Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«Աշխատանքային» շաբաթ օր Ակադեմիայում

Ապրիլի 14-ը ՀՀ պետական կառավարման ակադեմիայում կրկին «աշխատանքային» էր: Սակայն այս անգամ իրենց ամենօրյա գործառույթների փոխարեն Ակադեմիայի աշխատակիցներն առավոտը սկսեցին բոլորովին այլ աշխատանքով. նրանք եկել էին մասնակցելու շաբաթօրյակի: ՀՀ ՊԿ ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանի գլխավորությամբ աշխատակիցներն ակտիվորեն մասնակցեցին բակի բարեկարգման, շենքի ընդհանուր մաքրության աշխատանքներին: Իհարկե, տարածքի բարեկարգման աշխատանքներ Կառավարման ակադեմիայում ամեն օր են կատարվում, սակայն Ակադեմիայի աշխատակազմի համար համապետական շաբաթօրյակները հիանալի առիթ են համախմբվելու և սեփական ներդրումն ունենալու Ակադեմիայի տարածքը պատշաճ տեսքի բերելու գործում:

 

 

Նորություններ

Ի հիշատակ
23.04.2018

Ավանդույթի համաձայն՝ ապրիլի 23-ին Ակադեմիայի մի շարք աշխատակիցներ այցելեցին Ծիծեռնակաբերդի…..