Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ՏՀԿ) անկախ գիտահետազոտական լաբորատորիա է: Այն ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության հարակից տարածաշրջանում ընթացող գիտական, ուսուﬓական, տնտեսական, քաղաքական, հասարակական գործընթացները, որոնք անﬕջական ազդեցություն են ունենում Հայաստանի Հանրապետության զարգացման վրա։ Կենտրոնը հիﬓադրվել է 2014թ. ՀՀ պետական կառավարման ակադեﬕայի կազմում, որտեղ և իրականացնում է իր գիտահետազոտական և ուսուﬓական գործունեությունը:
Գործունեության ոլորտները
- տնտեսական գործընթացները Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում,
- հասարակական-քաղաքական զարգացուﬓերը տարածաշրջանում և դրանց ազդեցությունը Հայաստանի Հանրապետության վրա,
- գիտական և կրթական գործընթացները տարածաշրջանում. ՀՀ և իր հնարավոր դերը տարածաշրջանային գիտակրթական համագործակցության զարգացմանը,
- հասարակական, տնտեսական և գիտական նորարարությունների տարածաշրջանային փորձի ուսուﬓասիրություն,
- տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ նախագծերը՝ որպես մարտահրավերներ և հնարավորություններ,
- տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները և դրանց տնտեսական և հասարակական բաղադրիչները,
- ՀՀ մրցունակության բարձրացման հնարավորությունները,
- կրթություն-գիտություն-ինովացիոն կազմակերպություն-արտադրություն կապի ﬕջազգային փորձի և Հայաստանում կիրառելիության հնարավորության ուսուﬓասիրություն,
- ﬕջազգային և ﬕջպետական համատեղ ծրագրերի իրականացման, ռեսուրսների ներգրավման, գիտական ու գիտաարտադրական կենտրոնների ստեղծման հնարավորությունների ուսուﬓասիրություն։
Հրապարակումներ
