ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական խորհուրդը (այսուհետ՝ Գիտական խորհուրդ) ռեկտորի նախագահությամբ գործող ներկայացուցչական մարմին է:
Գիտական խորհուրդն ընդունված կարգով քննարկում և լուծում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի (այսուհետ՝ Ակադեմիա) ուսումնական, գիտահետազոտական գործունեության, նյութատեխնիկական բազայի զարգացման, պլանավորման, կառավարման և կազմակերպման խնդիրները: Ընդունում է համապատասխան որոշումներ և լիազորությունների սահմաններում հսկում դրանց կատարման գործընթացը:
Գիտական խորհրդի որոշումները ենթակա են պարտադիր կատարման Ակադեմիայի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, պաշտոնյաների, ծառայողների և ուսանողների համար:
Գիտական խորհուրդն իր աշխատանքները կատարում է նիստերի միջոցով յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ: