Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՏԵՄՊՈՒՍ VERITAS և GOVERN Ծրագրեր

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիան Եվրամիության  ՏԵՄՊՈՒՍ Ծրագրի VERITAS “Structural Development of the Third Cycle Based on Salzburg Principles” (Զալցբուրգի սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում) և GOVERNFostering Autonomy and Accountability: Development օf State-օf-the-Art He Management System for Efficient Changes in Line With Bologna Principles” (Աջակցություն բուհական ինքնավարությանը և հաշվետվողականությանը. բարձրագույն կրթության կառավարման ժամանակակից և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ համակարգի մշակում` արդյունավետ փոփոխությունների իրականացման նպատակով) ծրագրերի կոնսորցիումի անդամ է:

Ծրագրերը հավանության են արժանացել 2013 թվականի դեկտեմբերին: Տևողությունը երեք տարի է: Ծրագրերում ներգրավված են Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ, կրթական կառույցներ և ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը, բարձրագույն որակավորման հանձնաժողովը, առաջատար բուհեր և կրթական հաստատություններ Ավստրիայից, Շվեդիայից, Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից, Բելգիայից, Իտալիայից:

2014 թ. հունվարի 13-14-ին կայացան VERITAS, իսկ 15-16-ին՝ GOVERN Ծրագրերի մեկնարկային աշխատաժողովները:

VERITAS Ծրագրի համակարգողն է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, GOVERN Ծրագրի համակարհողը՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան:

Մեկնարկային աշխատաժողովների ընթացքում ծրագրերում ընդգրկված բոլոր գործընկեր հաստատությունների ներկայացուցիչները ներկայացրին իրենց կազմակերպությունների գործունեության շրջանակները և ակնկալիքները ծրագրից: Քննարկվեցին ծրագրի կառավարման խնդիրները, ինչպես նաև մանրակրկտորեն ներկայացվեցին ծրագրերի մեթոդաբանությունը և առաջիկա գործողությունները:

VERITAS Ծրագրի հիմնական արդյունքները կլինեն բուհերի կարողությունների հզորացումը որակյալ դոկտորական կրթություն ապահովելու համար, ինչպես նաև նախադրյալների ստեղծումը որակյալ գիտական հետազոտությունների, չափանիշների և որակի չափորոշիչների սահմանումը PhD աստիճան շնորհելու համար:

GOVERN Ծրագրի հիմնական արդյունքները կլինեն բուհի կառավարման բարձրագույն և միջին օղակի համար կարողությունների ստեղծումը Բոլոնիայի գործողությունների պլանն իրականացնելուն ունակ լինելու համար, կառավարման համակարգի հարմարեցումը ռազմավարական և կառուցվածքային կառավարման, բյուջեի հավաքագրման, անձնակազմի կառավարման  նոր մոտեցումներին, ուսումնական պլանների ցուցանիշների և չափանիշների և ուսանողների շարժունության  իրականացումը, ուսումնական պլանների և ուսումնական մասի կառավարման արդի մոտեցումները:

 

Նորություններ

Սեպտեմբերի 13-ին  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը հյուրընկալեց գերմանական….