Սոնա Պողոսյան


Ակադեմիայի գիտական քարտուղար,

հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Կոնտակտային տվյալներ


Էլ-փոստ․   sona.poghosyan@paara.am

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական քարտուղարը ռեկտորի աշխատակազմի անդամ է: Գիտական քարտուղարն ի պաշտոնե գիտական խորհրդի անդամ է:

 Գիտական քարտուղարը՝

  • գիտական խորհրդի նախագահի հետ կազմում է գիտական խորհրդի նիստերի տարեկան պլանը,
  • կազմում է գիտական խորհրդի նիստերի արձանագրությունները,
  • կազմում է գիտական խորհրդի յուրաքանչյուր նիստի օրակարգը, այն համաձայնեցնում է գիտական խորհրդի նախագահի հետ և ծանուցում է գիտական խորհրդի բոլոր անդամներին գիտական խորհրդի նիստից առնվազն երկու օր առաջ,
  • կատարում է գիտական խորհրդի յուրաքանչյուր նիստի մասնակիցների հաշվառումը:

Գիտական քարտուղարը գիտական խորհրդի նախագահի հանձնարարությամբ պատրաստում է զեկույց գիտական խորհրդի տարբեր որոշումների կատարման ընթացքի կամ արդյունքների մասին:

Գիտական քարտուղարը գիտական խորհրդի նիստում ներկայացնում է գիտական կոչումների շնորհման համար ներկայացված թեկնածուների փաստաթղթերը: