Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Երևանի զբոսաշրջային ռեսուրսների հետքերով

Քաղաքային զբոսաշրջությունը (City tourism) մեծ վերելք է ապրում ամբողջ աշխարհում, և Հայաստանի Հանրապետությունը բացառություն չէ: Քաղաքային զբոսաշրջության զարգացման խթանիչներն են՝ ճարտարապետությունը, դիզայնը, հուշարձանները, թանգարանները, հյուրանոցային տնտեսությունը, զարգացած ենթակառուցվածքները, ժամանցի վայրերը և այլն։ Մեր օրերում քաղաքային զբոսաշրջությունը մշակույթի, պատմության և ժամանցի լավագույն համադրությունն է։

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Զբոսաշրջության կառավարում» մասնագիտության առկա և հեռակա կուրսերի մագիստրանտները դեկտեմբերի 7-ին գործնական դաս անցկացրին «Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ռեսուրսների կառավարում» առարկայի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարինե Գևորգյանի նախաձեռնությամբ: Երևան քաղաքի զբոսաշրջային ռեսուրսների բացահայտման ու նորովի գնահատման նպատակով ուսանողներն այցելեցին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Հայաստանի պատմության թանգարան և Հայաստանի ազգային պատկերասրահ: Նրանք մեկ անգամ ևս համոզվեցին, որ ոլորտի լավ կառավարման պարագայում Երևանն իր պատմամշակութային գրավչությամբ կարող է հրապուրել և Հայաստան բերել բազում օտարերկրացիների, ինչը կնպաստի մեր երկրում զբոսաշրջության զարգացմանը:

Նորություններ

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 9 – 14-Ը