Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱ ԵՎ PR ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» մագիստրոսական կրթական ծրագիր

«Քաղաքական ժուռնալիստիկա և PR տեխնոլոգիաներ» կրթական ծրագրի դիմորդներն ընդունելության մրցույթին կարող են մասնակցել՝ ունենալով առնվազն բակալավրի աստիճան:

Ուսումնական ծրագրի հիմնական նպատակն է պատրաստել քաղաքական ժուռնալիստներ և PR մասնագետներ, որոնք կկարողանան վերլուծել քաղաքական գործընթացները, բացահայտել արդի մարտահրավերների քաղաքական բնույթը և նպաստել իրատես ու բազմակողմանի հասարակական կարծիքի ձևավորմանը: Դա հնարավորություն կտա արդի տեղեկատվահաղորդակցական ցանցային տիրույթներում մրցունակ քաղաքական ժուռնալիստիկայի և քաղաքական PR տեխնոլոգիաների կիրառմամբ բնականոն արդիականացնելու հանրային կարծիքը` նպաստելով հանրային համակեցությանը և հումանիզացմանը:

ԱՌԱՐԿԱՆԵՐԻ  ՑԱՆԿ

  1. Քաղաքականության տեսություն
  2. Տեղեկատվական տեխնո­լո­գիա­ներ և էլեկտրոնային կառա­վարում
  3. Մասնագիտական օտար լեզու
  4. Էթնոքաղաքականություն
  5. Տարածաշրջանային քաղա­քական զարգացումներ և ՀՀ  արտաքին քաղաքականություն
  6. Լրագրության հիմունքներ (Basic Journalism)
  7. Արդի հոգեբանություն
  8. Տարածաշրջանային օտար լեզու /պարսկերեն,թուրքերեն, վրացերեն…/
  9. Միջազգային լրագրություն և PR
  10. Գիտության տեսություն և գիտահետազոտական աշխատանքների կատարման մեթոդոլոգիա
  11. Գլոբալ քաղաքացիական հասարակություն
  12. Քաղաքական մարքեթինգ և մեդիա
  13. Ազգային անվտանգություն
  14. Մեդիա վարպետություն և քաղաքական լուսաբանում
  15. Ուժի դրսևորման գործառույթները միջազգային քաղաքականության և անվտանգության համատեքստում
  16. Մեդիայի քաղաքակրթական չափումները (Արևելք)
  17. Քաղաքական անթրոպոլոգիա
  18. Քաղաքական հաղորդակցություններ և GR-կապեր
  19. Քաղաքական հերմենևտիկա
  20. Քաղաքական էլիտաներ և լիդերություն
  21. Պառլամենտական իրավունք
  22. Հանրային կառավարման հիմնախնդիրներ
  23. Քաղաքական վերլուծություններ և կանխատեսումներ
  24. Աշխարհաքաղաքական հիմնախնդիրները տեղեկատվական դարաշրջանում
  25. Լրագրության վարպետություն

 

Տարեկան ուսման վճարը՝ 400 000 ՀՀ դրամ

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝  երկուշաբթի-ուրբաթ,  ժամը՝ 9։00-18։00

Կրթական ծրագրի պատասխանատու, ՀՀ ՊԿԱ փաստաթղթեր ընդունող հանձնաժողովի անդամ՝
Գայանե Նիկողոսյան, (091) 678 906

Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ Աննա Ղուշչյան, (091) 496 269