Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Երբ սահմաններն այլևս արգելք չեն լինի…

Անվիճելի է, որ թվային տեխնոլոգիաների մեր դարաշրջանում տեսակամուրջները ժամանակից հետ չմնալու և զարգացող ու փոփոխվող իրականությանը արագ ինտեգրվելու հնարավորություն են ստեղծում: Այս նոր իրականության մեջ չկան սահմաններ, և հեռավորությունն այլևս խոչընդոտ չէ գործընկերների հետ հեռավորության վրա զանազան հարցեր քննարկելու համար:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում նույնպես հաճախ են օգտվում տեսակամուրջների ընձեռած հնարավորություններից: Դեկտեմբերի 5-ին ՀՀ ՊԿԱ հեռավար ուսուցման կենտրոնում առաջին անգամ կազմակերպվեց տեսակամուրջ (վեբինար) ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հետ՝ քննարկելու հեռավար ուսուցման գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր:

Երկու հաստատությունների ղեկավարներն ու աշխատակիցները տեսակամրջի միջոցով քննարկեցին հեռավար ուսուցմամբ սովորողների՝ վեբինարներին մասնակցելու ձևաչափը, միջանկյալ քննությունների գնահատման մեխանիզմները, ուսուցման իրականացման և կազմակերպման կարգերը:

Վերջում մասնակիցներն ուրախությամբ արձանագրեցին հաջողությամբ իրականացված տեսակամրջի անթերի և անխափան աշխատանքը:

Հավելենք, որ Հեռավար ուսուցման կենտրոնում տեսակամրջի միջոցով հանդիպումները կկրեն շարունակական բնույթ՝ ներգրավելով ինչպես Ակադեմիայի գործընկերներին, այնպես էլ դասախոսներին և ուսանողներին:

 

Նորություններ

Շուրջ 20 տարի առաջ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի (այն ժամանակ՝ ՀՀ կառավարման դպրոց) երրորդ հարկի ………