No Excerpt, With Space

Կառուցվածք

ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ

 

 

 

 

Խորհրդի կազմ` 

Արսեն Թորոսյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Խորհրդի նախագահ

 

2  Սրբուհի Ղազարյան   ՀՀ վարչապետի խորհրդական, Խորհրդի անդամ
3   Նաիրի Սարգսյան  ՀՀ վարչապետի օգնական, Խորհրդի անդամ
 4  Լիանա Ղալթաղչյան  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Խորհրդի անդամ
 5  Լիլիթ Ալեքսանյան  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, Խորհրդի անդամ
Վաչե Քալաշյան Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի տեղակալ, Խորհրդի անդամ
 7 Սեդրակ Սիմոնյան  ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի տեղակալ, Խորհրդի անդամ
 8 Արամ Մելքոնյան  ՀՀ վարչապետի աշխատակազմի ծրագրերի փորձաքննության
վարչության պետ,  Խորհրդի անդամ
 Լուսինե Ալեքսանյան  ՀՀ վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ, Խորհրդի անդամ
 10  Սուսաննա Սահադյան  ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ-գլխավոր հաշվապահ, Խորհրդի անդամ
 11  Համազասպ Թորոսյան  ՀՀ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ, Խորհրդի անդամ
 12  Տիգրան Մուղնեցյան  ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության  խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին   գործառույթներ համակարգող, Խորհրդի քարտուղար
 13  Ռուբեն Աղուզումցյան  Կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, Խորհրդի անդամ
14    Մարիամ Մարգարյան  Քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խորհրդի անդամ
 15   Աշոտ Զալինյան  Կառավարման ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու,  Խորհրդի անդամ
 16 Աննա Ղուշչյան Լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ,  Խորհրդի անդամ
 17 Զինաիդա Սնխչյան  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի  «Քաղաքագիտություն» մասնագիտության 2-րդ կուրսի մագիստրանտ,  Խորհրդի անդամ
18 Սերգեյ Հովհաննիսյան   ՀՀ պետական կառավարման ակադեմիայի  «Իրավագիտություն» մասնագիտության 1-ին կուրսի մագիստրանտ, Խորհրդի անդամ
 19  Թամարա Սարգսյան   ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Հոգեբանություն» մասնագիտության 2-րդ կուրսի մագիստրանտ , Խորհրդի անդամ       
20  Էդգար Մովսեսյան  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Կառավարում» մասնագիտության 2-րդ կուրսի մագիստրանտ, Խորհրդի անդամ                                                                                                       

   

 

Ակադեմիայի կոլեգիալ կառավարման մարմինը Խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է:

Խորհուրդը ձևավորվում է Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի և լիազոր մարմնի ներկայացուցիչներից:

Խորհրդի անդամների թիվը 20-ն է: Խորհրդի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության Վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է նախագահ: Խորհրդի նախագահը չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս): Խորհրդի նախագահը նույն բուհում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը:

Խորհրդի անգործության դեպքում լիազոր մարմնի ղեկավարը կարող է վաղաժամկետ դադարեցնել Խորհրդի նախագահի լիազորությունները կամ լուծարել Խորհուրդը:

Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ: Դրանք համարվում են իրավազոր` Խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե Խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունում: Արտահերթ նիստերը հրավիրվում են հիմնադրի, լիազոր մարմնի, Ակադեմիայի գիտական խորհրդի, Խորհրդի նախագահի կամ Խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

Խորհուրդը`

ա) ընտրում է նախագահ,

բ) հաստատում է իր աշխատակարգը,

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում ու հաստատում է ռեկտորի ընտրության կանոնակարգը և կազմակերպում ռեկտորի ընտրությունը,

դ) սահմանված կարգով մշակում և հաստատում է Ակադեմիայի գործադիր մարմնի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի (այսուհետ` վերահսկողություն իրականացնող մարմին) ընտրության կարգն ու աշխատակարգը և կազմակերպում դրա անդամների ընտրությունը,

ե) քննարկում և սահմանված կարգով հիմնադրին է ներկայացնում առաջարկություններ Ակադեմիայի կանոնադրության կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ,

զ) քննարկում և հաստատում է վերահսկողություն իրականացնող մարմնի տարեկան հաշվետվությունը,

է) վերահսկող մարմնի ներկայացմամբ` քննարկում է Ակադեմիայի տարեկան գործունեության մասին ռեկտորի տարեկան հաշվետվությունը և հաստատում այն,

ը) քննարկում և հաստատում է Ակադեմիայի բյուջեն:

 

ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական խորհուրդը (այսուհետ՝ Գիտական խորհուրդ) ռեկտորի նախագահությամբ գործող ներկայացուցչական մարմին է:

    Գիտական խորհուրդն ընդունված կարգով քննարկում և լուծում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի (այսուհետ՝ Ակադեմիա) ուսումնական, գիտահետազոտական գործունեության, նյութատեխնիկական բազայի զարգացման, պլանավորման, կառավարման և կազմակերպման խնդիրները: Ընդունում է համապատասխան որոշումներ և լիազորությունների սահմաններում հսկում դրանց կատարման գործընթացը:

 Գիտական խորհրդի որոշումները ենթակա են պարտադիր կատարման Ակադեմիայի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, պաշտոնյաների, ծառայողների և ուսանողների համար:

  Գիտական խորհուրդն իր աշխատանքները կատարում է նիստերի միջոցով յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ 

ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ

Արսեն Լոքյան   

 Ակադեմիայի ռեկտոր,  հոգեբանության դոկտոր, պրոֆեսոր (գիտական խորհրդի նախագահ),

     Սոնա Պողոսյան

 Ակադեմիայի գիտական քարտուղար, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ,

Աննա Գրիգորյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական, միջազգային հարաբերությունների բնագավառի մասնագետ,

      Թերեզա Խեչոյան

Ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր,

Գոռ Չատինյան   

Ակադեմիայի գիտաուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ,

      Խաչատուր Բեզիրջյան

Ակադեմիայի գիտության վարչության պետ, կենսաբանական գիտությունների թեկնածու,

      Գորիուն Ադամյան  

Ակադեմիայի վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

       Լուսինե Զիլֆուղարյան

Ակադեմիայի ուսումնամեթոդական վարչության պետ,

     Մարիամ Մարգարյան

Ակադեմիայի քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր,

     Ռուբեն Աղուզումցյան

Ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր,

     Արմենակ Այվազյան

Ակադեմիայի լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու,  դոցենտ,

    Վիլեն Խաչատրյան  

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի  կառավարման  ամբիոնի վարիչ, տնտեսագիտության  թեկնածու,   դոցենտ,

       Արմեն Եզեկյան 
 Ակադեմիայի իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավագիտության թեկնածու, դոցենտ,
 
       Նաիրա Ղազարյան
 Ակադեմիայի ասպիրանտուրայի բաժնի պետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ,
       
       Արտակ Բաղդասարյան
 Ակադեմիայի լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոնի ղեկավար, քաղաքագիտության թեկնածու,
 
       Գայանե Հովհաննիսյան
    Ակադեմիայի  որակի ապահովման կենտրոնի ղեկավար,
 
       Հասմիկ Նավասարդյան
Ակադեմիայի  լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոնի գլխավոր մասնագետ, արհեստակցական կազմակերպության նախագահ,

      Հասմիկ Ստեփանյան

Ակադեմիայի հեռավար ուսուցման բաժնի պետ, իրավագիտության թեկնածու, դոցենտ,

Անահիտ Հովհաննիսյան

Ակադեմիայի անձնակազմի կառավարման և ընդհանուր բաժնի պետ,

    Հայկուհի Դավթյան

Ակադեմիայի ուսանողական գիտական ընկերության նախագահ,

Արփինե Առաքելյան

Ակադեմիայի իրավագիտության ամբիոնի առկա ուսուցման ասպիրանտ,

Աստղիկ Նիկողոսյան

Ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի մագիստրանտ,

    Անուշ Կոստանյան

Ակադեմիայի քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի մագիստրանտ,

 Ալլա Առաքելյան

Ակադեմիայի կառավարման ամբիոնի մագիստրանտ,

Աննա Մեսրոպյան

Ակադեմիայի իրավագիտության ամբիոնի մագիստրանտ,

 

 

 

 

ՌԵԿՏՈՐ

Արսեն Բաղդասարի Լոքյան

Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի (այսուհետ՝ Ակադեմիա) ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է Ակադեմիայի գործադիր մարմինը` ռեկտորը:

Ակադեմիայի ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ Ակադեմիայի խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:

Ակադեմիայի ռեկտորը ղեկավարում է Ակադեմիայի կրթական, գիտական, արտադրական, տնտեuական, ֆինանuական և այլ գործունեությունը, հրավիրում է Ակադեմիայի գիտական խորհրդի և ռեկտորատի նիստեր, ապահովում է Ակադեմիայի գիտական խորհրդի որոշումների կատարումը, տարեկան հաշվետվություն է ներկայացնում լիազոր մարմին և այլն:

Ակադեմիայի ռեկտորն առանց լիազորագրի հանդես է գալիս Ակադեմիայի անունից, ներկայացնում է նրա շահերը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է ակադեմիայի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, կնքում է գործարքներ, լիազոր մարմնի համաձայնությամբ` նաև խոշոր գործարքներ, կնքում է պայմանագրեր, արձակում հրամաններ, իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Ակադեմիայի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

Հեռ՝. (ընդունարան) 010 26-92-59

Էլ.փոստ՝  arsen.lokyan@paara.am

Ռեկտորատ

Արսեն Լոքյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր,  հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Գոռ Չատինյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտաուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

Թերեզա Խեչոյան  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր
Գորիուն Ադամյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

Խաչատուր Բեզիրջյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտության վարչության պետ, կենսաբանական գիտությունների  թեկնածու

Լուսինե Զիլֆուղարյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսումնամեթոդական վարչության պետ

Նելլի Կարապետյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ֆինանսատնտեսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ,  գլխավոր հաշվապահ

Անահիտ Հովհաննիսյան

 ՀՀ պետական կառավարման ակադեմիայի անձնակազմի կառավարման և ընդհանուր բաժնի պետ

 

Վարչական կազմ

 

Արսեն Լոքյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Գոռ Չատինյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտաուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Թերեզա Խեչոյան               ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր

Գորիուն Ադամյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության թեկնածու

Սոնա Պողոսյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական քարտուղար, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ռեկտորի աշխատակազմ

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՌԵԿՏՈՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Ռեֆերենտ՝ Ալբերտ Ռոբերտի Գալստյան,

Էլ. փոստ`  albert.galstyan@paara.am

 

Գործավար՝ Լիլիթ Նիկոլայի Այդինովա 

Էլ. փոստ`lilit.aydinova@paara.am

 

Գիտական քարտուղար

 Սոնա Պողոսյան

 Ակադեմիայի գիտական քարտուղար,

հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական քարտուղարը ռեկտորի աշխատակազմի անդամ է: Գիտական քարտուղարն ի պաշտոնե գիտական խորհրդի անդամ է:

 Գիտական քարտուղարը՝

  • գիտական խորհրդի նախագահի հետ կազմում է գիտական խորհրդի նիստերի տարեկան պլանը,
  • կազմում է գիտական խորհրդի նիստերի արձանագրությունները,
  • կազմում է գիտական խորհրդի յուրաքանչյուր նիստի օրակարգը, այն համաձայնեցնում է գիտական խորհրդի նախագահի հետ և ծանուցում է գիտական խորհրդի բոլոր անդամներին գիտական խորհրդի նիստից առնվազն երկու օր առաջ,
  • կատարում է գիտական խորհրդի յուրաքանչյուր նիստի մասնակիցների հաշվառումը:

 

Գիտական քարտուղարը գիտական խորհրդի նախագահի հանձնարարությամբ պատրաստում է զեկույց գիտական խորհրդի տարբեր որոշումների կատարման ընթացքի կամ արդյունքների մասին:

Գիտական քարտուղարը գիտական խորհրդի նիստում ներկայացնում է գիտական կոչումների շնորհման համար ներկայացված թեկնածուների փաստաթղթերը:

 

 

 

Գիտության վարչություն

Խաչատուր Օնիկի Բեզիրջյան

Գիտության վարչության պետ

 

Ծննդյան ամսաթիվը` 6 դեկտեմբերի, 1950 թ.

Ծննդյան վայրը՝ ք. Երևան, ՀԽՍՀ

Քաղաքացիությունը` Հայաստանի Հանրապետության

Էլ.-փոստը՝  bezirjyan@paara.am, khabezir@gmail.com

 

 

Աշխատանքային գործունեությունը

2021թ.-առ այսօր                   ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտության վարչության պետ    

2016 թ. – 2021թթ. ՀՀ պետական կառավարման ակադեմիա լրացուցիչ և շարունակական կրթության գծով պրոռեկտոր
2006 -2016թթ. ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր
2003 – 2006 թթ. ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի խորհրդական
2002 – 2005 թթ. Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, դոցենտ
1999 – 2002 թթ. ՀՀ հանրային ծառայությունների բարեփոխումների հանձնաժողովի անդամ
1996 – 1999 թթ. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
1995 – 1999 թթ.

