«Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն» կրթական ծրագրի դիմորդներն ընդունելության մրցույթին կարող են մասնակցել՝ ունենալով առնվազն բակալավրի աստիճան:
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի ուսումնական ծրագիրը ներառում է քաղաքական գիտության զարգացման միջազգային փորձը պետական, քաղաքական և հանրային կառավարման ոլորտներում` հնարավորություն ընձեռելով երիտասարդներին կատարելու վերլուծություններ և կանխատեսումներ, ձեռք բերելու լիդերության հատկանիշներ, իրականացնելու քաղաքական խորհրդատվություն (consulting, speech writing, image making), տիրապետելու PR և GR (Government Relations) սկզբունքներին, մեկնաբանելու քաղաքական փոփոխությունների ընթացքը և դրա ազդեցությունը ՀՀ քաղաքական համակարգի ժողովրդավարացման վրա:
ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՑԱՆԿ
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 9։00-18։00
Տարեկան ուսման վճարը՝ 400 000 ՀՀ դրամ
Կրթական ծրագրի պատասխանատու, ՀՀ ՊԿԱ փաստաթղթեր ընդունող հանձնաժողովի անդամ՝
Գայանե Նիկողոսյան, (091) 678 906
Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ Աննա Ղուշչյան, (091) 496 269