Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Քաղաքական կառավարման եվ հանրային քաղաքականության ամբիոն

Մարիամ Մամիկոնի Մարգարյան

քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության

ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ 

 

Պատմություն

Ամբիոնը ստեղծվել է նպաստելու ՀՀ-ում քաղաքական գիտության զարգացմանը, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերում կադրերի պատրաստմանը և վերապատրաստմանը: Ստեղծման ժամանակ կրթաբլոկն անվանվել է «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման քաղաքականության հիմունքներ»:

2002 թվականին, երբ Կառավարման դպրոցը վերանվանվեց ՀՀ պետական կառավարման ակադեմիա, հիմնադրվեց «Քաղաքագիտություն (քաղաքական գործընթացներ և ինստիտուտներ)» ամբիոնը:

2006թ. այն վերակազմակերպվեց «Քաղաքագիտություն (Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն)» ամբիոնի՝ նկատի ունենալով, որ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման գերատեսչություններին անհրաժեշտ են քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության մրցունակ մասնագետներ: Ստեղծման պահից ի վեր ամբիոնը միջազգային և ներպետական տարբեր ծրագրեր է իրականացրել՝ համագործակցելով Կանադայի, Իռլանդիայի, Անգլիայի նմանօրինակ կառույցների հետ:

1997 թվականից մինչ այսօր ամբիոնը ղեկավարում է քաղաքական գիտության դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մամիկոնի Մարգարյանը: Մարիամ Մարգարյանը 2006 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Քաղաքական ընտրանին Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական անցման պայմաններում» թեմայով: 2011 թ. ՀՀ ԲՈՀ-ի որոշմամբ Մ. Մարգարյանը ստացել է քաղաքական գիտությունների պրոֆեսորի գիտական կոչում: ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող ՀՀ ԲՈՀ-ի 056 «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» մասնագիտական խորհրդի փոխնախագահն է:

Ամբիոնի գլխավոր խնդիրը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում որակյալ կադրերի պատրաստումն է՝ շարունակական կրթության և արդիականացման միջոցով: Տեսական և կիրառական գիտելիքների համադրման նպատակով ամբիոնը պարբերաբար կազմակերպում է կլոր սեղաններ, սեմինարներ, թեմատիկ քննարկումներ՝ նվիրված ՀՀ քաղաքական արդիականացման և զարգացման հիմնախնդիրներին: Ամբիոնը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ իրականացնելով «Քաղաքական լիդերություն» թեմայով արտալսարանային ինտերակտիվ դասընթաց (32 ժամ, 1 ամիս):

 

Ուսուցում

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Քաղաքագիտություն (Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն) ամբիոնը ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ ՊԿԱ կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է.

.բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով մագիստրոսի մասնագիտական կրթություն: Շրջանավարտներին շնորհվում է  «Քաղաքագիտության մագիստրոսի» որակավորում «Քաղաքագիտություն» մասնագիտացմամբ,

.հետբուհական մասնագիտական կրթություն, որը կազմակերպվում է ասպիրանտուրայի և հայցորդության ձևերով` «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» (դասիչ ԻԳ. 00.02) մասնագիտության գծով,

.լրացուցիչ կրթական ծրագրերով մասնագետների որակավորման բարձրացման և վերապատրաստման դասընթացներ:

 
No.

