Ռեզյումե

Նրանից, թե ինչպես է կազմված այս փաստաթուղթը, կախված է ոչ միայն ձեր կարիերան, այլև, հնարավոր է, ձեր ամբողջ մնացած կյանքը: Ռեզյումեն աշխատանք գտնելու ամենաարդյունավետ գործիքներից է: Այն իրենից ներկայացնում է ձեր կենսագրության վերաբերյալ գործատուի համար կարևոր փաստերի համառոտ նկարագիր` հիմնականում կապված ձեր աշխատանքային փորձի, ունակությունների և գիտելիքների հետ: Ռեզյումե կարդալու վրա միջինը ծախսվում է մեկից երկու րոպե, ուստի շատ կարևոր է միանգամից գրավել գործատուի ուշադրությունը, հետաքրքրել նրան և ցանկություն առաջացնել հրավիրելու ձեզ հարցազրույցի: Ռեզյումե կազմելիս պետք է միշտ հիշել, որ այն դառնալու է ձեր այցետոմսը, որով առանձնանալու եք աշխատանք փնտրող մարդկանց բազմությունից:

Ռեզյումեի կառուցվածքը

Ռեզյումեն սովորաբար բաղկացած է լինում 1-2 էջից և ներառում է հետևյալ մասերը.

Կոնտակտային տվյալներ

  • Անուն, ազգանուն, հայրանուն,
  • Հասցե (ամբողջությամբ` ներառյալ ինդեքսը),
  • Հեռախոսահամար (տնային, բջջային, աշխատանքային` քաղաքային կոդով,
  • Էլեկտրոնային փոստի հասցե (եթե դեռ չունեք անձնական փոստային արկղ, մինչ ռեզյումեն ուղարկելը անպայման բացեք այն):

Նպատակը (պարտադիր չէ, բայց ցանկալի է): Եթե ռեզյումեն ուղարկվում է կոնկրետ աշխատատեղի համար, ապա որպես նպատակ նշվում է այդ աշխատատեղի անվանումը կամ կոդը: Եթե ունեք մի քանի տարբեր նպատակներ, կարելի է կազմել 2-3 ձևի ռեզյումեներ: Ավելի լավ է ունենալ մի քանի տարբեր ասպեկտների համար կազմված ռեզյումեներ, քան մեկ ընդհանուր ռեզյումե:

Որակավորումը:  Համառոտ ներկայացվում է պոտենցիալ գործատուի համար ավելի նշանակալի ինֆորմացիա Ձեր մասնագիտական ունակությունների, ուժեղ կողմերի և ձեռքբերումների մասին:

Աշխատանքային փորձըԹվարկվում է հակառակ հերթականությամբ (սկզբում նշվում է վերջին աշխատատեղը): Սա ռեզյումեի թերևս ամենակարևոր մասն է, որում նկարագրվում է ձեր աշխատանքային փորձը հետևյալ սխեմայով.

  • Ընկերության անվանումը
  • Ընկերության գործունեության ուղղվածությունը
  • Աշխատանքային ժամանակահատվածը
  • Պարտականությունները
  • Մասնագիտական ունակություններն ու ձեռքբերումները

Կրթությունը(Ինչքան շատ ժամանակ է անցել վերջին ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո, այնքան ավելի քիչ ուշադրություն պետք է գրավի այս փաստը): Անհրաժեշտ է հիշատակել նաև լրացուցիչ կրթության մասին` կուրսեր, սեմինարներ, ստաժավորում և այլն:

Լրացուցիչ ինֆորմացիա: Օտար լեզուների և համակարգչի տիրապետելը, վարորդական իրավունք ունենալը, մասնագիտացված կազմակերպություններին անդամակցությունը և այլն (նախասիրությունները նշել միայն այն դեպքում, եթե դրանք սերտորեն կապված են ցանկալի աշխատանքի հետ):

CV / ռեզյումեի օրինակներ

Հայերեն

Անգլերեն

ներբեռնել օրինակ  1 ներբեռնել օրինակ  1
ներբեռնել օրինակ  2  ներբեռնել օրինակ  2