Ձեռնարկներ, ուղեցույցներ

ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան իրավահաջորդն է Հայաստանի Հանրապետության կառավար­ման դպրոցի, որը հիմնվել է 1994 թվականի մայիսի 24-ին ՀՀ կառավարության թիվ 240 որո­շմամբ, Եվրոպական Միության ՏԱՍԻՍ ծրագրի տեխ­նի­կական աջակցու­թյամբ:

Դպրոցի առկա ուսուցման առաջին ընդու­նե­լու­թյունը կայացել է 1995 թվականին: ՀՀ կա­ռա­վարության 1997 թ. ապրիլի 30-ի թիվ 107 որոշ­մամբ Դպրոցին իրավունք տրվեց կազմա­կերպել ու նաև հեռակա ուսուցում` 2,5 տարի տևողու­թյամբ:

Պետական ծառայողների պատրաստման և որակավորման բարձրացման գործընթացները ժամա­նակակից պահանջներին համապատաս­խանեցնելու նպատակով ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 8-ի թիվ 338 որոշմամբ Հայաս­տանի Հանրապետության կառավարման դպրո­ցը վերակազմակերպվեց Հա­յաստանի Հանրա­պե­տության պետական կառավար­ման ակադե­միա պետական ոչ առևտրային կազմակեր­պության, իսկ մեկ տարի հետո ՀՀ կառավա­րության 2003 թ. ապրիլի 10-ի թիվ 370 որոշմամբ Ակադեմիայում հիմք դրվեց մագիստրոսական ծրագրերով ուսուցմանը:

Համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1703-Ն որոշման` Ակադեմիայի ընդհանուր կառավարումն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը (լիազոր մարմին)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Ակադեմիայի կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի գործառույթների իրականացմամբ:

 

Ուսանողի ուղեցույց

Որակի ապահովման ձեռնարկ

«Ուսանողի ներգրավվածությունը որակի ապահովման գործընթացում» ուսանողական ձեռնարկ

Ձեռնարկ պրոֆեսորադասախոսական կազմի համար

Միջոցառումների իրազեկման  և կազմակերպման մասին ուղեցույց