Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Շարունակական կրթությունը մնում է օրակարգում

Սեպտեմբերի 10-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում հյուրընկալվել էր ՄԱԿ-ի (Նյու Յորք) տնտեսական և սոցիալական հարցերի վարչության պետական կառավարման և զարգացման բաժնի ներկայացուցիչ Գարեգին Մանուկյանը: Նրան ընդունեց ռեկտոր Արսեն Լոքյանը:

Գարեգին Մանուկյանը քաջատեղյակ էր, որ Պետական կառավարման ակադեմիայում մեծ նշանակություն է տրվում շարունակական կրթությանը, և այդ ուղղությամբ այստեղ լուրջ գործընթացներ են իրականացվում: Ուստի հանդիպման ընթացքում քննարկվող գլխավոր թեմաները ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների ծրագրից բխող այլ ծրագրերում Ակադեմիայի մոտալուտ ընդգրկման հնարավորություններն էին, այս առումով միջազգային համագործակցության ընդլայնումը և գործընկերային նոր կապերի հաստատումը:

Նորություններ