Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կառավարման ակադեմիայում վերապատրաստմանը մասնակցեցին ՀՀ Ազգային ժողովի պետական ծառայողներ

2018թ. հունիսի 25-29-ը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի վերապատրաստման և որակավորման բաժնում անցկացվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի 32 պետական ծառայողների վերապատրաստում «Կառավարչական հմտություններ և պետական ծառայություն» ծրագրով: 40 ժամ տևողությամբ վերապատրաստման դասընթացին մասնակցում էին ԱԺ աշխատակազմի տարբեր վարչությունների գլխավոր, առաջատար և կրտսեր մասնագետներ, ինչպես նաև փորձագետներ ու լրատվության բաժնի ավագ թղթակիցներ:

Վերապատրաստման ծրագրի ավարտին մասնակիցներին հանձնվեցին վկայականներ: Արարողությանը ներկա ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը հետաքրքրվեց նրանց տպավորություններով՝ առաջարկելով անկեղծորեն արտահայտել իրենց կարծիքը, մատնանշել խնդիրները: Վերապատրաստման մասնակիցները խոստովանեցին, որ ծրագիրն արդյունավետ էր, և ցանկություն հայտնեցին մասնակցելու Պետական կառավարման ակադեմիայում կազմակերպվող վերապատրաստման այլ ծրագրերի ևս:

Նորություններ

«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Չինաստանի…….