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր,

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ,

 ԵԱՀԿ Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի ընդհանուր հանձնաժողովի անդամ,

 Հայ-բրիտանական խորհրդարանական խմբի նախագահ:

1994 – 2002 թթ. ՀՀ կառավարման դպրոցի տնօրեն
1992 – 1994 թթ.                                                                                                  

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության /ԵԱՀԿ/

 Ավագ պաշտոնյաների կոմիտեում` ՀՀ մշտական ներկայացուցիչ,

 Մինսկի խմբի բանակցությունների ՀՀ պատվիրակության անդամ:

1991 – 1994 թթ. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ
1991 թ.                            ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի անդամ
1990 – 1995 թթ. ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Անկախ պետականության և ազգային քաղաքականության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
1990 – 1995 թթ. Երևանի քաղաքային խորհուրդ,  պատգամավոր
1990 թ. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ
1988-1989 թթ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի օրենսդրական փորձագիտական խմբի անդամ
1987 – 1991 թթ. ԽՍՀՄ բժշկական և կենսաբանական արդյունաբերության նախարարության «Հայկենսատեխնոլոգիա» միավորման Ամինաթթուների գիտահետազոտական տեխնոլոգիական ինստիտուտ, լաբորատորիայի վարիչ, աշխատավորական կոլեկտիվի խորհրդի նախագահ
1981-1987 թթ. ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող
1977 թ.

ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Փորձառական կենսաբանության ինստիտուտ,

ավագ լաբորանտ

   

Կրթությունը

1958 – 1968 թթ                     սովորել է Երևանի Վ. Բելինսկու անվ. № 38 հանրակրթական դպրոցում

 

1968 – 1974 թթ

Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, ֆիզիկոսի որակավորում

1978 – 1980  թթ                                ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Փորձառական կենսաբանության ինստիտուտ,                                                                                                 առկա ասպիրանտուրա «Մոլեկուլային կենսաբանության» մասնագիտության գծով, կենսաբանական                                                               գիտությունների թեկնածու 

 

Այլ տվյալներ

1974 – 1976 թթ.        Ծառայել է խորհրդային բանակում, որպես կապավոր սպա:

Կուսակցական պատկանելությունը

Անկուսակցական է:

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի 2 զավակ (դուստր և որդի):

Գիտական հետազոտությունների բաժին

Գիտական հրապարակումների բաժին

Աննա Ղուշչյան

Գիտական հրապարակումների բաժնի պետ, 

լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ

Գիտական հրապարակումների բաժինն իրականացնում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մասնագիտական ստորաբաժանումների կողմից պատրաստված` հրատարակման ենթակա տեղեկատվական, քարոզչական և գիտամեթոդական բնույթի նյութերի, պարբերականների, բրոշյուրների  բովանդակության խմբագրման, սրբագրման և խմբաքանակային տպագրության նախապատրաստման, ինչպես նաև` թվայնացված տեղեկատվության թողարկման աշխատանքների կազմակերպում և համակարգում:

էլ. փոստ` Anna.Ghushchyan@paara.am

Հեռ.` 010 22-97-37

 

 

 

 

Ասպիրանտուրայի բաժին

Նաիրա Աշոտի Ղազարյան

ասպիրանտուրայի բաժնի պետ,

փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ

 

 

Բաժնի նպատակներն ու խնդիրները.

Ասպիրանտուրայի բաժինը համակարգում է ասպիրանտների, հայցորդների և դոկտորանտների հետ տարվող աշխատանքները, կազմակերպում նրանց ուսումնական գործընթացը: Պատրաստում է գիտամանկավարժական կադրեր իրավագիտական, տնտեսագիտական, քաղաքագիտական, հոգեբանական գիտությունների գծով:

բաժնի գործառույթները՝

  • կազմակերպել ասպիրանտների, դոկտորանտների, հայցորդների ուսումնական գործընթացը «ՀՀ-ում ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգ» -ին համապատասխան,
  • կազմակերպել ասպիրանտուրայի ընդունելության քննությունները «ՀՀ-ում ասպիրանտուրայի ընդունելության կարգ»-ին համապատասխան,
  • կազմակերպել ասպիրանտների և հայցորդների որակավորման քննությունները «Որակավորման քննությունների կարգ»-ին համապատասխան,
  • կազմակերպել ասպիրանտների և հայցորդների կրեդիտային համակարգով  ուսումնառության գործընթացը,
  • համագործակցելով մասնագիտական ամբիոնների հետ՝ հետևել ասպիրանտների, հայցորդների և դոկտորանտների ատենախոսությունների թեմաների հաստատման  և գիտական ղեկավարների կամ խորհրդատուների նշանակման գործընթացի համապատասխանությանը «Ատենախոսության թեմայի հաստատման կարգ» փաստաթղթին,
  •  համագործակցելով մասնագիտական ամբիոնների հետ՝ հետևել ասպիրանտների, հայցորդների և դոկտորանտների ատեստավորմանը մասնագիտական ամբիոններում:              

էլ. փոստ` aspirantura@paara.am; naira.ghazaryan@paara.am

Հեռ.` 010 27-75-15

 

 

Անձնակազմի կառավարման և ընդհանուր բաժին

 

Անահիտ Ռաֆիկի  Հովհաննիսյան

Անձնակազմի կառավարման և ընդհանուր բաժնի պետ

Բաժնի գործառույթները

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի անձնակազմի կառավարման բաժինը կառուցվածքային ստորաբաժանում է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է կադրերի պահանջարկի որոշման և որակական կազմի բարելավման, նրանց ընտրության, տեղաբաշխման, ինչպես նաև անձնակազմի համալրման կադրային քաղաքականության իրականացումը:

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի անձնակազմի կառավարման բաժինն իր լիազորությունների շրջանակներում

  • նախապատրաստում է ռեկտորի` կադրային գործի վարման գծով հրամանները,
  • հրավիրված դասախոսների, տարբեր ծրագրերով ընդգրկված փորձագետների հետ կնքում է քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրեր,
  • իրականացում է կադրային գործի վարման  աշխատանքները (աշխատողների և ուսանողների անձնական գործերի վարումը),
  • ապահովում է ռեկտորի հրամանների հրապարակումը, հաշվառումն ու պահպանումը,
  • վարում է իրավական ակտերի հաշվառման մատյանը, ինչպես նաև աշխատողների աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ նշումներ  կատարելու համար նախատեսված աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը,
  • ապահովում է փաստաղթղթերի պահպանությունն ու օրենսդրությամբ սահմանված կարգով արխիվացումը:

 

Հեռ.՝ 22-89-34

Էլ.փոստ՝  anahit.hovhannisyan@paara.am

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Ելենա Գագիկի Գրիգորյան

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

Ակադեմիան  խորապես գիտակցում է իր հասարակական պատասխանատվության և Հայաստանում հանրային կառավարման ոլորտի զարգացման գործում իր առաքելության կարևորությունը: Այս առումով գոյություն ունի տեղեկատվության կանոնավոր փոխանակում Ակադեմիայի և հասարակության համապատասխան օղակների՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի, հանրային կառավարման և քաղաքացիական ծառայության համապատասխան մարմինների, շրջանավարտների միջև: Ակադեմիան իր առաջնահերթ ուղղություններից է համարում գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացումը, ինչպես նաև հասարակությանը տրամադրվող ծառայությունների և հանրությանը Ակադեմիայի գործունեության վերաբերյալ մատչելի և ընկալելի տեղեկատվության ապահովումը:

Բաժնի նպատակներն ու խնդիրները.

  • Ակադեմիայի հասարակական կարծիքի և դրական վարկանիշի ձևավորման ուղղությամբ աշխատանքների կատարումը,
  • Ակադեմիայի գործունեության մասին տեղեկատվական քաղաքականության կազմակերպումը և իրականացումը,
  • Ակադեմիայի գործունեության մասին հասարակության իրազեկումը` մամուլի հաղորդագրություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, տեuա-ֆոտոնյութեր, և այլ տեղեկատվական նյութեր պատրաստելու և տարածելու միջոցով,
  • Ակադեմիայի ռեկտորի և պրոռեկտորների ու զանգվածային լրատվության միջոցների միջև համագործակցության ապահովումը,
  • հայտարարությունների, հարցազրույցների, մամուլի ասուլիսների, ճեպազրույցների կազմակերպումը և անցկացումը,
  • Ակադեմիայում անցկացվող միջոցառումների մաuին տեղեկատվություն տրամադրելու նպատակով զանգվածային լրատվության միջոցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումների կազմակերպումը, անցկացումն ու վերահսկումը, 
  • հայաստանյան տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցների հետ համագործակցության զարգացումը:

 

էլ. փոստ`  lena.grigoryan@paara.am

Հեռավար ուսուցման բաժին

14997272_1422286794467143_847813059_n

Ստեփանյան Հասմիկ

Հեռավար  ուսուցման բաժնի ղեկավար, իրավագիտության ամբիոնի դասախոս,

իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Հեռավար ուսուցման բաժինը (այսուհետ` Բաժին) Ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանում է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հեռավար ուսուցման բաժնի կանոնադրությամբ սահմանված գործառույթներ է իրականացնում բարձրագույն և լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրերով հեռավար (դիստանցիոն) կրթական տեխնոլոգիաների ներդրմամբ և կիրառմամբ հեռավար ուսուցման գործընթացի կազմակերպման ուղղությամբ:

 ԲԱԺՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Բաժնի նպատակը բարձրագույն և լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրերով հեռավար կրթական տեխնոլոգիաների կիրառմամբ կրթության մատչելիության, հասանելիության և շարունակականության ապահովումն է, ինչպես նաև հեռավար ուսուցման հարթակում դասընթացների ստեղծման և վարման գործընթացին աջակցելը:

Բաժնի խնդիրներն են՝

  • նպաստել հեռավար կրթական տեխնոլոգիաների կիրառմամբ ժամանակակից կրթական համակարգի ստեղծմանը,
  • համակարգել հեռավար ուսուցման գործընթացին վերաբերող փաստաթղթերը,
  • ապահովել կրթական նոր տեխնոլոգիաների և մեթոդների ներդրումը հեռավար ուսուցման գործընթացում,
  • ուսումնասիրել առաջավոր փորձը՝ Ակադեմիայի կրթական գործընթացում դրանց կիրառման անհրաժեշտությունը որոշելու նպատակով,
  • հե­ռա­վար ու­սուց­ման հա­րթակում օգ­տա­գոր­ծե­լու հա­մար կազ­մա­կերպել էլեկտրո­նա­յին ու­սում­նա­մե­թո­դա­կան փա­թեթ­նե­րի (ԷՈՒՄՓ) և­ ա­ռան­ձին նյու­թե­րի մշա­կու­մը՝ հա­մա­ձայն գոր­ծող պա­հանջ­նե­րի,
  • ստեղ­ծել հե­ռա­վար ու­սուց­ման հարթակում ու­սում­նա­մե­թո­դա­կան տվյալ­նե­րի էլեկտ­րո­նա­յին բա­զա՝ կազմ­ված ա­ռան­ձին դա­սըն­թաց­նե­րի է­լեկտ­րո­նա­յին ու­սում­նա­մե­թո­դա­կան փա­թեթ­նե­րից,
  • ա­պա­հո­վել տե­ղե­կութ­յան շա­րու­նա­կա­կան փո­խա­նա­կու­մը և հա­ղոր­դակ­ցու­մը մասնագիտական կրթության որակի ապահովման շահակիցների միջև,
  • օժանդակել հեռավար ուսուցման դասընթացներին մասնակիցների գրանցման, ուսման առաջադիմության տվյալների ավտոմատացված մուտքագրման ու մշակման գործընթացին,
  • տեղեկատվական և մեթոդական աջակցություն տրամադրել Ակադեմիայի հեռավար ուսուցման պրոֆեսորադասախոսական անձնակազմին, վերապատրաստ-վողներին և հեռավար ուսուցման ձևով սովորող մագիստրանտներին,
  • նպաստել հեռավար ուսուցման ձևով վերապատրաստման ծրագրերի նորացմանը, վերանայմանը և ներդրմանը,
  • հսկել հեռավար ուսուցման ուսումնական գործընթացի կատարման ընթացքը:

ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Բաժինն իրականացնում է`

  • հե­ռա­վար ու­սուց­ման ռազ­մա­վա­րա­կան ծրագրի մշա­կում,
  • հե­ռա­վար ու­սուց­ման գոր­ծըն­թա­ցի ու­ղե­ցույց­նե­րի մշա­կում և­ ար­դիա­կա­նա­ցում,
  • հեռավար ուսուցման ձևով վերապատրաստման ծրագրերի նորացման, վերանայման և ներդրման նպատակով առաջարկությունների ներկայացում,
  • Ակադեմիայի ամբիոնների հետ համատեղ հեռավար ուսուցման ուսումնական պլանների մշակում՝ դրանք ներկայացնելով գիտական խորհրդի հաստատմանը,
  • հեռավար ուսուցման ուսումնական գործընթացի վերահսկողություն,
  • հեռավար ուսուցման հարթակում դասընթացների ստեղծման և վարման գործընթացին աջակցություն,
  • հեռավար ուսուցման նոր մեթոդների և միջոցների ներդրման հարցերով խորհրդատվության մատուցում,
  • վերահսկողություն հեռավար ուսուցման հարթակում ուսումնական գործընթացի (տեսակոնֆերանսներ, վեբինարներ, թեստային առաջադրանքներ, խնդիրներ, ինքնուրույն աշխատանք) կատարման նկատմամբ,
  • վերահսկողություն հեռավար ուսուցման հարթակում դասախոսական անձնակազմի աշխատանքների նկատմամբ,
  • վերահսկողություն հեռավար ուսուցման հարթակում մասնակիցների ներկայության և մասնակցության,
  • աջակցություն դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ հարցումների կազմակերպմանը,
  • հեռավար ու­սուց­ման գոր­ծըն­թա­ցին առնչ­վող գնա­հատ­ման արդ­յունք­նե­րի հաշ­վարկ, վեր­լու­ծութ­յուն և մեկ­նա­բա­նութ­յուն, արդ­յունք­նե­րի վրա հիմն­ված և­ ու­սուց­ման գոր­ծըն­թա­ցի զար­գաց­մա­նը միտ­ված ա­ռա­ջարկ­ներ նե­րա­ռող հաշ­վետ­վութ­յան ներկայացում Ակադեմիայի ռեկ­տո­րին,
  • Ակադեմիայի կանոնադրությունից բխող այլ գործառույթների կատարում:

