Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Մեր մասին

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան իրավահաջորդն է Հայաստանի Հանրապետության կառավար­ման դպրոցի, որը հիմնվել է 1994 թվականի մայիսի 24-ին ՀՀ կառավարության թիվ 240 որո­շմամբ, Եվրոպական Միության ՏԱՍԻՍ ծրագրի տեխ­նի­կական աջակցու­թյամբ:

Դպրոցի առկա ուսուցման առաջին ընդու­նե­լու­թյունը կայացել է 1995 թվականին: ՀՀ կա­ռա­վարության 1997 թ. ապրիլի 30-ի թիվ 107 որոշ­մամբ Դպրոցին իրավունք տրվեց կազմա­կերպել ու նաև հեռակա ուսուցում` 2,5 տարի տևողու­թյամբ:

Պետական ծառայողների պատրաստման և որակավորման բարձրացման գործընթացները ժամա­նակակից պահանջներին համապատաս­խանեցնելու նպատակով ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 8-ի թիվ 338 որոշմամբ Հայաս­տանի Հանրապետության կառավարման դպրո­ցը վերակազմակերպվեց Հա­յաստանի Հանրա­պե­տության պետական կառավար­ման ակադե­միա պետական ոչ առևտրային կազմակեր­պության, իսկ մեկ տարի հետո ՀՀ կառավա­րության 2003 թ. ապրիլի 10-ի թիվ 370 որոշմամբ Ակադեմիայում հիմք դրվեց մագիստրոսական ծրագրերով ուսուցմանը:

Համաձայն ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1452-Ն և 2011 թվականի հունվարի 20-ի N 29-Ա որոշումների` Ակադեմիայի ընդհանուր կառավարումն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը (լիազոր մարմին)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի գործառույթների իրականացմամբ:

Ուսուցումը կատարվում է հետևյալ մասնա­գիտությունների գծով`

 3. ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Կրթական ծրագիրը.
    Հայաստանի Հանրապետության պետա­կան կա­ռավարման ակադեմիայի գործունեության հիմ­նական նպատակներն են.

-հանրային կառավարման ոլորտի մասնա­գետ­ների պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում, հետբուհական կրթական ծրագ­րերի իրականացում,

-հանրային  կառավարման ոլորտում գիտա­կան հիմ­նարար և կիրառական հետազոտու­թյուն­ների, փորձագիտական արժևորումների, ինչ­պես նաև խորհր­դատվության իրա­կանա­ցում,

-հանրային կառավարման ոլորտում միջազ­գային գիտակրթական համագործակցության ապահովում,

-հանրային կառավարման ոլորտը տեղեկատ­վավերլուծական նյութերով ապահովում:

ՀՀ կառա­վա­րության 2004 թ. մարտի 18-ի որո­շմամբ «Հան­րային կառավարում» մասնագի­տությունը ներառվեց ՀՀ բարձրագույն կրթության մասնագի­տությունների ցանկում` 0627 դասիչով: 2004-2005 ուսումնական տարում կա­յացավ այդ մասնա­գիտության գծով առաջին ընդու­նելությունը:

Ուսումնական գործընթացն Ակադեմիայում իրա­կա­նացնում են հետևյալ ամբիոնները`

-Հանրային կառավարման և հանրային ֆինանսների,

-Իրավունքի և օրենսդրական գործընթացի,

-Քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության,

-Հոգե­բանության (կառավարման հոգեբանության),

-Լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների:

2002 թ. սեպտեմբերի 16-ին ստեղծվեց Պետական կառավարման ակա­դեմիայի գիտական խորհուրդը: Ակադեմիան հրատարակում է «Հանրային կառավարում» գիտական հանդեսը, «Քաղաքացիական ծառայություն» շաբաթաթերթը (2003 թվականից) և «Հանրային ծառայություն»  շաբաթաթերթը (2012 թվականից): 

Նորություններ

Դեկտեմբերի 15-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի….