Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հայաստանում ուղեղային կենտրոնները զարգացման փուլում են

Մարտի 21-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հրավերով Ակադեմիայում հյուրընկալվել էր «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագիտական խորհրդի փոխնախագահ Վարդան Աթոյանը: Հանդիպման ընթացքում զրույց ծավալվեց «Ուղեղային կենտրոններ» թեմայի շուրջ:

Հյուրը ներկայացրեց ուղեղային կենտրոնների տիպաբանությունը,  հետազոտական, վերլուծական, հաղորդակցային և կրթական գործառույթները: Ուղեղային կենտրոնների մոտ 90 տոկոսը ձևավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Պարզվեց, որ հանրային դիվանագիտության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում հենց նմանատիպ կենտրոնները, քանզի քաղաքականության ամենակարևոր հարցերը երբեմն քննարկվում են  ուղեղային կենտրոնների փորձագետների միջնորդությամբ: Ուստի պատահական չէ, որ պետական բարձրաստիճան  պաշտոնյաները նշանակվում են ուղեղային կենտրոնների ղեկավարներ: Նման օրինակները շատ են,  հատկապես՝ արտասահմանում: Այս պարագայում փորձն ու գիտելիքը միաձուլվում են՝ կիրառական և վերլուծական հետազոտությունների հիմք դառնալով: Մի շարք երկրներում այս կենտրոններին վերապահված է օրենքների նախագծման, մշակման գործառույթներ, դրանք ներգրավված են ԶԼՄ-ների հետ տարվող աշխատանքում, դրանց ներկայացուցիչները մասնակցում են կարևոր քննարկումների, համաժողովների:

Նշվեց, որ Հայաստանում ուղեղային կենտրոնները դեռևս  զարգացման փուլում են, և դրանց գործունեության հաջողությունը պայմանավորված է թե՛ ֆինանսական ռեսուրսների և թե՛բարձր պատրաստվածությամբ կադրերի առկայությամբ:

 

 

Նորություններ

Ի հիշատակ
23.04.2018

Ավանդույթի համաձայն՝ ապրիլի 23-ին Ակադեմիայի մի շարք աշխատակիցներ այցելեցին Ծիծեռնակաբերդի…..