Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ռացիոնալ գիտելիքներ էկոհամակարգային ծառայություններից օգտվելու վերաբերյալ

 

 

Մայիսի 15-17-ը ՀՀ պետական կառավարման ակադեմիան Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից աջակցություն ստացող Կենսաբազմազանության ինտեգրված կառավարում (ԿԻԿ) ծրագրի հետ համատեղ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում իրականացրեց «Էկոհամակարգային ծառայությունների ինտեգրումը (ԷԾԻ) զարգացման պլանավորման գործընթացում» թեմայով վերապատրաստում՝ մարզի խոշորացված համայնքների ղեկավարների, վարչական շրջանների ղեկավարների, ավագանու անդամների և համայնքային ծառայողների համար: Մասնակիցները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին դասընթացի հանդեպ և կարևորեցին այն, ինչը վկայում է թեմայի արդիականության մասին:

Հիրավի, այսօր մեր երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների շարքում կարևոր տեղ են զբաղեցնում բնապահպանական խնդիրները, որոնց արդյունավետ լուծման շնորհիվ կփոխվի նաև ներկայիս ոչ այնքան մխիթարական իրավիճակը:

Դասընթացի նպատակը մեր երկրի քաղաքացիներին էկոհամակարգային ծառայություններից ռացիոնալ և գիտակից օգտվելու վերաբերյալ գիտելիք հաղորդելն էր: Չէ՞ որ վաղվա օրվա տեսլականի կառուցումը սկսվում է մեզնից յուրաքանչյուրից, իսկ կայացրած որոշումները պետք է լինեն իրատեսական՝ ի շահ Հայաստանի Հանրապետության անվտանգ ապագայի:

 

 

 

Նորություններ

Բնապահպանական խնդիրների վերաբերյալ քաղաքացիական և համայնքային ծառայողների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով….