Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հայցորդություն

Ակադեմիային կից հայցորդների ձևակերպումը մրցութային չէ: Հայցորդ ձևակերպվելու համար ընդունելության քննություններ չեն նախատեսվում:
Ակադեմիային կից հայցորդների ձևակերպման գործընթացի մանրամասները շարադրված են «Ակադեմիային կից հայցորդների ձևակերպման կանոնակարգ» փաստաթղթում:
ՀՀ պետական կառավարման ակադեմիային կից որպես հայցորդ կարող են ձևակերպվել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հավատարմագրված մասնագիտությունների շրջանավարտները, ովքեր ունեն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում, զբաղվում են ակտիվ գիտական գործունեությամբ, ունեն որոշակի գիտական արդյունքներ (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար անհրաժեշտ է փաստաթուղթ  կրթության համարժեքության մասին):
Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Ակադեմիային կից որպես հայցորդ ձևակերպվում են միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի, համաձայնագրերի, առանձին կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ:
Որպես հայցորդ ձևակերպվելու համար ակադեմիայի ռեկտորի անունով գրված դիմումը ներկայացվում է ասպիրանտուրայի բաժին:
Հայցորդի կարգավիճակով լրիվ ժամկետ անցած անձինք երկրորդ անգամ իրավունք չունեն օգտվելու նույն մասնագիտությամբ հայցորդ ձևակերպվելու իրավունքից:
Ատենախոսության թեման քննարկման է ընդունվում հայցորդի գրավոր դիմումի հիման վրա: Թեմայի հաստատման նպատակով հարցը քննարկվում է Ակադեմիայի համապատասխան մասնագիտական ամբիոնում, ապա` Ակադեմիայի գիտական խորհրդում:
Ակադեմիայի ռեկտորը, հիմք ընդունելով մասնագիտական ամբիոնի եզրակացության հիման վրա Ակադեմիայի գիտական խորհրդի կողմից ընդունված որոշումը, հրամանագրում է հայցորդին` հաստատելով ատենախոսության թեման և գիտական ղեկավարին:
Հայցորդներն ուսումնառության յուրաքանչյուր տարվա ավարտից հետո այդ տարում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն են ներկայացնում Ակադեմիայի համապատասխան մասնագիտական ամբիոն ատեստավորման նպատակով: Ատեստավորում չանցած հայցորդները ենթակա են հեռացման Ակադեմիայից:
Հայցորդները հանձնում են որակավորման քննություններ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից հաստատված կարգին համապատասխան:
Որակավորման քննությունները հանձնելու և ատենախոսությունն ավարտելու համար հայցորդներին հատկացվող առավելագույն ժամկետը 5 տարի Է:
Հայցորդներն Ակադեմիայում անվճար օգտվում են լաբորատորիաներից, ուսուցման տեխնիկական միջոցներից, համակարգչային տեխնիկայից և գրադարանից: Ակադեմիայի ղեկավարությունն աջակցում է հայցորդներին և նրանց համար ստեղծում ատենախոսությունների վրա աշխատելու անհրաժեշտ պայմաններ:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիան հայտարարում է 2017-2018 ուսումնական տարվա մագիստրատուրայի առկա ուսուցման ընդունելություն…