Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Զբոսաշրջության զարգացման վերաբերյալ հարցերի պատասխանները՝ ոլորտի ղեկավարներից

Հոկտեմբերի 27-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Կառավարում» մասնագիտության «Զբոսաշրջության կառավարում» մագիստրոսի կրթական ծրագրով սովորող առաջին կուրսեցիները «Զբոսաշրջության մենեջմենտ» առարկայի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Գայանե Թովմասյանի հետ մասնակցեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի հայտարարած բաց դռների օրվան:

«Զբոսաշրջության պետական կոմիտեի կազմակերպած բաց դռների օրերը շատ կարևոր են, քանի որ ուսանողները ուսումնառության ընթացքում զբոսաշրջության ոլորտի կազմակերպման, կառավարման և զարգացման խնդիրների վերաբերյալ առաջացած հարցերի պարզաբանումները անմիջապես ոլորտի ղեկավարներից ստանալու հնարավորություն են ունենում,- ասաց Գայանե Թովմասյանը:- Մեր մագիստրանտները շատ ակտիվ էին, նրանց կողմից բարձրացված հարցերը՝ բազմազան: Դրանք առնչվում էին սպասվելիք օրենսդրական փոփոխություններին, 2018թ. զբոսաշրջության ոլորտի ֆինանսավորման, տրանսպորտային և հյուրանոցային ենթակառուցվածքների բարելավման խնդիրներին, Հայաստան-Չինաստան զբոսաշրջային կապերի զարգացմանը, մարզերում զբոսաշրջության զարգացման նպատակով նախատեսվող ներդրումային նախագծերին, նոր գործարկված www.allhotels.am կայքին, Խնձորեսկում իրականացվելիք նախագծին, ինչպես նաև «Երևան-Էրեբունի» տոնակատարության վերաբերյալ նախապես մարկետինգային լայնամասշտաբ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությանը` արտերկրից զբոսաշրջիկներ ներգրավելու նպատակով»:

Նորություններ

Կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի յուրաքանչյուր հանդիպում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի …