Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ուսանողության միջազգային օրվա առթիվ ռեկտոր Ա.Լոքյանի շնորհավորական ուղերձը

Սիրելի՛ ակադեմիականներ

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ: Տոնը կարծես ևս մեկ անգամ ընդգծում է ուսանողության ներուժն առավել արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությունը, ուսանողություն, որը յուրաքանչյուր պետության զարգացման ու առաջընթացի կարևորագույն երաշխիքն է:

Այսօր ձե՛զ է վերապահված ազատ, հզոր և ժողովրդավարական պետություն կառուցելու գործը, ձեր ձեռքերում է նրա կայուն ապագան, քանզի հայ ուսանողներն այսօր քայլում են մեր երկրի հասարակական կյանքի բոլոր զարգացումներին համընթաց` միաժամանակ լինելով դրանց ակտիվ մասնակիցն ու իրականացնողը: Համոզված եղե՛ք, որ Պետական կառավարման ակադեմիան հետամուտ է ձեր կողմից բարձրացված ցանկացած խնդրի լուծմանը և ձեր լավագույն նախաձեռնությունների աջակիցն է:

Միշտ հիշե՛ք, որ սեփական ուժերի նկատմամբ հավատը, աշխատասիրությունը, համարձակ ծրագրերը կյանքի կոչելու ձեր մղումն ու պատրաստակամությունը մեր առաջընթացի հիմքն են:

Թող  ձեր ապագա գործունեությունը հիմնված լինի բարձր արժեքների, ազնիվ նպատակների և  վեհ  գաղափարների  վրա:

 

Հայաստանի Հանրապետության պետական

կառավարման ակադեմիայի ռեկտոր՝                                                                   

Արսեն Լոքյան

 

 

Նորություններ

Շուրջ 20 տարի առաջ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի (այն ժամանակ՝ ՀՀ կառավարման դպրոց) երրորդ հարկի ………