 

 

Որակի ապահովման կենտրոն

Գայանե Սիմոնի Հովհաննիսյան

 Որակի ապահովման կենտրոնի ղեկավար

 

 

Կենտրոնի նպատակներն ու խնդիրները

  • որակի խնդիրների շուրջ իրազեկության բարձրացումը,
  • կրթության որակի ապահովման և գնահատման ներքին մեխանիզմների և չափանիշների մշակումը,
  • ՀՀ ՊԿԱ կրթական համակարգում Բոլոնիայի գործընթացով նախատեսվող բարեփոխումների մեթոդաբանական հենքի ապահովումը,
  • Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի որակի ապահովման գործընթացների հետ համեմատելի ու համադրելի գործընթացների կիրառման ապահովմանը նպաստելը,
  • պրոֆեսորադասախոսական, օժանդակ և վարչական անձնակազմի գործառնական կարողությունների շարունակական զարգացումը,
  • կրթական արդի տեխնոլոգիաների, դասավանդման, ուսումնառության և գնահատման նոր մեթոդաբանության ներդրումը, կրթական ծրագրերի և որակավորումների որակի ապահովման  քաղաքականության ու դրան փոխկապակցված ընթացակարգերի ստեղծման, ամբողջականացման ու շարունակական բարելավման ապահովումը,
  • կրթական ծրագրերի ու որակավորումների պարբերական վերանայման, մշտադիտարկման ու հաստատման հստակ, պարզ ու թափանցիկ մեխանիզմների ստեղծման, ամբողջականացման ու շարունակական կատարելագործման ապահովումը,
  • պրոֆեսորադասախոսական կազմի որակի ապահովման համակարգի ամբողջականացման ու շարունակական բարելավման ապահովումը,
  • կրթության որակի և չափորոշիչների բարելավման, օրինակելի փորձի բացահայտման  ու դրա տարածման վերաբերյալ առաջարկությունների տրամադրման ապահովումը:

 Որակի ապահովման կենտրոնի առաքելությունն Ակադեմիայում կրթության որակի շարունակական բարելավման ապահովումն է:

Հեռ.` 010 27-75-15

Էլ.փոստ` gayane.hovhannisyan@paara.am

Լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոն

 

Արտակ Սամվելի Բաղդասարյան

Լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոնի ղեկավար, 

քաղաքագիտության թեկնածու

 

Կենտրոնի նպատակներն ու խնդիրները

Վերապատրաստման բնագավառում Ակադեմիայի նպատակներն են`

  • հանրային ծառայության և մասնավոր հատվածի համար կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը,
  •  հանրային ծառայության համակարգում համապատասխան կադրային բազայի ստեղծմանը նպաստելը,
  •  հանրային ծառայողների աշխատանքային պարտականությունների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործմանն ուղղված գործընթացի (միջոցառման) կազմակերպումը,
  •  հանրային, պետական և համայնքային ծառայողների, ինչպես նաև կորպորատիվ կառավարման ոլորտի մասնագետների վերապատրաստումը, որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպումը,
  •  հանրային, պետական և կորպորատիվ կառավարման ոլորտի մասնագետների վերապատրաստման կարիքների ուսումնասիրումը և գնահատումը,
  •  ծրագրերի մշակումը և իրականացումը ժամանակակից գիտատեխնիկական և դասավանդման մեթոդների կիրառմամբ` ներկայացնելով համակարգում իրականացվող քաղաքականության իրավական հիմքերը, զարգացման ռազմավարական հիմնահարցերը:

 

Հեռ.` 010 22-89-34

Էլ.փոստ` artak.baghdasaryan@paara.am

Գիտաուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր

Գոռ Գագիկի Չատինյան

Գիտաուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի խնդիրներն ու գործառույթներն են՝

 

-Ակադեմիայի ուսումնական բոլոր աշխատանքների կազմակերպում և վերահսկում, ուսումնամեթոդական վարչության և ամբիոնների աշխատանքների համակարգում,-ուսումնամեթոդական աշխատանքների պլանավորում և համակարգում,

– Ակադեմիայում իրականացվող ուսումնական գործընթացի կազմակերպում և վերահսկում,-պրոֆեսորադասախոսական կազմի կողմից կատարվող աշխատանքների սահմանված ժամանակի պլանավորման և հաշվառման նորմերի հետևում,

– առկա և հեռակա ուսուցման ձևերով մագիստրոսի կրթական ծրագրով նախատեսված ողջ գործընթացի համակարգում և վերահսկում,

–  ուսումնական գործընթացի վերաբերյալ հիմնական խնդիրների լուծում, որոշումների ընդունում,

– Ակադեմիայում իրականացվող գիտական գործունեությանն առնչվող գործընթացի կազմակերպում և վերահսկում,

– կրթության որակի ապահովման համակարգի օպերատիվ կառավարում և վերահսկում,

– գիտական մասի զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրի առանձին բաժինների և դրա գործադրման համար անհրաժեշտ գործողությունների տարեկան միջոցառումների մշակման և հսկման աշխատանքների իրականացում,

– ասպիրանտուրայի ուսումնական պլանների ու առարկայական ծրագրերի մշակման գործընթացի կազմակերպում և կատարման մեթոդաբանական ու որակի ապահովման տեսանկյունից վերահսկում,

– բարձրագույն կրթության ոլորտում միջազգային և առաջավոր կրթական համակարգերի կազմակերպման փորձի ուսումնասիրություն ու ներդրում,

– Ակադեմիայի գիտական գործունեության ընթացիկ և հեռանկարային ուղղությունների մշակման ապահովում,

– մասնագիտական կրթության որակի աշխատանքների պլանավորման և կազմակերպման գործընթացի հսկողություն և կառավարում,

– ասպիրանտուրայի և մասնագիտական կրթության որակի ապահովման բաժինների բովանդակային աշխատանքների համակարգում

Ուսումնամեթոդական վարչություն

Լուսինե Վահրամի Զիլֆուղարյան

ուսումնամեթոդական վարչության պետ

 

Վարչության նպատակներն ու խնդիրները

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսումնամեթոդական վարչության հիմնական գործառույթը ուսումնական գործընթացի կազմակերպումն ու վերահսկումն է, մագիստրատուրայի ուսումնական պլանների ու առարկայական ծրագրերի մշակման գործընթացի կազմակերպումը և կատարման վերահսկումը: Մասնակցում է Ակադեմիայի ամբիոնների ուսումնամեթոդական աշխատանքների կազմակերպման գործընթացին: Վերահսկում է մագիստրատուրայի դասատախտակների, քննական գրաֆիկների կազմումը, քննաշրջանների և մարման շրջանների աշխատանքների կազմակերպումը, մագիստրանտների ավարտական փաստաթղթերի նախա­պատրաստու­մը և հաշվառումը, պետական քննական հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումը, քննաշրջանների հաշվետվությունների կազմումը, մագիստրանտների վերականգնումների, տեղափոխությունների հետ կապված առարկայական տարբերությունների գրաֆիկների կազմումը:

Ուսումնամեթոդական վարչության կազմում գործում են մագիստրատուրայի և պրակտիկայի բաժինները:

 

Հեռ.`010  22-89-75

Էլ.փոստ`  lusine.zilfugaryan@paara.am

Մագիստրատուրայի բաժին

Խաչատուր Աշոտի Ղազեյան

մագիստրատուրայի բաժնի պետ,

տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

 

Բաժնի  նպատակներն ու խնդիրները

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսումնամեթոդական վարչության մագիստրատուրայի բաժնի հիմնական գործառույթը` ուսումնական գործընթացի կազմակերպումն ու բարելավումն է, ուսուցման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի 

մշակումը, փաստաթղթային վարումը, ուսումնական գործընթացի ժամանակացույցի կատարման ամենօրյա հսկումը: Մագիստրատուրայի բաժինը կազմակերպում է նաև առկա և հեռակա ուսուցումների դասացուցակների կազմում, մագիստրանտների հաճախումների հսկում, քննաշրջանների և ակադեմիական պարտքերի մարման քննաշրջանների աշխատանքների  կազմակերպում, քննաշրջանների հաշվետվություն­ների կազմում: Մագիստրատուրայի բաժինը տրամադրում է տեղեկատվություն սովորողների կողմից ներկայացված վերականգնումների, տեղափոխությունների և այլ դիմումների վերաբերյալ: Կազմակերպում է   մագիստրոսական թեզի նախապատրաստական աշխատանքները ու ավարտական փաստաթղթերի պատրաստումը և հանձնումը:

 

Հեռ.`010  22-89-75

Էլ.փոստ` ghazeyan@paara.am

Պրակտիկայի բաժին

Սուսաննա Վլադիմիրի Հարությունյան

պրակտիկայի բաժնի պետ

 

Բաժնի նպատակներն ու խնդիրները

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում նախատեսված է  երկու պրակտիկա` կառավարչական և գիտահետազոտական`4 շաբաթական տևողությամբ:

Պրակտիկաներն անցկացվում են ՀՀ և ԼՂՀ օրենսդիր, գործադիր, դատական, տեղական ինքնակառավարման և այլ պետական մարմիններում: Պրակտիկաների անցկացման վայրի ընտրության ժամանակ կարևոր դեր են խաղում մագիստրանտների առաջադիմությունը, մասնագիտությունը:

Կառավարչական պրակ­տի­կան մաս­նա­գետ­նե­րի պատ­րաստ­ման և ուսումնա­կան գոր­ծընթա­ցի կարևո­րա­գույն փու­լե­րից մեկն է, ո­րը նպա­տակ ու­նի լրաց­նե­լու մագիստրանտնե­րին տրված տեսա­կան գի­տե­լիք­նե­րը և ձեռք բե­րե­լու գործ­նա­կան (պրակտիկ) աշ­խա­տան­քի փորձ, հմտություն` ծանոթանալով կազմակերպության նպատակներին, խնդիրներին, կառուցվածքին և այլն։

Գի­տա­հե­տա­զո­տա­կան պրակ­տի­կա­յի վայ­րի ընտ­րութ­յու­նը կա­տար­վում է` հիմք ընդու­նե­լով մագիստ­րան­տների թեզի թեմաները։

Գի­տա­հե­տա­զո­տա­կան պրակ­տի­կայի նպա­տակ­ը մագիս­տրա­նտնե­րին տրված տե­սա­կան գիտելիք­նե­րը լրացնելն է և գործնական (պրակտիկ) աշ­խա­տան­քի փորձ, հմտություն և մագիստրոսական թեզի համար անհրաժեշտ նյութեր ձեռք բերելը:

Ակադեմիայի բարձր առաջադիմություն ունեցող և օտար լեզվին գերազանց տիրապետող մագիստրանտները հնարավորություն ունեն իրենց պրակտիկան անցկացնել արտերկրում՝ մասնավորապես Ֆրանսիայի և Լիբանանի Հանրապետությունների պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում:

 

Հեռ.` 010 22-89-75

Էլ.փոստ` susanna.harutyunyan@paara.am

Կառավարման ամբիոն

Վիլեն Վիկտորի Խաչատրյան

 Կառավարման ամբիոնի վարիչ,

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման ամբիոնի ձևավորման պատմությունն սկսվել է 2002 թվականից, երբ գործող երկու կրթաբլոկների («Պետական կառավարման կազմակերպման հիմունքներ» և «Կառավարման տնտեսության հիմունքներ») միացման արդյունքում  2002 թվականին հիմնադրվեց հանրային կառավարման ամբիոնը: 2006 թվականին այն վերակազմակերպվեց հանրային կառավարման և հանրային ֆինանսների ամբիոնի: 2015 թվականին ամբիոնը վերանվանվեց հանրային կառավարման, 2017 թվականին՝ կառավարման։

 «Պետական կառավարման կազմակերպման հիմունքներ» կրթաբլոկը ղեկավարել են`

1996-1997թթ.` տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Օրդյանը,

1997-2002թթ.` տնտեսագիտության թեկնածու Դավիթ Թումանյանը:

«Կառավարման տնտեսության հիմունքներ» կրթաբլոկը 1997-2002թթ. ղեկավարել է տնտեսագիտության թեկնածու Ռուդիկ Հարոյանը:

