Սոնա Պողոսյանը մասնակցել է «Անանևյան ընթերցումներ-2023» միջազգային գիտաժողովին

ՀՀ ՊԿԱ հոգեբանության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ., Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Սոնա Պողոսյանը հոկտեմբերի 18-ից 20-ը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում կայացած «Անանևյան ընթերցումներ-2023» միջազգային գիտաժողովին, որը կրում էր «Մարդը ժամանակակից աշխարհում․ հոգեբանության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները» խորագիրը։

Սոնա Պողոսյանը «Կառավարչի ստեղծարարության դրսևորումը ժամանակակից հասարակության մեջ» զեկույցը ներկայացրել է «Կազմակերպական հոգեբանություն և կառավարման հոգեբանություն» բաժնում, ինչպես նաև մասնակցել է «Թիմային կայունություն» պանելային քննարկմանը:

Գիտաժողովը հնարավորություն է ընձեռել քննարկելու «ժամանակակից կառավարչի ստեղծարարության հոգեբանական ուսումնասիրություն» գիտական թեմայի հետազոտության արդյունքները։

Leave a Reply