Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ռեկտորի ուղերձը

Արսեն Բաղդասարի Լոքյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր

                                       

 

 

Բարի՛ գալուստ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին, աշխատակազմին, մագիստրանտներին, ինչպես նաև Ակադեմիայի գործունեությանն առնչվող յուրաքանչյուր քաղաքացու միավորում է մեկ ընդհանուր ցանկություն՝ սեփական ներդրումն ունենալ մեր պետության կայացման և զարգացման գործընթացում: Մեզանից յուրաքանչյուրը համոզված է, որ մենք ունենք բացառիկ հնարավորություն և պատասխանատվություն՝ պաշտպանելու հանրության շահերը:

Մեր առաքելությունն է վերապատրաստել հանրային կիրթ առաջնորդներ, առաջարկել ամենաբարդ հանրային խնդիրները լուծելու եղանակներ: Մասնագետների մի հրաշալի կազմ միացել է մեզ՝ իրականացնելու այդ առաքելությունը:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության կողմից մշակված գաղափարները բազմազան խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են՝ առաջնորդելու, որոշումներ կայացնելու ունակությունները, հանրային քննարկումները, սոցիալական բարեփոխումները, պետական, ազգային անվտանգությունը, ունեն մեծ նշանակություն և ձևավորում են կառավարելու հմտություն:

Այսպիսով, բացելով մեր նոր էլեկտրոնային կայքէջը` մենք հուսով ենք, որ դուք այնտեղ կգտնեք նոր տեղեկություններ ու գաղափարներ: Թերթելով էջերը` դուք կարող եք ծանոթանալ մեր կրթական ծրագրերին, պրոֆեսորադասախոսական կազմին և մեր վերլուծական ու հետազոտական կենտրոններին: Դուք հնարավորություն կունենաք վիրտուալ շրջագայություն կատարելու Ակադեմիայում:

Եթե դուք որոշել եք դառնալ Ակադեմիայի ուսանող, միացե՛ք հանրային նորարար առաջնորդների գալիք սերնդին: Մենք բոլորս ձգտում ենք բարձունքների՝ վստահ լինելով, որ հանրային ծառայությունը և մեր առջև ծառացած հիմնախնդիրներն այնքան կարևոր են, որ մենք պետք է ձգտենք դրանք լուծել ամենաբարձր չափանիշներին համապատասխան:

Եթե դուք փնտրում եք նոր գաղափարներ, ապա մեր կայքէջը կդառնա ձեր լավագույն ուղեկիցը` «հանդիպելու» մեր դասախոսական կազմի և աշխատակիցների հետ, ովքեր պատրաստ են ձեզ ուղղորդելու դեպի մասնագիտական նվաճումներ: Դուք կարող եք նաև հանդիպել և ունկնդրել պետական հայտնի գործիչների, որոնց հետ պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում Ակադեմիայում:

Եթե դուք ունեք մտահղացումներ մեր կողմից մատուցվող ծառայություններն ավելի նպատակային դարձնելու կամ կրթական ու վերապատրաստման նոր հնարավորությունների վերաբերյալ, հուսով եմ՝ այստեղ կգտնեք բոլոր պայմաններն ու հնարավորությունները` ձեր գաղափարները կյանքի կոչելու համար:

Իսկ եթե դուք արդեն մեր թիմում եք՝ որպես ուսանող կամ պրոֆեսորադասախոսական կազմի անդամ, հուսով եմ՝ դուք կարող եք օգտագործել այս կայքէջը` ձեր աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Մեզանից յուրաքանչյուրը պետք է ներդնի իր ողջ կարողությունները, որպեսզի հնարավոր լինի դիմակայել հանրային մարտահրավերներին, որոնք ծառացել են մեր առջև: Միայն այդ դեպքում մենք կարող ենք վստահ և բավարարված լինել, որ յուրաքանչյուրիս կարողությունները և ներդրումները նպաստում են ազատ և քաղաքացիական հասարակության ձևավորմանը:

 

Նորություններ

Դեկտեմբերի 15-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի….