Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Սեմինար-քննարկում՝ «Թվային մարկետինգը տուրիզմում»

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Կառավարում» ամբիոնի նախաձեռնությամբ «Զբոսաշրջության կառավարում» մասնագիտացմամբ սովորողները դեկտեմբերի 19-ին մասնակցեցին Ակադեմիայում կազմակերպված «Թվային մարկետինգը տուրիզմում» թեմայով սեմինար-քննարկմանը: Սեմինարն անցկացրեց ռազմավարական թվային մարկետինգի մասնագետ Մկրտիչ Լազիևը: Սեմինարն անցավ ինտերակտիվ մթնոլորտում, որի ընթացքում բանախոսը ոչ միայն խոսեց թվային մարկետինգի դետերմինանտների, տուրիզմի ոլորտում դրա ունեցած որոշիչ դերի, հնարավորությունների և առանձնահատկությունների մասին, այլև ներկայացրեց ուշագրավ տվյալներ, որոնք կարևոր են տուրիզմի ոլորտում սովորողների մասնագիտական զարգացման և աշխատանքում նպատակային գործածության համար:

 

 

Նորություններ

Գիտնականի վարկանիշի մասին վկայող գլխավոր ցուցանիշն այն է, թե քանի այլ հետազոտող է հղում կատարել տվյալ գիտնականի աշխատություններին կամ…