Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Թեմատիկ դասընթաց Ակադեմիայում

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի լրացուցիչ կրթության վարչությունը նոյեմբերի 7-ից 18-ն իրականացրեց վճարովի կարճաժամկետ թեմատիկ վերապատրաստման դասընթաց՝ «Մարդկային ռեսուրսների կառավարում (HR)» ծրագրով։ Դասընթացը վարում էին ինչպես Ակադեմիայի, այնպես էլ հրավիրյալ փորձառու դասախոսներ՝ ոլորտի լավագույն մասնագետներ Գայանե Ս. Հովհաննիսյանը, Սիրվարդ Բեզիրջյանը, Կարեն Սարգսյանը, Ծովինար Բարսեղյանը: Վերջիններս ունկնդիրներին փոխանցեցին իրենց փորձն ու պրակտիկ գիտելիքները:

Ունկնդիրների շրջանում կատարված հարցումները ցույց տվեցին, որ դասընթացն անցել է հետաքրքիր և արդյունավետ։ Ավարտին մասնակիցներին տրվեցին վկայականներ։

 

 

 

Նորություններ

Նոյեմբերի 23-24-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում Կառավարման հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ «Կառավարման հոգեբանության…