Էրազմուս+ «Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում իրականացվող SMARTI ծրագիրն այսուհետ կունենա իր էլետրոնային տեղեկատուն՝ «SMARTI լրատուն»: Նախատեսված է տարեկան լույս ընծայել լրատուի երկու թողարկում, որտեղ կլուսաբանվեն SMARTI ծրագրի շրջանակում Հայաստանում և Ռուսաստանում կատարված աշխատանքները, կներկայացվեն հետագա ծրագրերն ու գործողությունները:
Լրատուի առաջին թողարկումը հրապարակվել է 2021 թ. նոյեմբերի 25-ին: Այն պատրաստել են ծրագրի հայաստանյան AIDA (Awareness, Interest, Desire, Action) խմբի անդամներ Տաթևիկ Մովսիսյանը (ՀՀ ՊԿԱ), Աննա Մարտիկյանը (ՇՊՀ), Սոնա Ալավերդյանը (ԳՊՀ), Սուսաննա Հայրապետյանը (ՀԱԱՀ), Ելենա Հարությունյանը (ՈԱԱԿ), Գայանե Քանարյանը(ՎՊՀ): Թողարկման խմբագիրը Լուսիկ Վարդանյանն է (ՎՊՀ):