ՀՀ պետական կառավարման ակադեմիան Եվրամիության Էրազմուս+ ծրագրի Ժան Մոնե գործողությունների շրջանակներում իրականացվող PROMOEU “Promotion of the European Studies in Armenia” (Եվրոպագիտության խթանումը Հայաստանում) ծրագրի կոնսորցիումի անդամ է:
Ծրագրի տևողությունը երկու տարի է (2020 թ. հոկտեմբեր-2022 թ. հոկտեմբեր):
Ծրագրի գործընկերներն են՝
2020 թ դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ PROMOEU ծրագրի մեկնարկային առցանց հանդիպումը, որի ժամանակ քննարկվեցին ծրագրի աշխատանքների ժամանակացույցը և գործողությունների պլանը, ծրագրի պաշտոնական կայքէջի և տարբերանշանի (logo) ստեղծման հետ կապված հարցեր:
Ծրագրի գործողության ընթացքում նախատեսվում է կազմակերպել տեղեկատվական հանդիպում Հայաստանում, ուսումնական այց Սլովենիայի Մարիբորի համալսարան՝ ուսումնասիրելու եվրոպական փորձը՝ հետագայում հայկական բուհերում համապատասախան դասընթացներ ստեղծելու նպատակով:
Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն նաև ամառային դպրոց հայաստանյան գործընկեր բուհերի դասախոսների և ուսանողների մասնակցությամբ, վիրտուալ փորձնական դասընթացներ գործընկեր հաստատությունների ուսանողների համար, ինչպես նաև գիտաժողով` ծրագրի արդյունքների և ձեռքբերումների ամփոփումով: