«Թվային կառավարում և փոխակերպում» խորագրով ազգային վերապատրաստման եռօրյա դասընթացի երկրորդ օրը մասնակիցները քննարկեցին թվային կառավարման ծրագրերի և նախագծերի իրականացման մեխանիզմները, համընդհանուր հասանելիության ֆոնդերը։ Այնուհետև քննարկման նյութ դարձան համայնքային կենտրոններում համակարգիչների, ինտերնետային կապի հասանելիության ապահովման խնդիրներն ու բացթողումները։ Հարցերի գերակշիռ մասը վերաբերում էր Հայաստանի ենթակառուցվածքներում թվային կառավարման ծրագրերի իրականացման տարբեր փուլերին, նոր միտումների ուսումնասիրությանը։
Հանրային ծառայողների քննարկմանը ներկայացվեցին նաև հետևյալ հարցերը. որքանո՞վ կարող են թվային կառավարման ծրագրերը նպաստել քաղաքացիներին ուղղված ծառայությունների մատուցման բարելավմանը, ի՞նչ մարտահրավերներ են սպասվում մատչելի և արդյունավետ ծրագրերի ներդրման առումով՝ ներառյալ շրջանները, գենդերային և մարգինալացված խմբերը։
Ազգային վերապատրաստման մասնակիցները քննարկեցին թվային կառավարման հիմնական միտումները, օրինակ` արհեստական ինտելեկտի կարողությունների օգտագործումը թվային կառավարման համակարգում, ինչպես նաև նույնականացման համակարգի անհրաժեշտությունն ու կարևորությունը Հայաստանում։
Դասընթացի երկրորդ օրվա ավարտին պետական պաշտոնյաները օրինակների հիման վրա ամփոփեցին ներառական ռազմավարության նախագծերի մշակման և իրականացման համար անհրաժեշտ քաղաքականությունն ու ծրագրերը։