Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ» մագիստրոսական կրթական ծրագիր

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ»
մագիստրոսական կրթական ծրագիր

 

«Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի («ՊԿՏԻ» ՄԿԾ) դիմորդները ընդունելության մրցույթին կարող են մասնակցել՝ ունենալով առնվազն բակալավրի աստիճան:

«Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրն (դասիչ՝ 041301.03.7) իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման «Կառավարման» ամբիոնում՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, պետական կրթական չափորոշիչներին ու մեթոդական ցուցումներին համապատասխան մասնագետներ պատրաստելու նպատակով:

«ՊԿՏԻ» ՄԿԾ կազմման նպատակով նախապես հաշվի են առնվել պետական կառավարում և տեղական ինքնակառավարման մարմիններում և հանրային (այդ թվում` համայնքային) ծառայության համակարգում կադրերի հավաքագրման համար դիմորդներին ներկայացվող մասնագիտական կարողունակությունների նկատմամբ պահանջները, որոնք էլ հիմք են հանդիսացել «ՊԿՏԻ» ՄԿԾ բաղկացուցիչ մաս կազմող կրթական վերջնարդյունքների ու կոմպետեն­ցիաների, ինչպես նաև դրանք ապահովող առարկաների ցանկի կազմման համար:

«ՊԿՏԻ» ՄԿԾ-ի առաքելությունը

Հայաստանում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում և գործընթացների պահանջներին համապատասխան գործնական հմտություններով օժտված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի և տնտեսական ոլորտների համար «Կառավարում» մասնագիտությամբ (մագիստրոսի որակավորմամբ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման որակյալ մասնագետների պատրաստումն ու դրանց նկատմամբ ունեցած պահանջի բավարարումն է:

 

ԱՌԱՐԿԱՆԵՐԻ  ՑԱՆԿ

  1. Մասնագիտական օտար լեզու
  2. Տեղեկատվական տեխնոլոգիաներ և էլեկտրոնային կառավարում
  3. Հանրային կառավարման հիմնախնդիրները
  4. Հանրային ծառայության համակարգը ՀՀ-ում
  5. Մակրոտնտեսական կարգավորման արդի հիմնախնդիրները
  6. Կառավարման արդի հիմնախնդիրները
  7. Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն
  8. Աշխատանքի և սոցիալական ապահովության իրավունք
  9. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման արդի հիմնախնդիրները
  10. Ռազմավարական կառավարման արդի հիմնախնդիրները
  11. Հանրային քաղաքականության վերլուծություն
  12. Պետական գնումների և վերահսկողության մեխանիզմներ
  13. Հակակոռուպցիոն պետական քաղաքականություն
  14. Կառավարման հոգեբանություն
  15. Հաղորդակցման հմտություններ
  16. Վարչարարության հիմունքներ
  17. Մարդկային ռեսուրսների կառավարում
  18. Պետական և ազգային անվտանգություն
  19. Կառավարչական որոշումների ընդունում
  20. Հանրային ֆինանսների կառավարման արդի հիմնախնդիրները
  21. Վարչատարածքային միավորների արդյունավետ կառավարման հիմնախնդիրները
  22. Համայնքների զարգացման ծրագրեր և հիմնախնդիրներ
  23. Համայնքային ծառայությունների մատուցման կազմակերպումը և կառավարումը
  24. Տնտեսական զարգացման վարկանիշները և համաթվերը
  25. Ներդրումների պետական կարգավորում
  26. Արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարում
  27. Ֆինանսատնտեսական ճգնաժամերի կառավարման հիմնախնդիրները
  28. Տնտեսական զարգացման համաթվերը և վիճակագրությունը
  29. Արհեստական բանականությունը հանրային կառավարման համակարգում

 

Տարեկան ուսման վճարը՝ 600 000 ՀՀ դրամ

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 9։00-18։00

Կրթական ծրագրի պատասխանատու, ՀՀ ՊԿԱ փաստաթղթեր ընդունող հանձնաժողովի անդամ՝
Տաթևիկ Դանիելյան, (077) 883 231

Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ Աննա Ղուշչյան, (091) 496 269