         Կառավարման ամբիոնը ղեկավարել են (ամբիոնի վարիչներ են եղել)՝

2002-2006թթ.՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սուվարյանը,

2006-2007թթ`. տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կամո Հովհաննիսյանը,

2007-2018 թթ.՝ աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գրիշա Գսպոյանը,

2018 թվականից՝ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վիլեն Խաչատրյանը:

Ամբիոնը Կառավարում մասնագիտությամբ մագիստրոսներ է պատրաստում՝ Հանրային կառավարում, Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում, Հանրային ֆինանսների կառավարում, Զբոսաշրջության կառավարում (առկա և հեռակա),   Գործարար վարչարարություն /առկա և հեռավար(ՀՀ ՊԿԱ և ՀՀ ԳԱԱ համատեղ դիպլոմի շնորհմամբ)/, Էլեկտրոնային հանրային կառավարում /առկա (միջազգային կրկնակի դիպլոմ)/ կրթական ծրագրերով, ինչպես նաև Ֆինանսներ մասնագիտությամբ՝ Ապահովագրական գործ (առկա և հեռակա) կրթական ծրագրով:  

Ամբիոնի խնդիրներն ու նպատակները

Ամբիոնի գլխավոր խնդիրը մագիստրանտների, ասպիրանտների, հայցորդների որակյալ ուսուցման և պաշտոնական առաջխաղացման հնարավորության բարձրացումն է նրանց համար, ովքեր ձգտում են հասնելու մասնագիտական բարձր կարողունակության և իրենց հետագա աշխատանքային գործունեությունն իրականացնելու են մենեջմենտի և հանրային կառավարման ոլորտներում:

Ամբիոնի բարձրակարգ պրոֆեսորադասախոսական կազմի և անընդհատ կատարելագործվող ուսումնական պլանների և դասավանդման մեթոդների շնորհիվ մագիստրանտները ոչ միայն ձեռք են բերում արդիական տեսական գիտելիքներ և կառավարչական հմտություններ, այլև դրանք ամրապնդում են կառավարչական և գիտահետազոտական պրակտիկաների ընթացքում, որոնք կազմակերպվում են պետական կառավարման, օրենսդիր, դատական մարմիններում և այլ համապատասխան կազմակերպություններում:

Առաջնորդվելով բարձրագույն կրթության համար սահմանված պետական չափորոշիչներով` ամբիոնը շարունակ թարմացնում է դասավանդվող առարկայական ծրագրերը` դրանք համապատասխանեցնելով կառավարման տվյալ ոլորտում գիտության վերջին նվաճումներին և աշխատաշուկայի պահանջներին:

Կառավարման ամբիոնը պատրաստում է բարձր որակավորում ունեցող արհեստավարժ մասնագետներ, որոնք տիրապետում են կառավարման հիմնարար և կիրառական գիտելիքների ու գիտահետազոտական մեթոդների, ինչը հնարավորություն է տալիս աշխատաշուկայում լինելու առավել մրցունակ և ունենալու մասնագիտական ու պաշտոնեական առաջխաղացում:

Կառավարման ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմում ընդգրկված են հանրապետության առաջնակարգ բուհերի բարձրորակ մասնագետներ, ինչպես նաև պետական կառավարման համակարգում աշխատանքի մեծ փորձ ունեցող, բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցրած կամ ներկայումս պաշտոնավարող մասնագետներ:

Ստորև ներկայացված աղյուսակն արտացոլում է ամբիոնի կողմից դասավանդվող առարկաներն ու  դասընթացները ըստ կրթական ծրագրերի*: 

 

Առարկաներ և դասընթացներ Դասախոսներ
Կրթական ծրագիր՝ Հանրային կառավարում
1.       Կայուն զարգացման հիմնախնդիրները Գրիշա Գսպոյան
2.      Մարդկային ռեսուրսների կառավարում Գրիշա Գսպոյան
3.      Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն Գրիշա Գսպոյան
4.      Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման արդի հիմնախնդիրները Խոսրով Հարությունյան
5.      Ռազմավարական կառավարման արդի հիմնախնդիրները Գորիուն Ադամյան
6.     Հանրային ծառայության համակարգի հիմնախնդիրները ՀՀ-ում Մանվել Բադալյան
7.      Կառավարչական վերլուծություն Համլետ Գասպարյան
8.     Տնտեսության պետական կարգավորման հիմնախնդիրները Գարեգին Շմավոնյան
9.     Պետական կառավարման հիմնախնդիրները Աշոտ Զալինյան
10.   Կառավարչական որոշումների ընդունում Գայանե Թովմասյան
11.     Հարկաբյուջետային քաղաքականություն Պավել Սաֆարյան
12.    Մենեջմենտի արդի հիմնախնդիրներ Գագիկ Ասլանյան
13.    Նորամուծությունների և ներդրումների կառավարում Թերեզա Խեչոյան
14.    Մասնագիտական օտար լեզու Թերեզա Խեչոյան
15.    Իրավական ակտերի մշակման մեթոդաբանություն Գայանե Հովհաննիսյան
16.   Պետական գույքի կառավարում Աշոտ Մարկոսյան
17.    Մակրոտնտեսական կարգավորման արդի հիմնախնդիրները

Գայանե Ավագյան

Քնարիկ Վարդանյան

18.   Ճգնաժամային կառավարում Համլետ Մաթևոսյան
19.   Ծրագրի և քաղաքականության գնահատատում, մոնիտորինգ Մասիս Պողոյան
20.   Հանրային քաղաքականության վերլուծություն Մասիս Պողոյան
Կրթական ծրագիր՝ Հանրային ֆինանսների կառավարում
1.       Պետական կառավարման հիմնախնդիրները Աշոտ Զալինյան
2.      Հանրային ծառայության համակարգի հիմնախնդիրները ՀՀ-ում Մանվել Բադալյան
3.      Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման արդի հիմնախնդիրները Խոսրով Հարությունյան
4.      Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն Գրիշա Գսպոյան
5.      Ռազմավարական կառավարման արդի հիմնախնդիրները Գորիուն Ադամյան
6.     Գանձապետական համակարգի կառավարման հիմնախնդիրները Արթուր Մաթևոսյան
7.      Ֆինանսական շուկայի պետական կարգավորման հիմնախնդիրները Թաթուլ Մանասերյան
8.     Հանրային ֆինանսների կառավարման հիմնախնդիրները Հովհաննես Ավետիսյան
9.     Տնտեսության պետական կարգավորման հիմնախնդիրները Գարեգին Շմավոնյան
10.   Դրամավարկային քաղաքականության արդի հիմնախնդիրները Մանիշակ Գրիգորյան
11.     Մարդկային ռեսուրսների կառավարում Գրիշա Գսպոյան
12.    Կայուն զարգացման հիմնախնդիրները Գրիշա Գսպոյան
13.    Պետական գնումներ և վերահսկողության մեխանիզմներ Կարեն Բրուտյան Վահան Պապիկյան
14.    Ներքին և արտաքին աուդիտ

Խաչիկ Փափազյան

Կարեն Առուստամյան

15.    Պետական գույքի կառավարում Աշոտ Մարկոսյան
16.   Հարկաբյուջետային քաղաքականություն Պավել Սաֆարյան
17.    Կորպորատիվ ֆինանսներ Աշոտ Գրիգորյան
18.   Էկոնոմետրիկա Աշոտ Գրիգորյան
Կրթական ծրագիր՝ Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում
1.       Հանրային ծառայության համակարգի հիմնախնդիրները ՀՀ-ում Մանվել Բադալյան
2.      Կառավարչական որոշումների ընդունում Գայանե Թովմասյան
3.      Պետական կառավարման հիմնախնդիրները Աշոտ Զալինյան
4.      Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն Գրիշա Գսպոյան
5.      Պետական գնումներ և վերահսկողության մեխանիզմներ  
6.     Ռազմավարական կառավարման արդի հիմնախնդիրները  
7.      Ներդրումների պետական կարգավորում  
8.     Հանրային քաղաքականության մշակում  
9.     Հակակոռուպցիոն պետական քաղաքականություն  
10.   Ծրագրի և քաղաքականության գնահատատում, մոնիտորինգ  
11.     Մարդկային ռեսուրսների կառավարում  
12.    Պետական գույքի կառավարում  
13.    Տարածքային համաչափ կայուն զարգացում  
14.    Պետական և համայնքների ֆինանսների կառավարման արդի հիմնախնդիրները (հարկաբյուջետային քաղաքականություն)  
15.    Համայնքային զարգացման ծրագրեր և հիմնախնդիրներ  
16.   Համայնքային ծառայությունների մատուցման կազմակերպումը և կառավարումը  
17.    Սոցիալական ոլորտի կառավարում  
18.   Արտակարգ իրավիճակների կառավարում  
Կրթական ծրագիր՝ Զբոսաշրջության կառավարում
1.       Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն Գրիշա Գսպոյան
2.      Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ռեսուրսների կառավարում Մարինե Գևորգյան
3.      Զբոսաշրջության մենեջմենտ Գայանե Թովմասյան
4.      Զբոսաշրջության տնտեսագիտություն Նարինե Էլիզբարյան
5.      Զբոսաշրջության մարկետինգ Զարմինե Զեյթունցյան
6.     Մարդկային ռեսուրսների կառավարումը զբոսաշրջության ոլորտում  
7.      Զբոսաշրջության պետական կարգավորում  
8.     Զբոսաշրջության քաղաքականության վերլուծություն  
9.     Սպառողի վարքագիծ /հոգեբանություն/ և բրենդինգ  
10.   Գործարար հաղորդակցությունը և էթիկան զբոսաշրջության ոլորտում  
11.     Զբոսաշրջային կենտրոնների /դեստինացիաների/ կառավարում  
12.    Ներդրումների կառավարումը զբոսաշրջության ոլորտում  
13.    Ծրագրերի կառավարում  
14.    Էլեկտրոնային զբոսաշրջություն  
15.    Զբոսաշրջության ոլորտի ֆինանսների կառավարում  
16.   Զբոսաշրջության ռիսկերի և ճգնաժամերի կառավարում  
17.    Զբոսաշրջային պրոդուկտի /արդյունքի/ մշակում  
18.   Կայուն զբոսաշրջություն  
19.   Գործարար զբոսաշրջության  (MICE) կազմակերպում և կառավարում  
20.   Հյուրանոցների և ռեստորանների կառավարում  
21.    Գաստրոտուրիզմի և փառատոների կառավարում      
22.    Ջերմային և սպա կենտրոնների զարգացում և կառավարում  
Կրթական ծրագիր՝ Գործարար վարչարարություն (առկա)
1.        Հաշվապահական հաշվառում և հարկում Վրեժ Մխիթարյան
2.        Բիզնեսի ռազմավարություն Ամալյա Սարիբեկյան
3.        Մարկետինգի կառավարում Վահրամ Գերմանյան
4.        Ֆինանսների հիմունքներ Աշոտ Գրիգորյան
5.        Գործարար անգլերեն

Գայանե Հակոբյան

Գայանե Հարությունյան

6.        Գործարար բանակցություններ Արմեն Արզումանյան
7.        Մարդկային ռեսուրսների և տաղանդների կառավարում Աննա Մաքսուդյան
8.        Կազմակերպության կառավարում Արտակ Մելքոնյան
9.        Նախագծերի կառավարում  
10.    Բիզնեսի գործընթացների կառավարում  
11.    Էլեկտրոնային բիզնեսի կառավարում  
12.    Ձեռնարկատիրական խաղեր  
13.    Լոգիստիկ կառավարում  
14.    Բիզնեսի վերլուծություն  
15.    Բիզնես, պետություն և հասարակություն  
16.    Վաճառքների կառավարում  
17.    Կառավարչական հաշվառում  
18.    Մոդելավորում և վերլուծություն կառավարիչների համար  
19.    Կորպորատիվ ֆինանսների կառավարում  
20.    Ֆինանսական վերահսկողություն և աուդիտ  
21.    Ֆինանսների և ներդրումների վերլուծություն  
22.    Բիզնեսի իրավական սպասարկում  
23.    Գործարար բանակցություններ  
24.    Առաջնորդություն  
25.    Մարկետինգային հաղորդակցություն և գովազդ  
Կրթական ծրագիր՝ Գործարար վարչարարություն (հեռավար)
1.        Գիտական հետազոտության մեթոդաբանություն Խաչատուր Բեզիրջյան
2.        Մարդկային ռեսուրսների և տաղանդների կառավարում  
3.        Մարկետինգի կառավարում Վահրամ Գերմանյան
4.        Գործարար փաստաթղթաշրջանառություն Գայանե Հովհաննիսյան
5.        Տեղեկատվական կառավարում Արմենակ Այվազյան
6.        Գործարարական իրավունք Արմեն Եզեկյան
7.        Էլեկտրոնային բիզնես Քնարիկ Վարդանյան
8.        Գործարար հաղորդակցություն Սիրվարդ Բեզիրջյան
9.        Գործարար բանակցություններ Լաուրա Պետրոսյան
10.    Բանկային գործ Արսեն Եղիկյան
11.    Բիզնեսի ռազմավարություն Գորիուն Ադամյան
12.    «Բիզնես, պետություն և հասարակություն» փոխգործակցության իրավական կարգավորումը Հասմիկ Ստեփանյան
13.    Համակարգչային հմտություններ գործարար կառավարիչների համար Աննա Ղուշչյան
14.    Գործարար ռիսկերի կառավարում Կարեն Սարգսյան
15.    Նախագծերի կառավարում Արամ Սիմոնյան
16.    Թվային մարկետինգ Նարինե Մանուկյան
17.    Նորարարությունների կառավարում Զարա Մկրտչյան
18.    Մասնագիտական օտար լեզու Արուսյակ Հարությունյան
19.    Սթրեսի կառավարում Նաիրա Հակոբյան
20.    Տնտեսական մրցակցության իրավական պաշտպանությունը Սիմոն Բաբայան
21.    Կառավարման տեսության արդի հիմնախնդիրները Վիլեն Խաչատրյան
22.    PR  և գովազդ Նարինե Վարդանյան
23.    Տնտեսական դիվանագիտություն Արմեն Արզումանյան
24.    Լոգիստիկ համակարգերի կառավարում Մարո Մարտիրոսյան
25.    Աուդիտ և ֆինանսական վերահսկողություն Խաչիկ Փափազյան
26.    Աշխարհատնտեսական տնտեսագիտություն Սմբատ Աղայան

