Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Վերապատրաստման ծրագրերի զարգացում ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում

 

 

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Հունաստանի խորհրդարանը, Իտալիայի պատգամավորների պալատը և Իտալիայի Հանրապետության սենատը Հայաստանի համար իրականացնում են թվինինգ ծրագիր: «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության և կիրարկման հետագա աջակցության համար» ծրագիրը մեկնարկել է 2020 թվականի դեկտեմբերից: Ծրագրի ընդհանուր նպատակն է ամրապնդել ժողովրդավարությունը Հայաստանում՝ օրենսդիր մարմնի հիմնական գործառույթների զարգացման միջոցով:

Ծրագրի շրջանակում Հայաստանում են գտնվում ԵՄ անդամ պետության կողմից ծրագրի ղեկավար Էլենի Կանելոպուլուն և թվինինգ ռեզիդենտ խորհրդատու Նեկտարիոս Կիրիակուն: ՀՀ պետական կառավարման ակադեմիան, որպես հանրային ծառայողների վերապատրաստում իրականացնող կառույց, հունվարի 26-ին հյուրընկալեց ծրագրի ներկայացուցիչներին: ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանի, միջազգային համագործակցության և զարգացման կենտրոնի ղեկավար Թերեզա Խեչոյանի, լրացուցիչ, շարունակական կրթության կենտրոնի ղեկավար Արտակ Բաղդասարյանի և որակի ապահովման կենտրոնի ղեկավար Գայանե Հովհաննիսյանի հետ հանդիպումը նոր համագործակցության, համատեղ ծրագրերի մշակման և իրականացման սկիզբ դրեց:

 

Նորություններ

Սիրելի՛ դիմորդներ, սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու ՀՀ պետական կառավարման ակադեմիայում կայանալիք «Բաց դռների օր» միջոցառմանը՝ մայիսի 20-ին՝ ժամը 12:00-ին…