Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

SMARTI ծրագրի ղեկավար խմբի հանդիպումը կայացավ Լիվերպուլի Ջոն Մուրսի անվան համալսարանում

 

  

2022 թ. ապրիլի 19-21-ը Լիվերպուլի Ջոն Մուրսի անվան համալսարանում տեղի ունեցավ ԵՄ Էրազմուս+ բարձրագույն կրթության կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող SMARTI ծրագրի ղեկավար խմբի հանդիպումը, որին մասնակցում էին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը և միջազգային համագործակցության և զարգացման կենտրոնի ղեկավար Թերեզա Խեչոյանը:

Քննարկվեցին ծրագրի շրջանակում ցայսօր կատարված աշխատանքները, առաջ եկած խնդիրները և հետագա գործողությունները:

Թ. Խեչոյանը ներկայացրեց SMARTI կոնսորցիումի հայաստանյան գործընկեր հաստատությունների կատարած աշխատանքները, որը բարձր գնահատվեց ներկաների կողմից:

Ծրագրի հաջորդ գործողությունը՝ ուսումնական մոդուլների պատրաստման գծով դասընթացը, տեղի կունենա Լիվերպուլի Ջոն Մուրսի անվան համալսարանում՝ սեպտեմբերի առաջին երկու շաբաթների ընթացքում, իսկ ծրագրի իրազեկման ազգային միջոցառումները հայաստանյան գործընկեր հաստատություններում՝ հոկտեմբերին:

SMARTI լրատուի 2022 թ. առաջին թողարկումը նախատեսվում է լույս ընծայել հունիսին:

 

 

 

 

 

 

 

 

 

Նորություններ

Բաց դռների օր
ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, Սիրելի՛ դիմորդներ, սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու ՀՀ պետական կառավարման ակադեմիայում կայանալիք…