Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Մեր մասին

 student-concile

 

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի Ուսանողական խորհուրդը ուսանողության ներկայացուցչական,  ինքնակառավարման, նրա շահերը պաշտպանող ընտրովի մարմին է, որը հիմնադրվել է 2013թ-ին։

ՀՀ ՊԿԱ ՈւԽ-ն իր գործունեությունն իրականացնում է «Բարձրագույն և հետ բուհական կրթության մասին» ՀՀ օրենքի, Ակադեմիայի կանոնադրությանը, ներքին կարգապահական կանոններին և ՈՒԽ կանոնադրությանը համապատասխան՝   մշտական հիմունքներով։

ՈՒԽ-ի բարձրագույն մարմինն է ՈՒԽ-­ի ժողովը, որին մասնակցում են ՈՒԽ-ի բոլոր անդամները: Ժողովը վարում է ՈՒԽ-ի նախագահը:

ՈՒԽ-ի խորհրդակցական մարմիններն են ՈՒԽ-ի մշտական հանձնաժողովները, որոնք ստեղծվում և լուծարվում են Ժողովի որոշմամբ: ՈւԽ-ի հանձնաժողովների թիվը չի կարող գերազանցել 8-­ը: Ներկայումս ՀՀ ՊԿԱ ՈՒԽ-ում գործում են 8 մշտական հանձնաժողովներ, որոնց պատասխանատուները միտված են պահելու, զարգացնելու ՈՒԽ-ի հիմնական նպատակները և դրույթները՝ միավորելով ուսանողներին մեկ գաղափարի շուրջ:

ՀՀ ՊԿԱ ՈւԽ-ն արտահայտում և պաշտպանում է ուսանողության շահերը, նպաստում նրանց կրթական, գիտական, ստեղծագործական, բարոյական և հոգևոր զարգացմանը:

Ուսանողական խորհուրդի գործունեության նպատակներն ու խնդիրներն են՝

 

ՀՀ ՀՊԿԱ ուսանողական խորհուրդը մինչ այժմ նախագահել են`

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիան հայտարարում է 2017-2018 ուսումնական տարվա մագիստրատուրայի առկա ուսուցման ընդունելություն…