Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

SMARTI ԾՐԱԳԻՐ

ՀՀ պետական կառավարման ակադեմիան Եվրամիության  Էրազմուս+ «Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում իրականացվող  SMARTI Support for Innovative Methodology, Approaches and Tools for Teaching through the Medium of English in order to improve Educational Yield, Sustainability and Internationalization (Կրթության ոլորտը, շարունակականությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով անգլերենով դասավանդման նորարարական մեթոդաբանության, մոտեցումների և գործիքների աջակցություն) ծրագրի կոնսորցիումի անդամ է:

Ծրագրի տևողությունը երեք տարի է ( 2021–2024 թթ.):

Ծրագրի գործընկերներն են՝

  1. Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանը՝ Գերմանիա (ծրագրի համակարգող)
  2. Ռիգայի տեխնիկական համալսարանը՝ Լատվիա
  3. Լիվերպուլի Ջոն Մուրի համալսարանը՝ Միացյալ Թագավորություն
  4. Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանի կենսատեխնոլոգիայի ֆակուլտետը՝ Պորտուգալիա
  5. Մորդովիայի Օգարյովի անվան պետական համալսարանը՝ Ռուսաստան (համակարգող Ռուսաստանում)
  6. Իրկուտսկի ազգային հետազոտական տեխնիկական համալսարանը՝ Ռուսաստան
  7. Կազանի դաշնային համալսարանը՝ Ռուսաստան
  8. Պետրոզավոդսկի պետական համալսարանը՝ Ռուսաստան
  9. «Ռուսական ռեգիստր» հավաստագրման ասոցիացիան՝ Ռուսաստան
  10. ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ Հայաստան (համակարգող Հայաստանում)
  11. Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը՝ Հայաստան
  12. Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ Հայաստան
  13. Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը՝ Հայաստան
  14. Գորիսի պետական համալսարանը՝ Հայաստան
  15. Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը՝ Հայաստան: