Հարգելի դասախոսներ, ուսանողներ, սույն թվականի հոկտեմբերի 22-ին, ժամը 14:00-ին ՀՀ ՊԿԱ-ի նիստերի դահլիճում հրավիրում ենք մասնակցելու «Թուրքական ուղեղային կենտրոնների զարգացման փուլերը» թեմայով սեմինարին: Սեմինարը նվիրված է թուրքական ուղեղային կենտրոններին (Think-thank)։ Զեկուցման ընթացքում կներկայացվի դրանց ծագման և զարգացման դինամիկան, պետական և ակադեմիական կառույցներին կից գործող գիտավերլուծական կենտրոնների գործունեությունը
Շեշտը կդրվի այն աշխարհաքաղաքական և տնտեսական գործոնների վրա, որոնք նպաստել են թուրքական ուղեղային կենտրոնների զարգացմանը։ Ցույց կտրվի, որ թուրքական ուղեղային կենտրոններն ունեն տասնյակ տարիների պատմություն և դրանք այսօր հանդիսանում են Թուրքիայի քաղաքականության վրա իրական ազդեցություն ունեցող սուբյեկտներ:
Զեկուցող՝ ՀՀ ՊԿԱ–ի «Տարածաշրջանային հետազոտություննե