Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման խնդիրները՝ առցանց քննարկման թեմա

  

 

ՌԴ Նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի հյուսիս-արևմտյան կառավարման ինստիտուտը հերթական անգամ իր գործընկեր հաստատություններին հրավիրել էր մասնակցելու «Հետխորհրդային տարածքում տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման փորձը և հեռանկարները» խորագրով կլոր սեղանին: Փետրվարի 21-ին կայացած առցանց հանդիպմանը ՀՀ պետական կառավարման ակադեմիայից մասնակցում էին լրացուցիչ և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Խաչատուր Բեզիրջյանը, Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Գայանե Հովհաննիսյանը, Կառավարման ամբիոնի վարիչ Վիլեն Խաչատրյանը, դասախոս Էդգար Ղազարյանը:

Կլոր սեղանի մասնակիցների քննարկմանն էին ներկայացվել հետխորհրդային տարածքում պետական կառավարմանն առնչվող մի շարք թեմաներ: Այսպես՝ տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխման ինստիտուցիոնալ հիմքերը, վարչարարական բարեփոխումների ընթացքը, ձեռքբերումներն ու արդյունքները, կադրային ռեզերվի ձևավորման և տեղական ինքնակառավարման մարմիններում տաղանդների կառավարման խնդիրները: Անդրադարձ եղավ տեղական ինքնակառավարման մարմինների կադրերի ներգրավման, ընտրության և մասնագիտական ​​հարմարեցման տեխնոլոգիաներին, ինչպես նաև առաջնորդության զարգացմանն ու տեղական ինքնակառավարման մարմիններում արդյունավետ թիմերի ձևավորման անհրաժեշտությանը:

Արձանագրվեց, որ թեև հետխորհրդային երկրներից յուրաքանչյուրը տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման սեփական ճանապարհով է ընթացել, այսուհանդերձ, նրանց կուտակած փորձը օգտակար և ուսանելի է մյուսների համար:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գործընկերների շարքում հատկապես վերջին տարիներին ավելացել է մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների թիվը…