթական ծրագիր՝ Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում
1. Հանրային ծառայության համակարգը ՀՀ-ում Արմեն Եզեկյան
2. Կառավարչական որոշումների ընդունում Գայանե Թովմասյան
3. Հանրային կառավարման հիմնախնդիրները Աշոտ Զալինյան
4. Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն Գագիկ Շմավոնյան
5. Մակրոտնտեսական կարգավորման արդի հիմնախնդիրները Գայանե Ավագյան

Քնարիկ Վարդանյան

6. Ռազմավարական կառավարման արդի հիմնախնդիրները Գորիուն Ադամյան
7. Ներդրումների պետական կարգավորում Վահագն Լալայան
8. Վարչատարածքային միավորների արդյունա­վետ կառավարման հիմնախնդիրները Սոնա Հարոյան
9. Մասնագիտական օտար լեզու Թերեզա Խեչոյան
10. Հարկաբյուջետային կառավարում Պավել Սաֆարյան
11. Մարդկային ռեսուրսների կառավարում Հրաչյա Օհանյան
12. Անշարժ գույքի կառավարումը համայնքներում Խաչատուր Ղազեյան
13. Կառավարման արդի հիմնախնդիրներ Վիլեն Խաչատրյան
14.  Տեղեկատվական տեխնո­լո­գիաներ և էլեկտրոնային կառավարում Արմենակ Այվազյան,

Աննա Ղուշչյան

15. Համայնքային զարգացման ծրագրեր և հիմնախնդիրներ Վահան Մովսիսյան
16. Համայնքային ծառայությունների մատուցման կազմակերպումը և կառավարումը Վահե Սարգսյան
17.  Աշխատանքային իրավունքի արդի հիմնախնդիրները Արթուր Սարգսյան
18. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման արդի հիմնախնդիրները Վահան Մովսիսյան,

Խոսրով Հարությունյան,

Վահագն Պետրոսյան

Կրթական ծրագիր՝ Գործարար վարչարարություն (առկա/հեռավար)
1. Մասնագիտական օտար լեզու Գայանե Հակոբյան, Գայանե Հարությունյան
2. Տեղեկատվական տեխնո­լո­գիաներ և էլեկտրոնային կառավարում Արմենակ Այվազյան, Աննա Ղուշչյան
3. Մարկետինգի կառավարում  Ռոման Մելիքյան
4. Մարդկային ռեսուրսների կառավարում Աննա Մաքսուդյան, Սիրվարդ Բեզիրջյան
5. Կառավարման արդի հիմնախնդիրներ Վիլեն Խաչատրյան, Գեդեոնյան Մարիամ
6. Գործարարական իրավունք Արմեն Եզեկյան
7. Հաշվապահական հաշվառում Եղիշե Սողոմոնյան
8. Բիզնեսի ռազմավարություն Ավետիս Գևորգյան, Գորիուն Ադամյան
9.  Կորպորատիվ ֆինանսներ Արման Տոնիկյան, Գաբրիել Միքայելյան
10.  Գործարար հաղորդակցություն և բանակցություններ Արմեն Արզումանյան, Լաուրա Պետրոսյան
11. Տվյալների վերլուծություն և հետազոտության մեթոդաբանություն Նարեկ Գրիգորյան,  Գայանե Հարությունյան
12. Կառավարչական տնտեսագիտություն Վիլեն Խաչատրյան, Կարեն Սարոյան
13. Լոգիստիկ համակարգերի կառավարում Մարո Դեթլոֆֆ, Մհեր Ղալեչյան
14. Նախագծերի կառավարում Անահիտ Օթարյան
15. Առաջնորդություն Վահե Այվազյան, Գայանե Հարությունյան
16. Ներդրումների վերլուծություն և սթարթափների կառավարում Կարեն Արաբյան, Վահե Թումանյան
17.  Բիզնեսի վերլուծություն և կառավարչական որոշումների ընդունում Մհեր Ղալեչյան, Գայանե Թովմասյան
18. Գործարար էթիկա և փաստաթղթաշրջանառություն Գայանե Հովհաննիսյան

Ուսումնառության ընթացքում ամբիոնի մագիստրանտները համապատասխան գիտելիքներ են ստանում նաև Ակադեմիայի մյուս` իրավագիտության,  հոգեբանության և քաղաքագիտության  ամբիոնների կողմից դասավանդվող առարկաների և դասընթացների միջոցով:

ՀՀ պետական կառավարման ակադեմիան ունի ասպիրանտուրա (առկա և հեռակա ուսուցմամբ) և հայցորդություն: Ամբիոնի ասպիրանտներն ու հայցորդները թեկնածուական ատենախոսություններ են պատրաստում Ը.00.02 – «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ:

Էլ. փոստ` vilen.khachatryan@paara.amkhachatryanvilen1981@yahoo.com