* «Էլեկտրոնային հանրային կառավարում» և «Ապահովագրական գործ» կրթական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը կլրացվի ընդունելության արդյունքում համապատասխան խմբեր ձևավորվելուց հետո:

Ուսումնառության ընթացքում ամբիոնի մագիստրանտները համապատասխան գիտելիքներ են ստանում նաև Ակադեմիայի մյուս` իրավագիտության, քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության, կառավարման հոգեբանության, ինչպես նաև լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնների կողմից դասավանդվող առարկաների և դասընթացների միջոցով:

ՀՀ պետական կառավարման ակադեմիան ունի ասպիրանտուրա (առկա և հեռակա ուսուցմամբ) և հայցորդություն: Ամբիոնի ասպիրանտներն ու հայցորդները թեկնածուական ատենախոսություններ են պատրաստում Ը.00.02 – «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ:

Էլ. փոստ` vilen.khachatryan@paara.amkhachatryanvilen1981@yahoo.com

 

Իրավագիտության ամբիոն

Արմեն Ռևիկի Եզեկյան

իրավագիտության ամբիոնի վարիչ,

իրավագիտության թեկնածու, դոցենտ

Պատմություն

Իրավագիտության ամբիոնը (նախկինում՝ Իրավունքի և օրենսդրական գործընթացի ամբիոն)  հիմնադրվել  է 2002 թվականին:  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառուցվածքային կարևորագույն ուսումնագիտական ստորաբաժանումներից մեկն է։ 2002-2011թթ. ընթացքում ամբիոնը ղեկավարել են մի շարք հեղինակավոր իրավագետներ: 2011թ. սեպտեմբերի 1-ից Իրավագիտության ամբիոնը ղեկավարում է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Եզեկյանը:

Գործունեության հիմնական ուղղությունները

Ամբիոնը՝

  1. Հանդիսանում է թողարկող ամբիոն «իրավագիտություն» մասնագիտությամբ առկա և հեռակա ուսուցմամբ սովորող մագիստրանտների համար։
  2. Մյուս մասնագիտությունների գծով սովորող ուսանողների համար հաստատված ուսումնական պլանների շրջանակներում կազմակերպում է անհրաժեշտ իրավաբանական դասընթացներ։
  3. Շարունակական ուսուցման շրջանակներում լավագույնս աչքի ընկած և ուսումնագիտական գործունեություն ծավալելու ցանկություն ունեցող «իրավագիտություն» մասնագիտությամբ մագիստրոսներին հնարավորություն է ընձեռում ուսումը շարունակելու ասպիրանտուրայում և պաշտպանելու թեկնածուական ատենախոսություն։ Մասնավորապես, յուրաքանչյուր տարի կազմակերպվում են ասպիրանտների և հայցորդների ընդունելություն ԺԲ 00.02 «Հանրային  իրավունք – սահմանադրական, վարչական, ֆինանսական, մունիցիպալ, բնապահպանական, եվրոպական իրավունք,պետական կառավարում» մասնագիտությամբ։
  4. Ակտիվ մասնակցություն է ունենում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի շրջանակներում իրականացվող վերապատրաստման ծրագրերին՝ վերապատրաստվողների համար համապատասխան թեմաների շրջանակներում որակյալ ուսուցում ապահովելով։

Ուսուցում

ՀՀ ՊԿԱ-ում «իրավագիտություն» մասնագիտությամբ ուսուցումը սկսել է իրականացվել 2003 թվականից, երբ այն որպես մասնագիտություն ընդգրկվել է Կառավարման ակադեմիայի մասնագիտությունների շարքում: Իրավագիտության ամբիոնն իր գործունեությունը ծավալում է հաստատված ուսումնական պլաններով և ժամանակակից առարկայական ծրագրերով:

Իրավագիտության ամբիոնի դասավանդման և գիտակրթական ծրագրերի իրականացման հիմքում ընկած են պետական ու միջազգային չափորոշիչներին համապատասխան պատրաստված ծրագրեր՝ հաշվի առնելով կառավարման գործունեության ոլորտում գործող պրակտիկան, գիտության վերջին նվաճումները, նոր ուսումնական մեթոդները և ինովացիոն ձեռքբերումները։

 

Իրավագիտության ամբիոնի կողմից դասավանդվող առարկաներ

 

Դասընթացի անվանումը

Դասախոս

1. Պետության և իրավունքի տեսության արդի հիմնախնդիրները

Վահե Ստեփանյան

իրավ.գիտ.դոկտ., պրոֆ.

2. Մարդու իրավունքների հիմնահարցեր

Թամարա Շաքարյան իրավ.գիտ.թեկն., դոց.

 

3. Ընտրությունների կազմակերպման սահմանադրաիրա­վական հիմնախնդիրները

Խաչատուր Բեզիրջյան

կենս.գիտ.թեկն.

4. Միջազգային հանրային իրավունք

Մհեր Մկրտչյան իրավ.գիտ.թեկնածու

5. Համեմատական սահմանադրական իրավունք

Լիլիա Հակոբյան

իրավ.գիտ.թեկն., դոց.

6. Եվրոպական իրավունք

Տիգրան Խաչիկյան

իրավ.գիտ.թեկնածու

7. Պառլամենտական իրավունք

Հրանուշ Հակոբյան

իրավ.գիտ.դոկտ., պրոֆ.

8. Աշխատանքի և սոցիալական ապահովության իրավունք

Արթուր Սարգսյան

տնտ.գիտ.թեկնածու

9. Վարչական վարույթ և դատավարություն

Գևորգ Դանիելյան

իրավ.գիտ.դոկտ., պրոֆ.

10. Պետ.շահերի պաշտպանությունը քաղաքացիական դատավարությունում

Գրիգոր Նավասարդյան

11. Պետ.շահերի պաշտպանությունը քրեական դատավարությունում

Արսեն Այվազյան

12. Գործարարական իրավունք

Արմեն Եզեկյան իրավ.գիտ.թեկն., դոց.

13. Իրավաստեղծ գործունեություն և իրավաբանական տեխնիկա

Գևորգ Դանիելյան

իրավ.գիտ.դոկտ., պրոֆ.

14. Տեղական ինքնակառավարման և տարածքային կառա­վարման սահմանադրաիրավական հիմնախնդիրները

Աշոտ Խաչատրյան իրավ.գիտ.դոկտ., պրոֆ.

15. Քաղաքացիական իրավունքի արդի հիմնախնդիրները

Արմեն Եզեկյան իրավ.գիտ.թեկն., դոց.

16. Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգը  Հասմիկ Ստեփանյան իրավ.գիտ.թեկն., դոց.
17. Հարկային իրավունքի ժամանակակից հիմնախնդիրները

Աշոտ Խաչատրյան իրավ.գիտ.դոկտ., պրոֆ.

18. Հանրային ծառայության համակարգը ՀՀ-ում

Արմեն Եզեկյան իրավ.գիտ.թեկն., դոց.,

Մարգարիտա Ազարյան

19. Վարչարարության հիմունքներ

 

Հայկ Կեսոյան

իրավ.գիտ.թեկն.

 

20.  Եվրոպական դատարանի նախադեպային իրավունք

Արտակ Ասատրյան իրավ.գիտ.թեկնածու

 

 

Ընտրովի առարկաներ

21. Հռետորական արվեստ

Արսինե Աղաջանյան

բանասիր.գիտ.թեկն., դոց.

22. Վարչական պատասխանատվության արդի հիմնախնդիրները ՀՀ­ում

Թամարա Շաքարյան իրավ.գիտ.թեկն., դոց.

23.

Բանկային իրավունք

 

Ֆինանսկան իրավունք

Արսեն Եղիկյան

տնտ.գիտ.թեկնածու

    Հայկ Կեսոյան

իրավ.գիտ.թեկն.

 

 

Իրավագիտության ամբիոնի մագիստրանտներն անցնում են նաև այլ ամբիոնների առարկաներ: Դրանք են`

 Կառավարման ամբիոն՝

  1. Կառավարման տեսության արդի հիմնախնդիրները

Լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոն`

  1. Մասնագիտական օտար լեզու
  2. Տեղեկատվական տեխնոլոգիաներ և էլեկտրոնային կառավարում

 Ուսումնական գործընթացը պատշաճ կերպով իրականացնելու համար ամբիոնի ակտիվ մասնակցությամբ հաճախ կազմակերպվում են հանդիպումներ, կլոր սեղաններ, համաժողովներ: Ամբիոնի գիտամանկավարժական գործունեության հիմնական նպատակը բոլոր ուսանողների, ասպիրանտների և հայցորդների համար բարձրակարգ ուսուցում ապահովելն է, ինչը հնարավորություն կտա իրենց մասնագիտական գործունեությամբ ինտեգրվել կառավարման և մյուս ոլորտներում առկա խնդիրների լուծման գործընթացին։

Գիտահետազոտական աշխատանքներ        

Ամբիոնի կողմից նրա գործունեության ողջ ժամանակահատ­վածում իրականացվել և ներկայումս էլ իրականացվում է համակողմանի և լայնածավալ գիտական գործունեություն, մասնավորապես, պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ հրատարակվում են իրավունքի տարբեր ճյուղերին և ինստիտուտներին վերաբերող դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, գիտական հոդվածներ։ Ամբիոնի դասախոսները հաճախ մասնակցում են ներպետական և միջազգային գիտաժողովների, սեմինարների, հանդես են գալիս զեկուցումներով, ինչպես նաև նրանց գիտական հոդվածները պարբերաբար տպագրվում են «Հանրային կառավարում» գիտական հանդեսում:

Համագործակցություն

Ամբիոնը համագործակցում է մի շարք բուհերի, պետական մարմինների և մասնավոր կազմակերպությունների հետ: Մասնավորապես, ուսումնական և գիտական բազմաթիվ հարցերի շուրջ համագործակցություն է իրականացվում ինչպես հայրենական, այնպես էլ միջազգային տարբեր առաջատար ուսումնական հաստատությունների հետ: Բացի այդ, պրակտիկաների իրականացման նպատակով ակտիվ համագործակցություն է իրականացվում մի շարք նախարարությունների ու գերատեսչությունների հետ, իսկ համաժողովների, կոնֆերանսների և նմանատիվ այլ միջոցառումների կազմակերպման հարցում՝ DAAD-ի, GIZ-ի ու իրավագիտության ոլորտում որոշակի ներդրում ունեցող մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ:

Պրոֆեսորադասախոսական անձնակազմ

Ամբիոնի գործունեության հիմքում ընկած է նրա պրոֆեսորադասախոսական անձնակազմի երկար տարիների դասախոսական գործունեությունը իրավունքի տարբեր ճյուղերում և ոլորտներում: Ամբիոնի աշխատակազմը հիմնականում ընդգրկում է փորձառու ու հմուտ գիտնականների, որոնք դասավանդում են և գիտական գործունեություն են ծավալում Հայաստանի տարբեր բուհերում, ինչպես նաև իրականաց­նում են պրակտիկ գործունեություն պետական կառավարման տարբեր ոլորտներում և դատական համակարգում: Մասնավորապես, ամբիոնում գիտամանկավարժական գործունեություն են իրականաց­նում այնպիսի ճանաչված իրավագետներ, ինչպիսիք են իրավաբանական գիտությունների դոկտորներ և պրոֆեսորներ Գևորգ Դանիելյանը, Վահե Ստեփանյանը, Հրանուշ Հակոբյանը, Աշոտ Խաչատրյանը, իրավաբանական գիտությունների թեկնածուներ և դոցենտներ՝ Արմեն Եզեկյանը, Լիլյա Հակոբյանը, Թամարա Շաքարյանը, Մհեր Մկրտչյանը, Տիգրան Խաչիկյանը, Արտակ Ասատրյանը և ուրիշներ:

Արդյունք

Իրավագիտության մագիստրոսի մասնագիտական գործունեության ոլորտ են դիտարկվում պետական և մասնավոր ոլորտները: Մագիստրատուրան ավարտած շրջանավարտները մեծ պահանջարկ են վայելում օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմիններում: Նրանց մեծ մասն աշխատանքի է անցնում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում` իրենց մասնագիտական գիտելիքները կիրառելով պետականաշինության գործում:

Հեռ.` 010 22-89-75

Էլ.փոստ՝ armen.yezekyan@paara.am,  armenyezekyan@yahoo.com

 

Քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոն

Մարիամ Մամիկոնի Մարգարյան

Քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության

ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ 

Պատմություն

Ամբիոնը ստեղծվել է ՀՀ-ում քաղաքական գիտության զարգացմանը, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերում կադրերի պատրաստմանը և վերապատրաստմանը նպաստելու համար: Ստեղծման ժամանակ կրթաբլոկն անվանվել է «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման քաղաքականության հիմունքներ»:

2002 թվականին, երբ Կառավարման դպրոցը վերանվանվեց ՀՀ պետական կառավարման ակադեմիա, հիմնադրվեց «Քաղաքագիտություն (քաղաքական գործընթացներ և ինստիտուտներ)» ամբիոնը:

2006թ. այն վերակազմակերպվեց «Քաղաքագիտություն (քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն)» ամբիոնի՝ նկատի ունենալով, որ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման գերատեսչություններին անհրաժեշտ են քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության մրցունակ մասնագետներ: Ստեղծման պահից ի վեր ամբիոնը միջազգային և ներպետական տարբեր ծրագրեր է իրականացրել՝ համագործակցելով Կանադայի, Իռլանդիայի, Անգլիայի նմանօրինակ կառույցների հետ:

1997 թվականից մինչ այսօր ամբիոնը ղեկավարում է քաղաքական գիտության դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մամիկոնի Մարգարյանը: Մարիամ Մարգարյանը 2006թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` «Քաղաքական ընտրանին Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական անցման պայմաններում» թեմայով: 2011թ. ՀՀ ԲՈՀ-ի որոշմամբ Մ. Մարգարյանը ստացել է քաղաքական գիտությունների պրոֆեսորի գիտական կոչում: ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող ՀՀ ԲՈՀ-ի 056 «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» մասնագիտական խորհրդի փոխնախագահն է: 2014թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:

Ամբիոնի գլխավոր խնդիրը պետական և քաղաքական կառավարման ու տեղական ինքնակառավարման ոլորտում որակյալ կադրերի պատրաստումն է՝ շարունակական կրթության և արդիականացման միջոցով: Տեսական և կիրառական գիտելիքների համադրման նպատակով ամբիոնը պարբերաբար կազմակերպում է կլոր սեղաններ, սեմինարներ, թեմատիկ քննարկումներ՝ նվիրված ՀՀ քաղաքական արդիականացման և զարգացման հիմնախնդիրներին: 

Ուսուցում

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Քաղաքական կառավարում և հանրային քաղաքականություն» ամբիոնը ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ ՊԿԱ կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է`

Ա. բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով մագիստրոսի մասնագիտական կրթություն: Շրջանավարտներին շնորհվում է  քաղաքագիտության մագիստրոսի որակավորում «քաղաքագիտություն» մասնագիտացմամբ:

Ամբոնում գործում է կրթական երեք ծրագիր՝ «Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն»,  «Գլոբալ կառավարում և տարածաշրջանային քաղաքականութուն»    և  «Քաղաքական ժուռնալիստիկա և PR տեխնոլոգիաներ»:

«Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն» ուսումնական ծրագիրը ներառում է քաղաքական գիտության զարգացման միջազգային փորձը պետական, քաղաքական և հանրային կառավարման արդյունավետության ապահովման բնագավառում` հնարավորություն ընձեռելով երիտասարդներին՝

  • կատարելու վերլուծություններ և կանխատեսումներ,
  • ձեռք բերելու լիդերության հատկանիշներ,
  • իրականացնելու քաղաքական խորհրդատվություն (consulting, speech writing, image making),
  • տիրապետելու և PR և GR (Government Relations) սկզբունքներին,
  • մեկնաբանելու քաղաքական փոփոխությունների ընթացքն ու ազդեցությունը ՀՀ քաղաքական համակարգի ժողովրդավարացման վրա,
  • վարելու բանակցություններ` տիրապետելով բանավեճի և երկխոսության արվեստին

«Գլոբալ կառավարում և տարածաշրջանային քաղաքականություն» ուսումնական ծրագիրը համակարգում է քաղաքական գիտության զարգացման արդի միտումները` նպատակ ունենալով բացահայտելու տեղական (ազգային), տարածաշրջանային և գլոբալ քաղաքական զարգացումների արժեքաբանությունը: Դա հնարավորություն կընձեռնի երիտասարդներին՝

  • ուսումնասիրելու արդի աշխարհաքաղաքական հրա­մայականները՝ վերլուծելով ու կան­խա­տե­սե­լով տեղական, տարածաշրջանային և գլոբալ շա­­հերի ներդաշնակ և աններդաշնակ մար­տա­հրա­վերները,
  • ձեռք բերելու լիդերության հատկանիշներ,
  • կատարելու քաղաքական, ինչպես նաև քա­ղա­քա­տնտեսական փորձագիտություն և խոր­հր­դա­տվություն (expertise, consulting),
  • տիրապետելու հանրային դիվանագիտությանը (Public Diplomacy) և հանրային կապերի (Public Afafirs) զարգացման գործիքակազմին,
  • մեկնաբանելու քաղաքական արդիականացման ըն­­­թացքն ու դրա ազդեցությունը Հարավային Կով­կասի և այլ տարածաշրջանների երկրների քա­ղաքական համակարգերի ժո­ղո­վր­դա­վա­րաց­ման վրա,
  • վարելու բանակցություններ (negotiations skil­ls)` տիրապետելով բանավեճի և երկխոսության ար­վեստին:

«Քաղաքական ժուռնալիստիկա և PR տեխնոլոգիաներ» ուսումնական ծրագրի հիմնական նպատակը ժուռնալիստներ և PR մասնագետներ պատրաստելն է, որոնք կկարողանան վերլուծել քաղաքական գործընթացները, բացահայտել արդի մարտահրավերների քաղաքական բնույթը և նպաստել իրատես ու բազմակողմանի հասարակական կարծիքի ձևավորմանը։ Դա հնարավորություն կտա արդի տեղեկատվահաղորդակցական ցանցային տիրույթներում մրցունակ քաղաքական ժուռնալիստիկայի և քաղաքական PR տեխնոլոգիաների կիրառմամբ բնականոն արդիականացնելու հանրային կարծիքը՝ նպաստելով հանրային համակեցությանը և հումանիզացմանը։

Կրթական ծրագիրը նպատակ ունի ապահովելու պրոֆեսիոնալ կրթություն քաղաքական ժուռնալիստիկայի և PR տեխնոլոգիաների տեսությունների տիրությում՝ նորարարական գիտելիքների արդյունավետ կիրառմամբ։ Դա թույլ կտա բացահայտել  արդի քաղաքական գործընթացներում իշխանության հաստատման, պահպանման և փոխանցման մակարդակներում գործող խաղային մեխանիզմները, ինչպես նաև մեկնաբանել դրական և բացասական զարգացման միտումները քաղաքական հաղորդակցության մեջ և PR տեխնոլոգիաներում։

Մագիստրանտները հնարավորություն կունենան՝

  • ուսումնասիրելու արդի տեղեկատվահաղորդակցական ցանցային տեխնոլոգիաները՝ վերլուծելով և իրատեսական ներկայացնելով քաղաքական բազմաչափ տարածության շահերը և մարտահրավերները,
  • դառնալու քաղաքական ժուռնալիստիկայի և PR տեխնոլոգիաների մրցունակ մասնագետներ,
  • կատարելու աշխարհաքաղաքական, ինչպես նաև քաղաքակրթական ու քաղաքատնտեսական վերուծություն և խորհրդատվություն (analysis, consulting),
  • տիրապետելու PR (Public Relations) և GR (Government Relations) գործիքակազմին,
  • մեկնաբանելու քաղաքական զարգացման առանձնահատկությունները ոչ միայն Հարավային Կովկասում, այլև քաղաքական ժամանակի և տարածության այլ չափումներում,
  • ներգրավվելու և մասնակից դառնալու գլոբալ տեղեկատվահաղորդակցական ցանցային քաղաքական իրական և վիրտուալ տարածություններում:

 Բ. հետբուհական մասնագիտական կրթություն, որը կազմակերպվում է ասպիրանտուրայի, հայցորդության և դոկտորանտուրայի ձևերով` «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» (դասիչ ԻԳ. 00.02) մասնագիտության գծով,

Գ. լրացուցիչ կրթական ծրագրերով մասնագետների որակավորման բարձրացման և վերապատրաստման դասընթացներ:

No.

Առարկաներ և դասընթացներ

Դասախոսներ

1. Քաղաքականության տեսություն Մ. Մարգարյան, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
2. Քաղաքական գործընթացների մոդելավորում Մ.Գ. Մարգարյան, քաղ. գիտ.
թեկնածու, դոցենտ
3. Քաղաքական գլոբալացում

Ռ. Էլամիրյան, քաղ. գիտ. թեկնածու,

Հ. Թադևոսյան, քաղ. գիտ. Թեկնածու

4. Քաղաքական վերլուծություն և կանխատեսումներ

Մ. Մարգարյան, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Ս. Պետրոսյան, ասպիրանտ

5. Քաղաքական   մարդաբանություն (անթրոպոլոգիա) Մ. Մարգարյան, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
6. Էթնոքաղաքականություն

Ռ. Էլամիրյան, քաղ. գիտ. թեկնածու

Լ. Նիկողոսյան, քաղ. գիտ. թեկնածու

7. Կուսակցություններ և կուսակցական համակարգեր Ա. Զաքարյան, քաղ. գիտ. թեկնածու
8. Քաղաքական հերմենևտիկա Մ. Մարգարյան, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
9. Քաղաքական  բանակցություններ և PR Հ. Մամիջանյան, քաղ. գիտ. թեկնածու
11. Ազգային անվտանգություն Մ.Գ. Մարգարյան, քաղ. գիտ. թեկնածու, դոցենտ
12. Քաղաքատնտեսություն Ս. Ստեփանյան,  Ֆլետչերի շրջանավարտ
Գ. Սիմոնյան, քաղ. գիտ. թեկնածու
13. Աշխարհաքաղաքական հիմնախնդիրները տեղեկատվական դարաշրջանում Վ.Հունանյան
14. Քաղաքական հաղորդակցություններ և GR կապեր Մերի Մարգարյան
15. Տարածաշրջանային զարգացումները և ՀՀ արտաքին քաղաքականությունը Վ. Ներսեսյան
16. Ուժի դրսևորման գործառույթները միջազգային քաղաքականության և անվտանգության համատեքստում Գ. Բոյախչյան
     

 * Այլ ամբիոնների դասախոսներ, ովքեր դասավանդում են հանրային կառավարման և հանրային ֆինանսների ամբիոնի առարկաներ:

«Իրավագիտություն» ամբիոնի առարկաներ`

  1. Պառլամենտական իրավունք

 «Կառավարման հոգեբանություն» ամբիոնի առարկաներ`

  1. Արդի հոգեբանություն
  2. Քաղաքական հոգեբանություն

  «Լեզուներ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» ամբիոնի առարկաներ`

  1. Համակարգչային հմտություններ
  2. Մասնագիտական օտար լեզու
  3. Տարածաշրջանային օտար լեզու

Գիտահետազոտական աշխատանքներ

«Քաղաքական կառավարում և հանրային քաղաքականություն» ամբիոնի դասախոսները, ինչպես նաև մագիստրանտները, հայցորդներն ու  ասպիրանտները պարբերաբար հրապարակում են գիտական հոդվածներ, ուսումնամեթոդական աշխատանքներ՝ նվիրված քաղաքական գիտության արդի հիմնախնդիրներին տեղեկատվական հասարակության կայացման պայմաններում: Թեմատիկ բազմաշերտությունը հնարավորություն է տալիս ազգային-տարածաշրջանային-գլոբալ եռաչափության (անցյալ-ներկա-ապագա) տիրույթներում  հիմնովին դիտարկել քաղաքական գործ­ընթացների քաղաքակրթական, սոցիալ-հոգեբանական, քաղաքատնտեսական առանձ­նահատկու­թյուններն ու օրինաչափությունները:

Ամբիոնի անմիջական ղեկավարությամբ ՀՀ ՊԿԱ մագիստրանտները մասնակցել են հանրապետական և միջազգային գիտաժողովների՝ արժանանալով պատվոգրերի և մրցանակների:

Համագործակցություն

«Քաղաքական կառավարում և հանրային քաղաքականություն» ամբիոնը համագործակցում է նաև Երևանի պետական համալսարանի «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ», «Քաղաքական գիտության պատմություն և տեսություն» ամբիոնների, ինչպես նաև Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Քաղաքագիտության և իրավունքի պատմություն» ամբիոնի հետ, ինչպես նաև Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի հետ:

«ERASMUS+» ծրագրի շրջանակում փոխանակման կարգով ամբիոնը համագործակցում է Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի «Փարիս Լոդրոն» համալսարանի հետ: Այս համագործակցության արդյունքում ամբիոնի երկու ուսանող ամեն տարի   հնարավորություն է ստանում հինգ ամսով կրթությունը շարունակել Զալցբուրգի համալսարանի քաղաքագիտության դեպարտամենտում։

Ամբիոնը ամեն ամիս կազմակերպում է դասախոսություններ և ինտերակտիվ գործնական պարապմունքներ ՀՀ քաղաքական գործիչների, ժուռնալիստների, դիվանագետների և բիզնես-էլիտայի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ամբիոնի աշխատակազմը

