Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանի շնորհավորական ուղերձը Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

«Սիրելի՛ ակադեմիականներ՝ Պետական կառավարման ակադեմիայի մագիստրանտներ, ասպիրանտներ, հայցորդներ

Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ: Մաղթում եմ, որ  ձեր ապագա  գործունեությունը  հիմնված  լինի  բարձր 

արժեքների, ազնիվ նպատակների և վեհ  գաղափարների  վրա:

Վստահ եմ, որ մեր երկրի զարգացումն ու առաջընթացը պայմանավորված են այսօրվա ուսանողության ներուժով, մասնագիտական պատրաստվածությամբ, երկրին ու պետությանը օգտակար լինելու պատրաստակամությամբ, քանզի մենք ապրում ենք մրցակցային գիտելիքների ժամանակաշրջանում, և մեր ուսանողների խնդիրն է ոչ միայն խիզախորեն ընդունել ցանկացած մարտահրավեր, այլև սեփական մարտահրավերները նետել:

Ուստի, շնորհավորելով Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ ձեզ ուժ ու եռանդ, նոր ձեռքբերումներ ձեր բոլոր ուսումնական նախաձեռնություններում, կրթական ու գիտական նորանոր բարձունքների հաղթահարում»:

 

Նորություններ

Նոյեմբերի 23-24-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում Կառավարման հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ «Կառավարման հոգեբանության…