Առարկաներ և դասընթացներ

Դասախոսներ

1. Քաղաքականության տեսություն Մ. Մարգարյան, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
2. Քաղաքական գործընթացներ և ինստիտուտներ Մ. Մարգարյան, քաղ. գիտ. թեկնածու
3. Պետականաշինության մշակույթ Ա. Դավթյան, բան. գիտ. թեկնածու
4. Քաղաքական կառավարում և PR Ա. Բաղդասարյան, քաղ. գիտ. թեկնածու
5. Քաղաքական գլոբալացում Մ. Մարգարյան, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, Կ. Գալոյան, քաղ. գիտ. թեկնածու
6. Քաղաքական վերլուծություն և կանխատեսումներ Մ. Մարգարյան, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
7. Քաղաքական   մարդաբանություն  (անթրոպոլոգիա ) Մ. Մարգարյան, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
8. Էթնոքաղաքականություն Մ. Մարգարյան, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
9. Մշակութաբանություն Թ. Հայրապետյան, բան. գիտ. թեկնածու
10. Համեմատական քաղաքագիտություն Ռ. Մելիքյան, քաղ. գիտ. թեկնածու,Ա. Բաղդասարյան, քաղ. գիտ. թեկնածու
11. Քաղաքական համախմբագիտություն (կոնսոլիդոլոգիա) Կ. Գալոյան, քաղ. գիտ. թեկնածու
12. Կուսակցություններ և կուսակցական համակարգեր Ա. Զաքարյան, քաղ. գիտ. թեկնածու
13. Բյուրոկրատիայի տեսություն Կ. Գալոյան, քաղ. գիտ. թեկնածու
14. Պետական և ազգային անվտանգություն Տ. Քոչարյան, քաղ. գիտ. դոկտոր
15. Քաղաքական հերմենևտիկա Մ. Զաքարյան, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
16. Քաղաքական հաղորդակցություններ և բանակցություններ Ռ. Մելիքյան, քաղ. գիտ. թեկնածու
17. Ժամանակակից գաղափարական հոսանքներ Հ. Մանուչարյան, պատմ. գիտ. թեկնածու
18. Ընտրություններ և ընտրական համակարգեր Ա. Բաղդասարյան , քաղ. գիտ. թեկնածու
19. Քաղաքական լիդերություն Մ. Մարգարյան, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
20. Հանրային քաղաքականության վերլուծություն Մ. Մարգարյան, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
21. Ընտրանիագիտություն (էլիտոլոգիա) Մ. Մարգարյան, քաղ. գիտ. թեկնածու
22. Քաղաքական ցանցագիտություն Կ. Գալոյան, քաղ. գիտ. թեկնածու
23. Պետական և ազգային անվտանգություն Ա. Հարությունյան, փիլ. գիտ. թեկնածու
24. Քաղաքատնտեսություն

Ս. Ստեփանյան, Ֆլետչերի շրջանավարտ

 * Այլ ամբիոնների դասախոսներ, ովքեր դասավանդում են հանրային կառավարման և հանրային ֆինանսների ամբիոնի առարկաներ:   Իրավագիտության ամբիոնի առարկաներ` 1. Պառլամենտական իրավունք                                  2. Պետության իրավունքի տեսություն           3. Ընտրությունների կազմակերպաիրավական հիմնախնդիրները 4. Հռետորական արվեստ    Կառավարման հոգեբանության ամբիոնի առարկաներ` 1. Արդի հոգեբանություն 2. Քաղաքական հոգեբանություն   Հանրային կառավարում և հանրային ֆինանսներ՝ 1. Հասարակության կայուն զարգացում 2. Հանրային ծառայության համակարգը ՀՀ-ոմ 3. Հանրային քաղաքականության վերլուծություն 4. Ծրագրերի կառավարում 5. Պետական կառավարման տեսություն 6. Տեղական ինքնակառավարման արդի հիմնախնդիրները   Լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի առարկաներ` 1. Համակարգչային հմտություններ 2. Մասնագիտական օտար լեզու   Գիտահետազոտական աշխատանքներ

Քաղաքագիտության (Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն) ամբիոնի դասախոսները, ինչպես նաև մագիստրանտները, հայցորդներն ու  ասպիրանտները պարբերաբար հրատարակում են գիտական հոդվածներ, ուսումնամեթոդական աշխատանքներ՝ նվիրված քաղաքական գիտության արդի հիմնախնդիրներին տեղեկատվական հասարակության կայացման պայմաններում: Թեմատիկ բազմաշերտությունը հնարավորություն է տալիս ազգային-տարածաշրջանային-գլոբալ եռաչափության (անցյալ-ներկա-ապագա) տիրույթներում  հիմնովին դիտարկել քաղաքական գործ­ընթացների քաղաքակրթական, սոցիալ-հոգեբանական, քաղաքատնտեսական առանձ­նահատկու­թյուններն ու օրինաչափությունները:

Ամբիոնի անմիջական ղեկավարությամբ ՀՀ ՊԿԱ մագիստրանտները մասնակցել են հանրապետական և միջազգային գիտաժողովների՝ արժանանալով պատվոգրերի և մրցանակների:

 Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի 90-ամյակին նվիրված գիտաժողով.

. Մարիամ Մարգարյան - «Քաղաքական արդիականացման արժեքային համակարգի էվոլյուցիան»,

. Կարեն Գալոյան - «Նոր հանրային կառավարումը` որպես քաղաքական արդիականացման բաղադրիչ»,

. Ռոբերտ Ղևոնդյան - «Հայ ինքնության արդիականացման հիմնախնդիրները» (ՀՀ ՊԿԱ հայցորդ),

. Գուրգեն Սիմոնյան - «Ազգային շահերը՝ քաղաքական արդիականացման բաղադրիչ» (ՀՀ ՊԿԱ հայցորդ):

Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված գիտաժողով ՀՀ ՊԿԱ (նոյեմբերի 9).

. Աննա Կարապետյան - «Արցախյան Սփյուռք» համակարգման անհրաժեշտությունը,

. Տիգրան Մեսրոպյան - Մասնակցային քաղաքական մշակույթը` որպես արդիականացման բաղադրիչ,

. Գուրգեն Սիմոնյան - Քաղաքական արդիականացումը` որպես ազգային շահերի զարգացման գործընթաց:

Ամբիոնի ղեկավարությամբ ՀՀ ՊԿԱ թվով 29 մագիստրանտներ մասնակցել են 2012թ. դեկտեմբերին «Քաղաքական զարգացման և արդիականացման հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով կոնֆերանսին՝ արժանանալով դրամական պարգևների և նվերների:

 

Համագործակցություն

Քաղաքագիտութուն (Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն) ամբիոնի մագիստրանտները` համագործակցելով ՀՀ ՊԿԱ այլ ամբիոնների հետ, ուսումնասիրում են նաև «Իրավագիտություն», «Կառավարման հոգեբանություն», «Լեզուների և տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Հանրային կառավարում» ամբիոններում դասավանդվող առարկաներ՝ «Պառլամենտական իրավունք», «Ինֆորմատիկա», «Մասնագիտական օտար լեզուներ», «Արդի հոգեբանություն», «Քաղաքական հոգեբանություն», «Հանրային ծառայության համակարգը ՀՀ-ում», «Պետական կառավարման տեսություն», «Կառավարչական որոշումների ընդունում»:

Ամբիոնը համագործակցում է նաև Երևանի պետական համալսարանի «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ», «Քաղաքական գիտության պատմություն և տեսություն» ամբիոնների, ինչպես նաև Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Քաղաքագիտության և իրավունքի պատմություն» ամբիոնի հետ:

 

Ամբիոնի աշխատակազմը

Մարգարյան Մարիամ ամբիոնի վարիչ, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Զաքարյան Մարի բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Հայրապետյան Թամարա              բան. գիտ. թեկնածու
Բաղդասարյան Արտակ քաղ. գիտ. թեկնածու
Հարությունյան Արտակ փիլ. գիտ. թեկնածու
Դավթյան Արամ բան. գիտ. թեկնածու
Մելիքյան Ռոման քաղ. գիտ. թեկնածու
Գալոյան Կարեն քաղ. գիտ. թեկնածու
Մարգարյան Մամիկոն քաղ. գիտ. թեկնածու
  Հեռ.`  010 22-89-75 Էլ.փոստ` mariam.margaryan@paara.am

Նորություններ

Գիտնականի վարկանիշի մասին վկայող գլխավոր ցուցանիշն այն է, թե քանի այլ հետազոտող է հղում կատարել տվյալ գիտնականի աշխատություններին կամ…