Մարգարյան Մարիամ ամբիոնի վարիչ, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Մ.Գ. Մարգարյան քաղ. գիտ. թեկնածու, դոցենտ
   Հ. Թադևոսյան քաղ. գիտ. թեկնածու
Ս. Պետրոսյան ասպիրանտ
Մերի Մարգարյան քաղ. գիտ. թեկնածու
Ռ. Էլամիրյան քաղ. գիտ. թեկնածու
Լ. Նիկողոսյան քաղ. գիտ. թեկնածու
Ա. Զաքարյան քաղ. գիտ. թեկնածու
Հ. Մամիջանյան քաղ. գիտ. թեկնածու
Ս. Ստեփանյան Ֆլետչերի շրջանավարտ
Գ. Սիմոնյան քաղ. գիտ. թեկնածու

Հեռ.`  010 22-89-75

Բջջ.՝   091 43 38 27

Էլ.փոստ` mariam.margaryan@paara.am

 

Ամբիոնի առօրյան

Հանդիպում «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ Մհեր Սահակյանի հետ

 

Հանդիպում արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ

 

ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի հյուրը ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանն է։

 

 

 

Կառավարման հոգեբանության ամբիոն

Լաուրա Համբարձումի Պետրոսյան

կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ,

հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

 

2002 թվականին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ստեղծվում է Կիրառական հոգեբանության և սոցիալական զարգացման ամբիոնը, որը հետագայում վերանվանվում է Հոգեբանության, այնուհետև՝ Կառավարման հոգեբանության ամբիոն: Այն Ակադեմիայի կառուցվածքային ուսումնագիտական ստորաբաժանումներից է: 2002-2003 թվականների ընթացքում ամբիոնի աշխատանքները ղեկավարել են հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հակոբյանը, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելս Մկրտումյանը (2003-2006 թթ.), հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը (2006-2007 թթ.), հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանը:

2011 թվականից մինչև 2020 թ. մարտի 30-ը Կառավարման հոգեբանության ամբիոնը ղեկավարում էր հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը:

2021 թվականի մարտի 31-ին, Ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ ընտրվեց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լաուրա Պետրոսյանը:

 Ամբիոնի տեսլականն է՝ հետամուտ լինել միջազգային և ազգային չափորոշիչներին համապատասխանող և մրցունակ գիտակրթական կառույցի զարգացմանը՝ իրականացնելու «Հոգեբանություն» մասնագիտությամբ և հարակից միջդիսցիպլինար կրթական ծրագրեր՝ կարևորելով հայաստանյան զարգացման հիմնախնդիրները:

Ամբիոնի առաքելությունն է՝ պետական և մասնավոր ոլորտներում աշխատանքային խնդիրների հոգեբանական օրինաչափությունների բացահայտումը և զարգացման ուղիների առաջադրումը:

 «Կառավարման հոգեբանություն» ծրագրի նպատակներն ու խնդիրները

Նպաստել մարդկային ներուժի զարգացմանը պետական կառավարման համակարգում և մասնավոր հատվածում` իրականացնելով կառավարիչների, կառավարման մասնագետների և պետական ու մասնավոր համակարգերում գործունեություն իրականացնող անձանց մասնագիտական կարևոր հոգեբանական որակներին ուղղված պատրաստում ու վերապատրաստում:

     Նպաստել Ակադեմիայում բարեփոխումների և զարգացումների գործընթացին՝ ստեղծելով միջազգայնորեն մրցունակ ու դինամիկ զարգացող կրթական ծրագրեր և մատուցելով համապատասխան կրթական ծառայություններ:

     Խրախուսել կառավարման հոգեբանության ոլորտով հետաքրքրվող կողմերի ու շահակիցների, ուսանողների և շրջանավարտների շարունակական մասնակցությունը մասնագիտական վերապատրաստումներին, միջամբիոնային գիտական համագործակցությանը, ինչպես նաև ամբիոնի կողմից կազմակերպվող բազմաթիվ այլ միջոցառումների՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ:

   Համապարփակ կերպով պլանավորել, արդյունավետ իրականացնել և շարունակաբար զարգացնել Ամբիոնի գործունեության վերաբերյալ հաշվետվողականության ու մասնակցային որոշումների կայացման կառուցակարգերը՝ խրախուսելով մասնագիտական էթիկայի դրույթների կիրառումը և շահակիցների շրջանում թափանցիկության ապահովումը:

Ամբիոնի գործունեության և կրթական ծրագրերի շրջանակներում և Ամբիոնի կողմից սահմանված գիտահետազոտական ոլորտների առանցքային բնագավառներում իրականացնել գործատուների քարտեզագրում՝ ըստ ապագայում պահանջվող մասնագետների պատրաստման ոլորտային ուղղվածությունների: 

Ուսուցում

Ամբիոնում դասավանդում են հոգեբանական գիտությունների մեկ թեկնածու, երեք դոցենտ, մեկ պրոֆեսոր, երկու դոկտոր-պրոֆեսոր:

Ամբիոնում իրականացվում են՝

  • «Կառավարման հոգեբանություն» կրթական ծրագիրը,
  • «Մարդկային ռեսուրսների կառավարում» միջամբիոնային կրթական ծրագիրը՝ «Կառավարում» ամբիոնի հետ համատեղ,
  • հետբուհական մասնագիտական կրթություն,որը կազմակերպվում է ասպիրանտուրայի, հայցորդության և դոկտորանտուրայի ձևերով` ԺԹ.00.01.– «Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն» մասնագիտության գծով,
  • լրացուցիչ կրթական ծրագրերովմասնագետների որակավորման բարձրացման և վերապատրաստման դասընթացներ:

 

Գիտահետազոտական աշխատանքներ

Կառավարման հոգեբանության ամբիոնի դասախոսները, մագիստրանտները, հայցորդներն ու ասպիրանտները պարբերաբար հրապարակում են գիտական հոդվածներ, ուսումնամեթոդական աշխատանքներ՝ նվիրված կառավարման հոգեբանության արդի հիմնախնդիրներին:

Կառավարման հոգեբանության ամբիոնը համագործակցում է տեղական և միջազգային գիտական կառույցների և բուհերի հետ:

  

«Կառավարման հոգեբանություն» կրթական ծրագրում դասավանդվող դասընթացներ

  1. Քաղաքականության տեսություն
  2. Կառավարման արդի հիմնախնդիրները
  3. Մասնագիտական օտար լեզու
  4. Տեղեկատվական տեխնոլոգիաներ և էլեկտրոնային կառավարում
  5. Ժամանակակից հոգեբանության հիմնահարցեր
  6. Աշխատանքային գործունեության կազմակերպման իրավական հիմունքներ
  7. Հոգեբանական հետազոտությունների մեթոդաբանական հիմունքներ
  8. Կիրառական սոցիալական հոգեբանություն
  9. Անձի հիմնախնդիրը ժամանակակից տեսություններում
    • Մշակութաբանություն
  10. Անձնակազմի հոգեբանական կառավարում
  11. Մասնագիտական զարգացման հոգեբանություն
  12. Ստեղծարար կառավարում
  13. Քաղաքական գործունեության հոգեբանություն
  14. Կառավարման հոգեբանություն
  15. Կոնֆլիկտների կառավարման հոգեբանություն
  16. Մասնագիտական գործունեության հոգեֆիզիոլոգիական հիմունքները
  17. Մաթեմատիկական մեթոդները հոգեբանության մեջ
  18. Հոգեբանական ինքնակարգավորման մեթոդներ
  19. Անձնակազմի ընտրության և համալրման հոգեբանություն
  20. Գործնական հաղորդակցման հոգեբանություն և էթիկա

  

Ընտրովի դասընթացներ

  1. Խմբային գործունեության հոգեբանական կառավարում
    • Կազմակերպչական հոգեբանական խորհրդատվություն
  2. Կառավարչական որոշումների ընդունման հոգեբանություն
    • Ղեկավարի հոգեբանական կոմպետենտություն
    • Ներազդեցության հոգեբանություն
  3. Կազմակերպության PR-ի և գովազդի հոգեբանություն
    • Իմիջի հոգեբանություն
  1. Սոցիալ-հոգեբանական մարզումներ
  • Աշխատանքային մոտիվացիայի զարգացման հոգեբանություն

Լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոն

Արմենակ Յուրիկի Այվազյան

լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ,

տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

 Պատմություն

 Լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնը (նախկինում՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոն) հիմնադրվել է 2002 թվականին: Այն ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կարևորագույն կառուցվածքային հիմնական ուսումնագիտական ստորաբաժանումներից մեկն է։ 2002-2009 թվականների ընթացքում ամբիոնը ղեկավարել է տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Յուրիկ Արմենակի Այվազյանը: 2009թ. հոկտեմբերի 19-ից Լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ղեկավարը տեխնիկական գիտությունների թեկնածու Արմենակ Յուրիկի Այվազյանն է:

   Գործունեության հիմնական ուղղությունները

 Ամբիոնը՝

1.ակադեմիայում բոլոր մասնագիտությունների գծով սովորող ուսանողների համար հաստատված ուսումնական պլանների շրջանակներում կազմակերպում է իրենց համար անհրաժեշտ ինֆորմացիոն տեխնոլոգիաների և օտար լեզուների դասընթացներ,

2.ակտիվ մասնակցություն է ունենում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի շրջանակներում իրականացվող վերապատրաստման ծրագրերին՝ վերապատրաստվողների համար ապահովելով որակյալ ուսուցում համապատասխան թեմաների շրջանակներում:

  Ուսուցում

Լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դասավանդման և գիտակրթական ծրագրերի իրականացման հիմքում ընկած են պետական ու միջազգային չափորոշիչներին համապատասխան պատրաստված ծրագրեր՝ հաշվի առնելով կառավարման գործունեության ոլորտում գործող պրակտիկան, գիտության վերջին նվաճումները, նոր ուսումնական մեթոդները և ինովացիոն ձեռքբերումները։

 

Լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի կողմից դասավանդվող առարկաներ

 

Դասընթացի անվանումը

Դասախոս

1 Համակարգչային հմտություններ

Արմենակ Այվազյան

Աննա Ղուշչյան

2 Մասնագիտական օտար լեզու` անգլերեն

Նունե Դաքեսյան

Լուսինե Գրիգորյան

Լիլիթ Սիմոնյան

3 Մասնագիտական օտար լեզու` ֆրանսերեն

Սիրանուշ Մանուկյան

4

Ինովացիոն տեխնոլոգիաները պետական

կառավարման համակարգում

Արմենակ Այվազյան

5

Տեղեկատավական տեխնոլոգիաներ

և էլեկտրոնային կառավարում

Արմենակ Այվազյան

 

 Ուսումնական գործընթացը պատշաճ իրականացնելու համար ամբիոնի ակտիվ մասնակցությամբ հաճախ կազմակերպվում են հանդիպումներ, կլոր սեղաններ, համաժողովներ: Ամբիոնի գիտամանկավարժական գործունեության հիմնական նպատակը  բոլոր ուսանողների, ասպիրանտների և հացորդների համար բարձրակարգ ուսուցում ապահովելն է, որը հնարավորություն կտա իրենց մասնագիտական գործունեությամբ ինտեգրվել կառավարման և մյուս ոլորտներում առկա խնդիրների լուծման գործընթացին։

   Գիտահետազոտական աշխատանքներ        

Ամբիոնի գործունեության ողջ ժամանակահատ­վածում իրականացվել և ներկայումս էլ իրականացվում է համակողմանի և լայնածավալ գիտական գործունեություն: Մասնավորապես, պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ հրատարակվում են իրավունքի տարբեր ճյուղերին և ինստիտուտներին վերաբերող դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, գիտական հոդվածներ։ Ամբիոնի դասախոսները հաճախ մասնակցում են ներպետական և միջազգային գիտաժողովների, սեմինարների, հանդես են գալիս զեկուցումներով, ինչպես նաև պարբերաբար տպագրում են գիտական հոդվածներ «Հանրային կառավարում» գիտական հանդեսում:

   Համագործակցություն

Ամբիոնը համագործակցում է մի շարք բուհերի, պետական մարմինների և մասնավոր կազմակերպությունների հետ: Մասնավորապես, ուսումնական և գիտական բազմաթիվ հարցերի շուրջ համագործակցություն է իրականացվում ինչպես հայրենական, այնպես էլ միջազգային տարբեր առաջատար ուսումնական հաստատությունների հետ:

  Պրոֆեսորադասախոսական անձնակազմ

Ամբիոնի գործունեության հիմքում ընկած է նրա պրոֆեսորադասախոսական անձնակազմի երկար տարիների դասախոսական գործունեությունը  ինֆորմացիոն տեխնոլոգիաների և  լեզուների տարբեր ճյուղերում և ոլորտներում: Ամբիոնի աշխատակազմը հիմնականում ընդգրկում է փորձառու և հմուտ մասնագետներ:

  Արդյունք

Իրավագիտության, հանրային կառավարման, կառավարման, քաղաքագիտության և հոգեբանության մագիստրոսների համար անհրաժեշտ ինֆորմացիոն տեխնոլոգիաների և լեզուների իմացություն, ինչի արդյունքում նրանց մեծ մասը մասնագիտական գիտելիքները ներդնում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի անցնելիս:

 

