Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ասպիրանտուրա

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում հետբուհական ուսուցումը կազմակերպվում է ասպիրանտուրայի և հայցորդության ձևերով հետևյալ մասնագիտություններով՝

Դասիչ

Մասնագիտություն

 
 

ԺԲ.00.02

Հանրային իրավունք  

 

Ը.00.02

Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում

 

ԺԹ.00.01

Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն 

ԻԳ .00.02

Քաղաքական գործընթացներ և ինստիտուտներ 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ասպիրանտուրայի ընդունելությունը մրցութային է և իրականացվում է ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա: ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում: Ասպիրանտուրայում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ձևերով, վճարովի և անվճար հիմունքներով: Առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի հիմունքներով ասպիրանտուրայում ուսման տարեկան վարձը 500000 (հինգ հարյուր հազար) դրամ է: Առկա ուսուցմամբ և անվճար հիմունքներով ասպիրանտուրա ընդունվածներին տրվում է սահմանված չափի պետական կրթաթոշակ` սկսած ընդունման օրվանից:

Ակադեմիային կից հայցորդների ձևակերպումը մրցութային չէ: ՀՀ պետական կառավարման ակադեմիային կից որպես հայցորդ կարող են ձևակերպվել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հավատարմագրված մասնագիտությունների շրջանավարտները, ովքեր ունեն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում, զբաղվում են ակտիվ գիտական գործունեությամբ, ունեն որոշակի գիտական արդյունքներ: Հայցորդությունն Ակադեմիայում իրականացվում է վճարովի հիմունքներով: Հայցորդության տարեկան վճարը 350000 (երեք հարյուր հիսուն հազար) դրամ է:

Դոկտորանտները, ասպիրանտները և հայցորդները Ակադեմիայում անվճար օգտվում են ուսուցման տեխնիկական միջոցներից, համակարգչային տեխնիկայից և գրադարանից:

 

1.Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգ
2.Ասպիրանտուրայի դիմորդների հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը և բարձրագույն ու հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական կամ գիտական կազմակերպություններում ասպիրանտուրան պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և ավարտած մասնագետների աշխատանքի տեղավորման կարգը հաստատելու մասին ՀՀ Կառավարության որոշումը
3.Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգ
4.Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքը
5.Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգի ներդրման մասին ՀՀ Կրթության և գիտության նախարարի հրամանը

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիան հայտարարում է 2017-2018 ուսումնական տարվա մագիստրատուրայի առկա ուսուցման ընդունելություն…