Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Տիեզերքին ավելի մոտ

IMG_6724 IMG_6914

Հոկտեմբերի 22-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողական խորհրդի կազմակերպչական հանձնաժողովի նախաձեռնությամբ և ՀՀ ՊԿԱ աջակցությամբ Ակադեմիայի ուսանողներն այցելեցին Բյուրականի աստղադիտարան։ Մագիստրանտները շրջեցին աստղադիտարանի տարածքով, ծանոթացան դրա ստեղծման պատմությանը և գործունեությանը։ 

Էքսկուրսիայի ընթացքում ուսանողները նաև այցելեցին մեծ աստղագետ Վիկտոր Համբարձումյանի  տուն-թանգարան, ծանոթացան նրա կյանքի և գործունեության մանրամասներին, տեսան այն վայրը, որտեղ նա ապրել և աշխատել է։

Աստղագետ-էքսկուրսավարի ուղեկցությամբ ՀՀ ՊԿԱ մագիստրանտները հնարավորություն ունեցան տեսնելու նաև աստղադիտարանի ամենամեծ դիտակը՝ ZTA-2.6 – 2.6մ Կասեգրեյնի ռեֆլեկտորը, որը Բյուրականի հիմնական աստղադիտակն է։ Վերջինս աշխատում է 1976 թվականից և նախագծվել է հայազգի Բագրատ Հովհաննիսյանի կողմից Ռուսաստանի LOMO ասոցիացիայում։

Ուշ երեկոյան Ակադեմիայի մագիստրանտներին հնարավորություն ընձեռնվեց փոքր աստղադիտակով դիտելու աստղերն ու Լուսինը, զգալու և ավելի մոտ լինելու տիեզերքին։

Հաջորդ կանգառը Ամբերդի ամրոցն էր (10-րդ դար), որը նախկինում միջնադարյան բերդաքաղաք և ամրոց էր՝ կառուցված պատմական Արագածոտն գավառում՝ Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս։ Ակադեմիայի ուսանողները շրջեցին տարածքով, իսկ նրանցից մի քանիսն իրենց երաժշտական կատարումներով ամբողջացրեցին օրը։

Նորություններ

2015 թվականից ՀՀ պետական կառավարման ակադեմիան համագործակցում է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական…