Ուսանողական խորհուրդ

student-concil
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի Ուսանողական խորհուրդը ուսանողության ներկայացուցչական,  ինքնակառավարման, նրա շահերը պաշտպանող ընտրովի մարմին է, որը հիմնադրվել է 2013թ-ին։

Հետադարձ կապ


sc@paara.am
sc.paara@gmail.com


ՀՀ ՊԿԱ ՈւԽ-ն իր գործունեությունն իրականացնում է «Բարձրագույն և հետ բուհական կրթության մասին» ՀՀ օրենքի, Ակադեմիայի կանոնադրությանը, ներքին կարգապահական կանոններին և ՈՒԽ կանոնադրությանը համապատասխան՝   մշտական հիմունքներով։

ՈՒԽ-ի բարձրագույն մարմինն է ՈՒԽ-­ի ժողովը, որին մասնակցում են ՈՒԽ-ի բոլոր անդամները: Ժողովը վարում է ՈՒԽ-ի նախագահը:

ՈՒԽ-ի խորհրդակցական մարմիններն են ՈՒԽ-ի մշտական հանձնաժողովները, որոնք ստեղծվում և լուծարվում են Ժողովի որոշմամբ: ՈւԽ-ի հանձնաժողովների թիվը չի կարող գերազանցել 8-­ը: Ներկայումս ՀՀ ՊԿԱ ՈՒԽ-ում գործում են 8 մշտական հանձնաժողովներ, որոնց պատասխանատուները միտված են պահելու, զարգացնելու ՈՒԽ-ի հիմնական նպատակները և դրույթները՝ միավորելով ուսանողներին մեկ գաղափարի շուրջ:

ՀՀ ՊԿԱ ՈւԽ-ն արտահայտում և պաշտպանում է ուսանողության շահերը, նպաստում նրանց կրթական, գիտական, ստեղծագործական, բարոյական և հոգևոր զարգացմանը:

Ուսանողական խորհուրդի գործունեության նպատակներն ու խնդիրներն են՝

պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները,
ապահովել ուսանողների մասնակցությունը Ակադեմիայի կառավարման մարմիններում,
դրսևորել սեփական գիտելիքները և հնարավորությունները՝ ինքնառեալիզացվել,
Ակադեմիայի կառավարման համապատասխան մարմինների քննարկմանը ներկայացնել ուսանողության շահերին առնչվող հարցեր,
մասնակցել Ակադեմիայի ներքին կարգապահական կանոնների պահպանմանը՝ իրազեկելով ուսանողներին իրենց իրավունքների ու պարտականությունների մասին,
մասնակցել ուսուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,
աջակցել ուսանողների սոցիալական վիճակի բարելավմանը, կազմակերպել ուսանողների ազատժամանցն ու հանգիստը,
աջակցել ուսանողների գիտահետազոտական աշխատանքների կազմա­կերպ­ման գործընթացին
միավորել Ակադեմիայի ՈՒԽ-ի ջանքերը` ուսանողության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը նպաստելու և ուսանողների գիտական, կրթական,հոգևոր, մշակութային, ստեղծագործական ու ֆիզիկական զարգացումը խթանելու նպատակով:

Մեր կազմը

318660271_532708685540763_8432576085417812802_n

Մելանյա Հարությունյան


Ուսանողական խորհրդի նախագահ

318774673_532709625540669_3610055527541497341_n

Լարիսա Ղազարյան


Ուսանողական խորհրդի փոխնախագահ

318441640_532710828873882_7406794786135050751_n

Տիգրան Սիմոնյան


Ուսանողական խորհրդի գլխավոր քարտուղար

318557860_532716135540018_4895360458667408578_n

Հայկազ Առաքելյան


Ուսանողական խորհրդի Մշակույթի և ռազմահայրենասիրության հանձնաժողովի պատասխանատու

318537571_532712972207001_3537354652673959780_n

Սիրարփի Բեկթաշյան


Ուսանողական խորհրդի PR հանձնաժողովի պատասխանատու

318454704_532717985539833_5489510548632202947_n

Արաքսյա Դանիելյան


Ուսանողական խորհրդի կարիերայի կենտրոնի պատասխանատու

318710175_532717048873260_3193331469424707264_n

Մարիամ Պետրոսյան


Ուսանողական խորհրդի սոցիալ-իրավական հանձնաժողովի պատասխանատու

318299194_532714165540215_1022093998290182433_n

Արման Մարտիրոսյան


Ուսանողական խորհրդի կրթության և գիտության հանձնաժողովի պատասխանատու