Ընդունելություն՝ հեռավար ուսուցմամբ «Գործարար վարչարարություն (կառավարում՝ MBA)» մագիստրոսական կրթական ծրագրով

Սիրով հիշեցնում ենք` ՀՀ պետական կառավարման ակադեմիան իրականացնում է հեռավար ուսուցում «Գործարար վարչարարություն (կառավարում՝ MBA)» մագիստրոսական կրթական ծրագրով, որը կազմակերպվում է էլեկտրոնային ուսուցման հարթակի միջոցով, երբ ուսուցման գործընթացը սովորողի և դասախոսի միջև լսարանային շփում չի պահանջում:

  Հեռավար ուսուցումը կրթության ոլորտում ապահովում է բարձրագույն կրթության մատչելիությունն ու հասանելիությունը:

   Հեռավար ուսուցմամբ` «Գործարար վարչարարություն (կառավարում՝ MBA)» մագիստրոսական կրթական ծրագրի ուսման տևողությունը 2 տարի է, տարեկան ուսման վճարը` 650.000 ՀՀ դրամ:

  Ընդունելության համար փաստաթղթերն ընդունվում են մինչև օգոստոսի 28-ը, ժամը 13:00-ն ներառյալ:

Leave a Reply