Հարգելի՛ ուսանողներ և ասպիրանտներ
Սիրով ողջունում ենք ձեզ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողական գիտական ընկերության կայքէջում։
ՀՀ ՊԿԱ ուսանողական գիտական ընկերությունը Ակադեմիայի ուսանողներին և ասպիրանտներին միավորող կառույց է, որի նպատակը ուսանողության գիտական, ստեղծագործական և հոգևոր զարգացմանը նպաստելն է: Այդ նպատակով ՈՒԳԸ-ն կազմակերպում է գիտաժողովներ, համաժողովներ, աշխատաժողովներ, սեմինարներ ու դասախոսություններ, հրատարակում է երիտասարդ գիտնականների և ուսանողների գիտական հոդվածները:
Գիտությունը մարդկային ճանաչողության ձև է՝ ուղղված նոր գիտելիքի ստեղծմանը և արդեն ստեղծված գիտելիքների հիման վրա աշխարհի գիտական պատկերի ամբողջացմանը: Ուստի մեր գլխավոր նպատակը գիտակ, ստեղծարար, նախաձեռնող և ժամանակակից աշխարհի մարտահրավերներին պատրաստ երիտասարդներ ձևավորելն է։
Կարևորելով յուրաքանչյուրիդ ներգրավվածությունը՝ առաջարկում ենք հետևել կայքէջի հետագա հրապարակումներին և միասնաբար իրագործել նախատեսվող ծրագրերը։
2020 թ․ հունվարի 31-ին ՈՒԳԸ նախագահ է ընտրվել ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի մագիստրանտ Հայկուհի Դավթյանը։
2022թ. փետրվարի 28-ին ՈՒԳԸ նախագահ է ընտրվել ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի մագիստրանտ Մխիթար Գասպարյանը:
2022թ. դեկտեմբերի 27-ին ՈՒԳԸ նախագահ է ընտրվել ՀՀ ՊԿԱ «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտության 1-ին տարվա ասպիրանտ Մարինե Մխիթարյանը: