Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Քաղաքական իմաստների տիպաբանություն

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Քաղաքական կառավարում և հանրային քաղաքականություն» ամբիոնի հրավերով դեկտեմբերի 1-ին Ակադեմիայում հյուրընկալվեց քաղաքական գիտությունների դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը: Ապագա քաղաքագետների համար նա դասախոսություն կարդաց «Քաղաքական իմաստների տիպաբանությունը» թեմայով:

Վիկտոր Սողոմոնյանը հանգամանորեն բացատրեց, թե ինչ է իրենից ներկայացնում քաղաքական իմաստների տիպաբանությունը` ասելիքը հիմնավորելով քաղաքական գործունեությամբ զբաղվելու մի քանի «սահմանափակումներով»:

Դասախոսության ունկնդիրները կենտրոնացան հատկապես ժեստերի լեզվի կարևորության և նրբությունների վրա, որոնք ներկայացվեցին քաղաքական դիսկուրսի ձևերի համատեքստում: Հետաքրքիր անդրադարձ կատարվեց նաև քաղաքական գործողությունների լեգիտիմությանը՝ կախված դրանց կատարման վայրից և իրականացման հիմքերից:

Չանտեսվեց նաև ցենզերի նշանակությունն ու դրանց կարևորությունը քաղաքական դաշտ մուտք գործելիս:

Քաղաքագետը սիրով պատասխանեց լսարանի հարցերին:

Նորություններ

2018-2019 ուս. տարվա առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունվածների հետ պայմանագրերը կնքվում են 2018 թվականի օգոստոսի 20-ից սեպտեմբերի 7-ը ներառյալ: