Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ակադեմիայում նշեցին Սուրբ Զատիկը

Ապրիլի 22-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի նախաձեռնությամբ Ակադեմիայի ուսանողները, դասախոսները և աշխատակիցները միասին նշեցին Հիսուս Քրիստոսի հարության տոնը` Սուրբ Զատիկը: Ակադեմիայի բոլոր ամբիոնների առաջին կուրսերի ուսանողները զատկական գեղեցիկ սեղաններ էին պատրաստել` գինով, կարմիր ներկած հավկիթներով և զատկական այլ անուշեղեններով: Ուսանողները և դասախոսները գինով լի բաժակներ բարձրացրեցին, ձու «կռվացրեցին» և շնորհավորեցին միմյանց Զատկի տոնի կապակցությամբ` ողջ Ակադեմիայում ստեղծելով գեղեցիկ տոնական մթնոլորտ:

Նորություններ

Կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի յուրաքանչյուր հանդիպում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի …