«ՀԱՆՐԱՅԻՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» մագիստրոսական կրթական ծրագիր
«Հանրային ֆինանսների կառավարում» կրթական ծրագրի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել տնտեսագիտություն և կառավարում, իրավագիտություն, ճարտարագիտություն, ինչպես նաև ֆիզիկամաթեմատիկական և բնական գիտությունների մասնագիտություններ ունեցող դիմորդները:
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման ամբիոնի ուսումնական ծրագիրը, հիմնվելով կառավարման ոլորտում արդի նորամուծությունների, միտումների և նվաճումների վրա, «Հանրային ֆինանսների կառավարում» կրթական ծրագրով պատրաստում է բարձր որակավորում ունեցող արհեստավարժ մասնագետներ, որոնք տիրապետում են կառավարման (հանրային ֆինանսների կառավարման) հիմնարար և կիրառական գիտելիքների ու գիտահետազոտական մեթոդների, ինչը հնարավորություն է տալիս աշխատելու կառավարման (հանրային ֆինանսների կառավարման) բնագավառում:
ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՑԱՆԿ
- Մասնագիտական օտար լեզու
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ և էլեկտրոնային կառավարում
- Հանրային կառավարման հիմնախնդիրները
- Հանրային ծառայության համակարգը ՀՀ-ում
- Մակրոտնտեսական կարգավորման արդի հիմնախնդիրները
- Կառավարման արդի հիմնախնդիրները
- Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն
- Հանրային ֆինանսների կառավարման արդի հիմնախնդիրները
- Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման արդի հիմնախնդիրները
- Ռազմավարական կառավարման արդի հիմնախնդիրները
- Պետական գնումների և վերահսկողության մեխանիզմներ
- Ֆինանսական շուկայի պետական կարգավորման հիմնախնդիրներ
- Հարկաբյուջետային կառավարում
- Ծախսեր-արդյունք վերլուծություն
- Կառավարման հոգեբանություն
- Հաղորդակցման հմտություններ
- Ֆինանսական իրավունք
- Մարդկային ռեսուրսների կառավարում
- Գանձապետական համակարգի կառավարման հիմնախնդիրներ
- Պետական գույքի կառավարման հիմնախնդիրները
- Բյուջետային գործընթացի կառավարում
- Դրամավարկային քաղաքականության արդի հիմնախնդիրներ
- Արտաքին աուդիտ
- Ներքին աուդիտ
- Բանկային գործ
- Տնտեսական զարգացման վարկանիշները և համաթվերը
- Կայուն զարգացման հիմնախնդիրները
- Կորպորատիվ ֆինանսների կառավարում
- Էկոնոմետրիկա
Տարեկան ուսման վճարը՝ 500 000 ՀՀ դրամ
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 9։00-18։00
Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ Աննա Ղուշչյան, (091) 496 269