Վերապատրաստման դասընթացների մասնակիցները ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցներն էին

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում հունվարի առաջին իսկ տասնօրյակում մեկնարկեցին վերապատրաստման դասընթացները: ՀՀ ՊԿԱ լրացուցիչ կրթության վարչության կողմից կազմակերպված դասընթացների («Վերլուծական հմտություններ (տարբեր զեկույցների, հոդվածների և այլ տեղեկատվական փաստաթղթերի ուսումնասիրումը և դիրքորոշման, կարծիքների ձևավորումն ու ներկայացումը)» և Վերլուծական գործիքներ և կանխատեսումներ») մասնակիցները ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցներն էին:

«Վերլուծական հմտություններ» դասընթացի շրջանակում կատարվել են իրավիճակային ուսումնասիրություններ,  վերլուծական կարողությունների զարգացմանն ուղղված վարժություններ: Իսկ «Վերլուծական գործիքներ և կանխատեսումներ» դասընթացը վերաբերում էր նեղ մասնագիտական խնդիրներին:

36 ակադեմիական ժամ տևողությամբ դասընթացների ավարտին վերապատրաստման մասնակիցներին առաջադրվեց ուսումնական նյութի յուրացումն ստուգող թեստեր` 20-ական առաջադրանքով:

 

Leave a Reply