Հեռ.` 010 22-89-75

Էլ.փոստ`  armenak.ayvazyan@paara.am,   armenak-ayvazyan@rambler.ru

Արտաքին կապերի գծով պրոռեկտոր

Թերեզա Բաղիշի Խեչոյան

Արտաքին կապերի գծով պրոռեկտորի խնդիրներն ու գործառույթներն են՝

 

-Ակադեմիայի միջազգային գործունեության ընթացիկ և հեռանկարային ուղղությունների մշակում,

-միջազգային կազմակերպությունների և Ակադեմիայի միջև համագործակցության ձևերի զարգացում (գիտաժողովների և սեմինարների կազմակերպում և անցկացում, դասախոսների, հանրային ծառայողների վերապատրաստում),

-Ակադեմիայի հրատարակությունների մասին իրազեկման-քարոզչական աշխատանքների կազմակերպում և համակարգում,

-Ակադեմիայի և oտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների իրավասու մարմինների միջև փոխհարաբերությունների ապահովում, հասարակայնության և զանգվածային լրատվամիջոցների հետ առնչվող աշխատանքների կազմակերպում և համակարգում,  

-համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպում,

-այլ հաստատությունների կամ  կազմակերպությունների  հետ համատեղ միջոցառումների կազմակերպման աշխատանքների ծրագրավորում և իրականացման ապահովում,

-Ակադեմիայի արտաքին կապերի ընդլայնման աշխատանքների կազմակերպում և վերահսկում, համապատասխան սոտորաբաժանումների աշխատանքների համակարգում,

-Արտաքին կապերի ընդլայնման աշխատանքների պլանավորում և համակարգում,

-իր համակարգման ոլորտում անհրաժեշտ փաստաթղթերի մշակման աշխատանքների համակարգում և վերահսկում,

-Ակադեմիայի ուսանողների և անձնակազմի մասնակցության ապահովում փոխանակման միջազգային ծրագրերին,

-միջազգային դրամաշնորհային ծրագրերին Ակադեմիայի մասնակցության ակտիվացման աշխատանքների համակարգում և ղեկավարում

 

 

Միջազգային համագործակցության և արտաքին կապերի բաժին

Տաթևիկ Գագիկի Մովսիսյան

Միջազգային համագործակցության և արտաքին կապերի բաժնի պետ

Բաժնի գործառույթները՝

  • հիմք ընդունելով Ակադեմիայի ռազմավարական ծրագիրը՝ ձևավորել ռազմավարական նշանակություն ունեցող միջազգային կապեր և կնքել համապատասխան համագործակցության պայմանագրեր,
  • ձեռնարկել և զարգացնել համագործակցային հարաբերություններ Ակադեմիայի և օտարերկրյա համալսարանների, հետազոտական, առևտրաարդյունաբերական  կենտրոնների և այլ հաստատությունների հետ,
  • ձևավորել և զարգացնել համագործակցային կապեր Ակադեմիայի և Հայաստանի Հանրապետության տարբեր կրթական հաստատությունների, հետազոտական կենտրոնների, կորպորատիվ ընկերությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի տարբեր օղակների հետ,
  • հյուրընկալել օտարերկրյա պատվիրակություններին և անհատներին աշխարհի տարբեր ծայրերից, ինչպես նաև կազմակերպել Ակադեմիան ներկայացնող պատվիրակությունների և անհատների այցերն օտար երկրներ,
  • Ակադեմիայի տարբեր ստորաբաժանումներին իրազեկել և խորհրդատվություն տրամադրել տարբեր միջազգային ծրագրերի և մասնագիտական գործունեության հնարավորությունների վերաբերյալ,
  • նպաստել Ակադեմիայի ուսանողների և դասախոսների շարժունությանը:

 

 Էլ. Փոստ՝ tatevikmovsisyan@paara.am

 

Հեռ.` +37410 22-89-42

 

Վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր

Գորիուն Սարգսի Ադամյան

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտորն ի պաշտոնե հանդիսանում է Ակադեմիայի գիտական խորհրդի և ռեկտորատի անդամ:

Վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտորի խնդիրներն ու գործառույթներն են՝

-Վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտորը իրականացնում է Ակադեմիայի ֆինանսատնտեսական վիճակի ուսումնասիրություն, պլանավորում, գնահատում,

-Ակադեմիայում իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքների ծրագրում, կազմակերպում և հսկում, այդ Աշխատանքների կատարմանը Ակադեմիայի ստորաբաժանումների աշխատողներին և այլ շահագրգիռ անձանց ներգրավում,

-Ակադեմիայի ֆինանսական և տնտեսական գործունեության, շենք, շինությունների և ենթակառուցվածքների շահագործման, մատակարարման, ինժեներական, հակահրդեհային, մաքրման, հեռախոսակայանների, ավտոտնտեսության, ճաշարանի և այլ ստորաբաժանումների աշխատանքների համակարգում,

– Ակադեմիայի նյութատեխնիկական միջոցների ձեռքբերման տարեկան ծրագրի նախագծի կազմում,

– Ակադեմիայի տարեկան ֆինանսատնտեսական ծրագրի, եկամուտների և ծախսերի նախահաշվի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,

–  Ակադեմիայի շենքի և գույքի պահպանման, ուսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման, սանիտարահիգիենիկ  ու բարեկարգ վիճակի, հակահրդեհային պաշտպանության  համար միջոցների ձեռնարկում,

– Ակադեմիայի արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության աշխատանքների համակարգում,

– Ակադեմիայի վարչական շենքի պահակային ծառայության աշխատանքների համակարգում,

– Ակադեմիային սպասարկող ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական զննման աշխատանքների համակարգում,

– ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարման աշխատանքների կազմակերպում, դրանց խնայողաբար օգտագործման ապահովման ուղղությամբ հսկողություն իրականացնում,

– կաթսայատների անխափան և  անվտանգ շահագործման կազմակերպում, այդ աշխատանքների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնում

 

Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժին

Ալեքսան Միսակի Դավթյան

Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի պետ


Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի (այսուհետ` Ակադեմիա) տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժինը Ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանում է, որը Ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված գործառույթներ է իրականացնում Ակադեմիայի գործունեության տեղեկատվական ապահովման ուղղությամբ:

Բաժնի նպատակներն ու խնդիրները.

  • ուսումնասիրել տեղեկատվական տեխնոլոգիաների վերջին զարգացումները՝ արդյունավետ ներդնելով և կիրառելով ուսումնական գործընթացում,
  • աշխատանքներ տանել հեռավար և էլեկտրոնային ուսուցման հարթակի մշակման, ներդրման և օպերատիվ կառավարման ուղղությամբ,
  • Ակադեմիայի տեղեկատվական ներկայությունը համացանցում՝ պաշտոնական կայքի և սոցիալական ցանցերի միջոցով,
  • Ակադեմիայի լոկալ ցանցի պաշտպանությունն ու անխափան աշխատանքը,
  • Ակադեմիայի և նրա մասնագիտական ստորաբաժանումների գործունեության համար անհրաժեշտ գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակումն ու պահպանումը,
  • ապահովել տեղեկատվական աջակցություն ուսումնական գործընթացին,
  • ապահովել ուսումնական գործընթացի կառավարման ավտոմատացման համակարգերի ներդրումն ու համակարգչային ծրագրերի մշակումը,
  • Ակադեմիայի լոկալ ցանցում տեղեկատվական հոսքերի կառավարելիությունը և սպասարկումը, տեղեկույթի պաշտպանվածությունը, հասանելիությունն ու մատչելիությունը,
  • իրականացնել սերվերների, համակարգիչների, կից սարքերի ծրագրային կարգաբերում,
  • Ակադեմիայի ստորաբաժանումների կողմից իրականացվող հետազոտությունների և այդ տվյալների վերլուծության ծրագրային աջակցություն:

Էլ.փոստ` aleksan.davtyan@paara.aminfo1@paara.am

Ֆինանսատնտեսական և հաշվապահական հաշվառման վարչություն

Նելլի Պյոտրի Կարապետյան

ֆինանսատնտեսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ,

գլխավոր հաշվապահ

Վարչության նպատակները և խնդիրները.

  • իրականացնել Ակադեմիայի հաշվապահական  գործունեության վարումը,
  • աջակցել Ակադեմիայի սեփականության պահպանման գործին, հսկողություն իրա­կանացնել նյութական արժեքները, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսները խնայողաբար  օգտագործելու նկատմամբ,
  • հաշվապահական հաշվառման քաղաքականությունը կազմակերպել հաշվապա­հա­կան  հաշվառման վերաբերյալ ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ ելնելով Ակադեմիայի գործունեության առանձնահատկություններից և կառուցվածքից, նրա ֆինանսական կայունության պահպանման առանձնահատկություններից,
  • ապահովել ստացվող հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրա­­­մա­կան միջոցների հաշվառումը, դրանց հետ կապված գործառույթների ժամանակին արտացոլումը հաշվապահական հաշվառման հաշիվներում, Ակադեմիայի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների ճշգրիտ և ժամանակին ամփոփումը,
  • ապահովել հաշվապահական փաստաթղթերի ձևակերպման օրինականությունը և ճշտությունը, կատարվող աշխատանքների (մատուցվող ծառայությունների) վերաբերյալ  հիմնավորված հաշվարկներ կազմելը,
  • հաշվապահական հաշվառման և հաշվետվության տվյալների հիման վրա առա­ջարկություններ ներկայացնել ղեկավարությանը Ակադեմիայի ֆինանսատնտեսական գործունեության տնտեսական վերլուծություն անցկացնելու նպատակով,
  • ձեռնարկել միջոցներ Ակադեմիայի ֆինանսական կայունության ապահովման նպա­տակով ֆինանսական միջոցների կուտակման ուղղությամբ,
  • աշխատանքներ տանել հաստիքային, ֆինանսական և դրամարկղային կարգա­պահության, վարչատնտեսական և այլ ծախսերի նախահաշիվների, հաշվապահական հաշվառման հաշիվներից պակասորդների, պարտապանների պարտքերի և այլ վնասների դուրսգրման օրինականության խստիվ պահպանման ուղղությամբ, միջոցներ ձեռնարկել պահպանելու հաշվապահական փաստաթղթերը և դրանք հետագայում հանձնել արխիվ,
  • ապահովել հաշվապահական հաշվառում իրականացնելու առաջադիմական ձևերի, մեթոդների  ներդրումը,
  • ապահովել Ակադեմիայի եկամուտների և ծախսերի, բյուջեի օգտագործման, հար­կային, վիճակագրական, այլ հաշվապահական հաշվետվություններ  կազմելը և դրանք սահմանված կարգով համապատասխան մարմիններին տրամադրելը:

Հեռ.` 010 22-26-20

Էլ.փոստ՝ nelli.karapetyan@paara.am;  paara-bugalteria@rambler.ru

Գիտատեխնիկական գրադարան

Գայանե Հովսեփի Նիկողոսյան

գիտատեխնիկական գրադարանի գլխավոր գրադարանավար

 

Գրադարանի նպատակներն ու խնդիրները.

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի գիտատեխնիկական գրադարանը Ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումն է:

Գիտատեխնիկական գրադարանը իրականացնում է`

  • ակադեմիայի  ընթերցողական համակարգի գրական-տեղեկատվական սպասարկում ընթերցողների պահանջների և արդի գրադարանավարության չափանիշներով,
  • գրադարանային ֆոնդերի շարունակական ձևավորում և համալրում  գիտաուսումնական գործընթացներին համապատասխան,
  • տեղեկատու-մատենագիտական ապարատի կազմակերպում  նոր տեխնոլոգիաների  և տեղեկատվության  ժամանակակից  ձևերի ու մեթոդների ներդրմամբ:

 

Էլ. փոստ` gayane.nikoghosyan@paara.am

Տնտեսական բաժին

Սամվել Կարապետի Գաբոյան

տնտեսական բաժնի պետ

 

Տնտեսական բաժինը Ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանում է, որն իրականացնում է Ակադեմիայի և դրա կառուցվածքային բոլոր ստորաբաժանումների տնտեսական սպասարկման աշխատանքները:

Տնտեսական բաժնի նպատակները և խնդիրները.

  • իրականացնել Ակադեմիայի գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման և պահեստավորման աշխատանքները, հավատարմագրերով ստանալ Ակադեմիայի անվամբ ստացված գույքն ու ապրանքանյութական արժեքները,
  • վարել Ակադեմիայի պահպանման ծախսերով նախատեսված կոմունալ-կենցաղային ծառայությունների ձեռքբերման պայմանագրերի կազմման և կնքման աշխատանքները,
  • հսկողություն իրականացնել Ակադեմիայի բոլոր մասնաշենքերի շահագործման նկատմամբ և կազմակերպել դրանց ընթացիկ նորոգման աշխատանքները,
  • ապահովել Ակադեմիայի գույքագրման աշխատանքների կատարումը,
  • վարել Ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումների, սովորողների կողմից սպառած էլեկտրաէներգիայի և խմելու ջրի ծախսերի օրական հաշվառումը, ինչպես նաև կապի ծառայությունների գծով ծախսերի հաշվառումը,
  • իրականացնել կաթսայատների անխափան և  անվտանգ շահագործումը,
  • մասնակցել Ակադեմիայի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների պետական գնումների անվանացանկերի կազմման աշխատանքներին:

 

Էլ. փոստ՝ samvel.gaboyan@paara.am